Պատ. Ես ժամանակի մեջ ՊՈԵՄՆԵՐ ԵՎ ԲԱԼԼԱԴՆԵՐ
Մար 12

Կյանքի բերումով այնպես է ստացվել, որ ես երբեք տանը փող չեմ պահել. Այս սովորությունը իմ մեջ ձեւավորվեց, երբ առուփախի տարիներին /կամ ինչպես ռուսներն են սիրում ասել «Խելառ 90-ականներին»/ ստիպված եղել ապրել օտար երկրներում. Դա այն տարիներն էին, երբ մի գիշերվա մեջ մարդիկ կարող էին բառացիորեն միլիոնատեր դառնալ. /վերջին խոսքերս իհարկե Ռուսաստանի եվ մասնավորապես Մոսկվայի մասին է /

Հիշեցնեմ, որ այդ ժամանակ մարդկանց առնվազն 30 տոկոսը կամ ինչ որ մի բան էին վաճառում, կամ գիտեին մեկին, որ վաճառում է կամ ունի ապրանք. Իսկ քանի որ ուսանողությունը ամեն ժամանկներում միշտ եղել է հասարակության ամենաճկուն խավն, ապա ես անձամբ չէի ճանաչում մեկին, ով չէր զբաղվում Ֆարց-ով /ֆարցովկա/. Հետեւաբար մի պատահական հաջող ծանոթություն /ասենք մի որեւէ նորաբաց սրճարանում/ կարող էր դառնալ առաջին /եվ միգուցե վերջին/ միլիոնի գրավականը.

Մարդկանց մի մասն արագ փող էր աշխատում, իսկ մյուս մասն էլ մտածում էր ինչպես այդ մարդկանց թալանել: Այ սա էլ եղավ այն պատճառներից մեկն, երբ ես ինձ համար հաստատ որոշեցի, որ փողի ճիշտ տեղը բանկն է եւ ոչ թե բնակարանը, այն էլ՝ վարձած:

Հասկանում եմ, որ շատ-շատերը կասեն, որ բանկում փող պահելն այնքան էլ հարմար պրոցես չէ: Էլ չեմ ասում, որ մենք ավելի շատ սովոր են տեղաշորի տակ պահել, քան բանկում:

Դե կամ էլ ինչպես մեր Ադմինն է սիրում ասել, «փողը միշտ պետք է աշխատի » /բանկում ներդրած, արժեթղթերի կամ ակցիաների վերածված գումարն նույնպես համարվում է աշխատող/.  Եթե լիրիկական մասն ամփոփենք, ապա կարելի է միայն հավելել, որ ամեն ինչ սկսվեց սրանից, հետո արդեն ГКО, արժեթղթերի շուկաներ… եւ սկսվեց իմ սերը դեպի «բանկ» կոչված կառույցը:

Գալով Երեւան ես փորձեցի մի քանի բանկերի պայմաններին ծանոթանալ, բայց, չեմ թաքցնի, հիասթափվեցի շատ արագ /երկրորդային շուկայի բացակայություն, բանկային կառույցների անկայունություն, գրպանային, ընտանեկան կամ քուչա-ախպերական հարաբերություններ/: Հիասթափությունը հիասթափություն, բայց առանց բանկերի մեր կյանքն անհնար է՝ փոխանցումներ, վճարներ եւ այլն:

Եվ ստացվեց այնպես, որ մոտ 8-9 տարի առաջ ես առաջին անգամ ոտք դրեցի ԱՇԻԲ-ի գլխամաս: Այն ժամանակ դեռ բանկն այլ կերպ էր կոչվում, տեղակայված էր Կենտրոնական բանկի հարեւանությամբ եւ ռուսերեն արտահայտվող, հայերեն դժվարությամբ շփվող, մի քիչ քիթը բարձր երիտասարդին այն ժամանակ կարելի է ասել մեծ խանդավառությամբ ընդունեցին: Այ, այդ ժամանակից ես դարձա ԱՇԻԲ-ի հաճախորդ:

Չեմ թաքցնի, որ մեր փոխհարաբերություններն այնքան էլ հանդարտ չէին. ամեն մի հիասթափություն առիթ էր հանդիսանում, որպեսզի ես ինձ համար հայտնաբերեմ նոր բանկ Հայաստանում: Բայց ամեն դեպքում ես մի փոքր թեքվելով մեկ այլ կողմ, երբեք չէի ընդհատում իմ հարաբերություններս ԱՇԻԲ-ի հետ: Հարաբերություններ ասելով ես նկատի ունեմ «ամիսը ամենաքիչն 2-3 այց»:

Անցան տարիներ, ակտիվներիս մի մասն կամա թե ակամա ես տեղափոխեցի մեկ այլ բանկ, բայց ԱՇԻԲ ստիպված եմ առնվազն ամիսը մեկ անգամ այցելել:

------
Շարունակելի ...

---
Ունե՞ք ԱՇԻԲ-ի թողարկած Պլաստիկ Քարտստուգե՛ք հաշվեկշիռը ամեն ամիս

2004 կամ 2005 թվականներ էր: Մի շարք բանկեր արդեն սկսել էին թողարկել իրենց քարտերը, իսկ ԱՇԻԲ-ը, ինչպես միշտ, միայն «Արքա» էր թողարկում. Անցել էին ժամանակները, երբ ինչ որ վճարում կամ փոխանցում անելու համար հարկավոր էր վազել Western Union եւ վճարել անիմաստ բարձր միջնորդավճարներ: Բանկային փոխանցումն իմաստ ուներ, երբ փոխանցվող գումարը մեծ էր, իսկ փոքր գումարների դեպքում՝ միանշանակ Կրեդիտ Քարտ:

Քանի որ ԱՇԻԲ-ը հետ էր մնում կյանքից, ապա ես ստիպված էի վերցնել քարտեր այլ բանկից /Կոնվերս բանկի «Ոսկե Դարաշրջանն» էր/: Ապուշությունը կայանում էր նրանում, որ առավոտյան ես պետք է գնայի ԱՇԻԲ-ի գլխամաս /ԿԲ-ի հարեւանությամբ/ ստանալ առձեոն գումարն եւ ոտքով բարձրանալ դեպի Հրապարակ, որպեսզի գումարը փոխանցեմ Կոնվերսի քարտի վրա: Իսկ քանի որ Կոնվերս բանկը այդ տարիներին իր հիմնական շրջանառությունը անում է Ռուսաստան-Հայաստան փոխանցումների վրա, ապա ստիպված էի լինում կանգնել ընդհանուր հերթ մարդկանց հոծ բազմության հետ, որոնք մեծ մասն նույնիսկ չէր էլ իմանում գումարը որ համակարգով է փոխանցված, ինչքան է փոխանցված, ինչու ամուսինը չի իմանում ինչպես է գրվում կնոջ անզգանունը… /փարք Աստծո, հիմա գոնե, վերանորուգումից հետո, Կոնվերսը առանձնացրեց «Առանց բանկային հաշիվ բացելու փոխանցումների» սպասարկման սրահը/:

Մի խոսքով քիչ երեւի Հայաստանաում ամենաշահագրգռվածը ես էի, որ ԱՇԻԲը շուտ թողարկի իր սեփական կրեդիտ քարտը: Այդպես էր պատահեց: Մի օր հենց մուտքի մոտ ինձ «բռնագրավեց» բանկի օպերացիոն բաժնի վարիչը եւ ուրախությամբ հայտնեց, որ իմ համար ուրախալի լուր ունի՝ բանկը թողարկել է իր Մաստերքարտ համակարգի քարտը եւ ինձնից հասնում է միայն իմ անունից դիմում գրել եւ թողնել սպասարկման բաժնում:

Չեմ թաքցնի, ես՝ հիմարս, մտածեցի, որ բանկը որոշել է նվեր անել եւ առաջինների ցուցակում նաեւ ինձ է որոշել «Պրեզենտ» անել, որպես մշտական եւ լավ հաճախորդւ: Մեծ էր իմ հիասթափությունը, երբ ստիպված եղա վճարել 30 տոկոս ավելի, քան այդ պահին վճարում է Կոնվերսի եւ ԱԳԲԱ-ի քարտերի համար: Լավ, անցած լինի, հո չէի հրաժարվելու. ինձ առաջինների հետ միասին էին նվիրում իմ սեփական փողերով թողարկված քարտը:

Անցնեմ նամակիս բուն բովանդակությանը.

Տեղեկության համար ասեմ, որ «Մաստերքարտ ստանդարտ» քարտերը թողարկվում են 2 տարի ժամանակով, եւ երբ ավարտվում է այդ ժամանակը, քարտատիրոջից պահանջվում է դիմում գրել, որ ուզում է, որ վերաթողարկվի քարտը եւ վճարել այդ «չարաբաստիկ» վերաթողարկման համար /կամ եթե քարտի վրա գումար կա, ապա պահվում է այդտեղից/.

Հերթական անգամ, երբ 2008 թվականին ավարտվեց իմ քարտի expiration time-ը, ես դիմում գրեցի եւ վերաթողարկվեց իմ Մասերքարտը՝ մինչեւ 08.2010 թվականը: Այսինքն քարտի գործունեությունը սկսվում է 08.2008-ին եւ շարունակվում մինչեւ 08.2010 թիվը: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս թվերի վրա, հետագայում այն մեզ պետք կգա.

---

Երբ ինձ հարկավոր էր վճարում անել եվ ecard.ashib.am-ով, ստուգելով եւ տեսնելով, որ բալանսը իմ մոտ հավասար է 0-ի, գնացի բանկ եւ համապատասխան գումար մուտք արեցի քարտի հաշվին: Սովորությանս համաձայն ասեմ, որ եթե ժամը 10-11am գումար ես մուտք անում, ապա օգտվել նրանից կարող ես ոչ շուտ, քան երեկոյան 23:00ին /կամ ավելի հաճախ՝ հաջորդ օրվա 02:00 am-ից ոչ շուտ/:

Այս անգամ գումարը նստեց զարմանալիորեն շուտ՝ երեկոյան ժամը 20:00-ին գումարն արդեն «նստած» էր, բայց, ցավոք 12.86 ԱՄՆ դոլար պակաս /թարսի պես էլ ես էլ մուտք էի արել այնքան, որքան պետք էր փոխանցման համար/:

ecard.ashib.am-ով ստուգեցի եվ հայտնաբերեցի, որ ի զարմանս ինձ բանկը, չգիտես ինչու, ինձնից պահել է 12.86 ԱՄՆ դոլար Commission անվանումով: Ենթադրեցի, որ հավանաբար, քարտի սպասարկման վճարն է /ԱՇԻԲ-ի կայքում նշված է, որ տարեկան սպասարման վճարն կազմում է 5000 դրամ, դե իսկ 12.86 դոլլարն էլ համարյա 5000 դրամ է կազմում/: Բայց իմ զարմանքը վերածվեց զայրույթի, երբ ես պարզեցի, որ մի քանի օր մի շաբաթ առաջ էլ ինձնից պահվել էր 13 դոլար դարձյալ Commission անվանումով /մի շաբաթ առաջ դոլարի կուրսը ավելի ցածր էր, եւ նորից հավանաբար 13 X $-ի կուրս կազմում էր = 5000 AMD դրամ/:

Բայց մի րոպե, ի՞նչ իմաստ ունի ինձնից մեկ շաբաթվա մեջ գանձել տարեկան վարձը 2 անգամ. Ենթադրում եմ, որ հավանաբար կամ սխալմունք է /նման փորձ ԱՇԻԲ-ի հետ կա/ կամ էլ անցյալ տարվա վճարն է:

Զանգում եմ ԱՇԻԲ: Պարզվում է, որ ժամը 13:00-ից մինչ 14:00 իրենց մոտ ընդմիջում է: Բանկերն աշխատում են մինչեւ 15:00 կամ 15:30, բայց իրենց թույլ են տալիս 1 ժամանով ընդմիջում անել ... վատ չէ.

Երկար զանգերից հետո հաջողվում է կապվել ... երիտասարդի հետ, /ով հետագայում պարզվեց, բաժնի վարիչն էր/ մի քանի րոպե խոսելուց հետո խոսակցությունը ընդհատվեց: Զանգում են նորից՝ վերցնող չկա: Մի քանի րոպե անընդմեջ զանգելուց հետո ինջ հաջողվում է կապվել /նկատեք սա արդեն 14;00-ից հետո է, այսինքն ընդմիջումն վերջացել է/: Երիտասարդն արդեն չկա եւ ստիպված պատմությունս պատմում եմ մի աղջնակի: Վերջինս խնդրում է կրկին զանգել, քանի որ ինքը նման ինֆոմացիայի չի տիրապետում:

Եվս 10 րոպե անընդմեջ զանգերից հետո հեռախոսը վերցնում է մեկ այլ աղջիկ: Նորից պատմում եմ ամեն ինչ սկզբից: Պատասխաններն մեկն մեկից ավելի հիասքանչ են

- Երեւի տարեկան վճարն է պահվել:
- Լավ, բայց ինչի հետ է կապված, որ մեկ շաբաթվա մեջ ինձնից պահվել է այն 2 անգամ:
- Դե երեւի անցյալ տարվա վճարն էլ հետն է պահվել:
- Իսկ ինչու հիմա, եվ ոչ թե անցյալ տարի:
- Մեր մոտ ծրագրային սխալ կար, եվ այն ժամանակ գումարը չէր պահվում, հիմա ամեն ինչ նորմալ է, դրա համար էլ հիմա ենք պահում:

Չեմ թաքցնի, եթե այդքան շատ չլիներ «երեւի» կամ «ենթադրյալ» ձեւակերպումներն, եւ այն փաստը, որ իրենց մոտ ծրագրային սխալ է եղել… ապա ես կհավատայի նրան, բայց ներքուստ ինչ-որ մի բան ինձ ստիպում էր չհավատալ մեկին, ով ինքն էլ ներքուստ չի հավատում իր խոսքերին:

- Կներեք, իսկ կբացատրեք ինչո՞ւ է ինձնից 2 անգամ պահվել 5000 դրամ գումար: Ես ինչքան հիշում եմ ձեր մոտ անցյալ տարիներին տարեկան վճարն ավելի էր քան 5000 դրամը:
- Այո, մեր մոտ անցյալ տարի 8000 դրամ էր տարեկան սպասարկման վճարն: Իսկ այս տարի նոր է դառել 5000:
- Դե ինչպես կբացատրեք, որ ինձնից 2 տարվա համար էլ պահվել է 5000-ական գումար:
- Դե հավանաբար բանկն ձեզ նվեր է արել:

Հավի ծիծաղն եկավ, բացի երկու փոքր գրպանի օրացույցներից ես այս բանկից դեռեւս ոչ մի նվեր չեմ ստացել: Հետո ես ավելի շատ կհավատամ, որ հավերն լիզինգով ձու կածեն, քանց որ մեր բանկերից ոմանք նվեր կանեն իրենց մշտական կամ լավագույն կլիենտներին:

Մի խոսքով աղջկա հետ խոսակցությունը ավելի շատ կասկածներ իմ մեջ առաջացրեց, քանց հավատ, որ ամեն ինչ նորմալ է:

Բաժանվեցինք նրանով, որ իրենք կաշխատեն գտնել իմ բալանսը վերջին 2 տարվա կտրվածքով եվ կհանձնեն Բանկի Տեղեկատու, որտեղից էլ ես կարող եմ հետո վերցնել. Նույնչափ հետաքրքրական էր ձեվակերպումը՝ «մենք այդ բալանսը ձեզ կտանք եթե իհարկե այն լինի»:

-----
Ցած եմ դնում հեռախոսը եվ կասկածներն ինձ ուտում են: Ախր բանկը երբեք չի թողարկի քարտ, եթե այն վճարված չէ: Քարտը վերաթողարկվել է 2008 թվականի օգոստոս ամսին. նշանակում է մեկ տարին լրացել է 2009-ի օգոստոսին:

Դուրս է գալիս՝
1-ին տարի ՝ 2008 օգոստոսից մինչեւ 2009-ի օգոստոս
2-րդ տարի՝ 2009-ի օգոստոսից մինչեւ 2010-ի օգոստոս

Արդյոք կգտնվի մեկ մարդ, ով կհավատա, որ քարտը թողարկելուց գումար չի պահվել ոչ սկզբից, ոչ էլ երկրոդ տարվա ընթացքում, այլ միանգամից գանձվում է 2010-ի Մարտ ամսին միանգամից 2 նախորդ տարիների համար. Հատկապես, որ 2008 եվ 2009 թվականներին սպասարկման վճարն հաստատ ավելի է եղել, քանց 5000 դրամը. Դուրս է գալիս բանկ ի վնաս իրեն է աշխատել.

----
Մեծ եղավ իմ արդեն վերջին զարմանքը, երբ ԱՐՔԱ Համակարգում, որին կպցրած է քարտս հայնաբերեցի 2 հետաքրքրաշարժ վճարում.

2008-08-28 Commission 2008-08-28 8082806177396 26.28 USD
2008-12-31 Commission 2009-01-08 8123107557346 26.09 USD

Այսինքն միանգամից իմ քարտս թողարկելուց հետո /2008-ի օգոստոսին/ ինձնից միանգամից պահվել է տարեկան վարձը: Եվս մեկ անգամ պահվել է այն հաջորդ տարվա հենց սկզբին. Նկատեք, որ 2րդ վճարումն կատարվել է առաջինը դեռ չվերջացած, այլ օրացույցային տարվա սկզբում.

Երկու գումարներն էլ մոտ 8000-10 000 են կազմում /կուրսը այն ժամանակ ավելի ցածր էր, քան հիմա/:

Վերջին անգամ փորձեցի զանգել եւ արդեն 4-րդ աղջկա հետ պարզել… Աղջիկը չթաքցրեց, որ ինքը տեղեկացված չէ… խնդրեց սպասել, եւ մոտ 20 րոպե հետո վերադառնալուց հետո… շատ զարմացավ, որ ես սպասել եմ եւ պատասխանեց.

- Ես պարզեցի մեր վարչության պետի՝ Դեմիրխանյանի հետ եւ նա ասաց, որ 28.08.2008թ-ին դուք վճարել եք 08.2006-08.2007-ի համար /այսինքն մի քարտի համար, որն արդեն վերջացած է եղել/, 2009-01-08-ին 2007-2008-ի համար, իսկ 2010-ի Մարտ ամսին ես արդեն 2 անգամ վճարել եմ 08.2008-08.2009 եվ 2009-2010 թվականների սպասարկման համար.

Հավատալ սրան ես չեմ կարող. սա հակասում է իմ լոգիկային եւ կյանքի փորձին:

Վիճել բանկի հետ անիմաստ է, քանի որ բոլոր այս վճարումների ժամանակ չի նշվում, թե որ տարվա սպասարկման համար է այն կատարված: Նշանակում է, որ պրն. Դեմիրխանյանը կարող է նույն հաջողությամբ պնդել, որ 2010-03-02 եվ 2010-03-10-ին ես վճարել եմ 2004 թվականի ինչ որ պարտքի համար. Բնականաբար ես չեմ պահպանել ոչ մի ստացական 2004 թվականից, դե իսկ քարտից պահումներն բանկի կողմից կատարվում են առանց տեղեկացման եւ առանց որեւէ պարզաբանման:

Բանկը հարկ չի համարում նույնիսկ կլիենտին տեղեկացնել, որ ինչ որ մի պահում է արել եւ ինչի համար:

Եթե ուշադիր ես, եւ ժամանակին միացրել ես քո քարտը ԱՐՔԱ համակարգին, ապա հավանաբար այն կտեսնես: Բայց նույնիսկ սա գրավական չի հանդիսանում, որ կարող ես պարզել ճշմարտությունը:

Եզրակացություններ արեք ինքներդ.

Անձամբ ես ինձ համար որոշել եմ
1. դիմել բանկ պարզաբանման համար
2. եթե չստանամ ինձ բավարարող պատասխան՝ հրաժարվել քարտից եւ վերջնականապես տեղափոխել իմ ամբողջ գործնեությունը այս բանկից.

Հ.Գ. Ափսոս, որ բավականաչափ ժամանակ հիմա չունեմ այս ամենի համար:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org