Սերժ Սարգսյանը Սիրիայում հայտարարել է, որ Հայաստանը պատրաս է զիջել Ղարաբաղյան Հանրապետության Սահմանադրության մեջ որպես պետության անքակտելի մասը կազմող տարածքները, այն է 7 ազատագրված շրջանները` Քելբաջար, Լաչին, Զանգելան, Ջեբրաիլ, Կուբաթլու, Ֆիզուլի և Աղդամ:
Առաջին անգամ Հայկական կողմը բացահայտորեն հաստատեց այն, ինչից ամենաշատը կարելի էր վախենալ ու տարակուսել: Ազատագրված տարածքներին Սերժ Սարգսյանը կոչում է անվտանգության գոտի ու պնդում է, որ դրանք հատուկ ու միտումնավոր կերպով չեն բնակեցվել, որ հետո տրվեն Ադրբեջանին: Հարկ է նշել, որ այս քաղաքական թիմը տարիներ շարունակ շահարկում էր հենց այս Ղարաբաղի հարցը ու սրա միջոցով մնում իշխանության ու աղաղակում` ոչ մի զիջում: Բանը հասավ անգամ այնտեղ, որ Սերժ Սարգսյանը պնդում էր նախագահական ընտրությունների ժամանակ, թե Տեր-Պետրոսյանին երևի 3 տարի է անհրաժեշտ Ղարաբաղը «ծախելու» համար: Փաստորեն, պետք չէ միամիտ լինել` 2-ը լիովին բավական են:
Այս նյութի հիմնական նպատակն է, սակայն, հարցնել հայ քաղաքական «գիգանտներին», ովքեր տարիներով «պայքարել» են Ղարաբաղի համար. մասնավորաբար` Զորի Բալայան, Սոս Սարգսյան, ՀՅԴ-ն իր կոլորիտով, ՀՀԿ-ն իր նախկին “գվարդիայով”, զինվորականությունը, նորընծա ԵԿՄ նախագահը, բանակային հրամանատարությունը, ԼՂ քաղաքական էլիտան, իներտ քաղաքացիները:
Սրանք բոլորն էլ աղաղակում են` Ղարաբաղին եթե բան պատահի, մենք ոտքի կկանգնենք: Ահա, պատահեց. ՀՀ Նախագահը, բանակցություններում առաջին դեմքը, Ղարաբաղի ճակատագիրը իր ձեռքում վերցրած մարդը` Սերժ Սարգսյանը, հայտաարել է ազատագրված տարածքները հանձնելու մասին` իբրև հայկական կողմի փոխզիջում: Ու միայն Հայաստանին թող մնա մի միջանցք: Նկատեք` Քելբաջարը ու Լաչինը եւս տալիս են: Ո՞ւր են նրանք: Անդրանիկ Թևանյանը իր կայքում անընդհատ քննադատում է Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց հիմա կարծես չի էլ պատրաստվի գործնական քայլերի դիմել, ՀՅԴ-ն իբր պիտի պայքարեր` «հայրենի դարաձգները չհանձնելու համար մը», սակայն ուշքը դեռ տեղը չի: Բանակային հրամկազմը ո՞ւր է, համաձա՞յն է այս զիջմանը: ԵԿՄ ղեկավար, Գեներալ Մանվել Գրիգորյանը կո՞ղմ է, համաձա՞յն է տարածքները տալուն: Անհատ քաղաքացինե’ր, ո՞ւր եք: Ցույցերի հետ գործ չունեիք, ասում էիք` Լևոնը Ղարաբաղը տալու է, չենք գնում: Բա ի՞նչ եք հիմա անելու: Չե՞ք կանգնելու: Ղարաբաղի ղեկավարությո’ւն, ո՞ւր ես: Մովսես Հակոբյանը այլ բան էր կարծես հայտարարում, Բակո Սահակյանը չի՞ արձագանքի: Մտավորականությո՞ւնը: Զորի Բալայանը, ով Լևոնին քաղաքական դիակ էր ասում, հիմա ո՞ր ծովերում ու ջրերում է լող տալիս: Էլ Ղարաբաղ չկա՞, այն պետք էր հարստանալու համա՞ր միայն…
Հ.Գ
Իհարկե չեն կանգնելու: Ոչ թե նրա համար, որ չեն կարող, այլ ուղղակի դժվար է «մեջքից ներքև գտնվող փափուկ հատվածը շարժելը»: Հենց գալիս է պահը` խոսքից գործի անցնելու, բոլորը միասին լռում են` «ձայն բարբառօ հանապատի»…
Ի դեպ, Հին Հունաստանում չափազանց կարևոր տեղ էր հատկացվում այն հանգամանքին, որ մարդիկ իներտ էին ու անտարբեր: Նրանք սրա մեջ տեսնում էին չափազանց լուրջ հասարակական չարիք:
Նիկոլը կասեր` արածե’ք, կովեր, կյանքը կարճ է…
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ