Այսօր Մարտի մեկն է ՈՒԹՆՅԱԿՆԵՐ
Մար 01

Ի սկզբանե, Խոջալու.նետ-ի մասին իմ գրառումներս մաս էին կազմում այլ հոդվածի. Բայց Philosopher-ի խնդրանքով /ես ինքս էլ եմ համաձայն են նրա հետ/ կայացվեց որոշում առանձնացնել 2 հոդվածներն.

Երկար բարակ փնտրտուքներից հետո, մի քանի անգամ ուշադիր ՏՎ-ով նույն կադրերն նայելուց հետո այդպես էլ չհասկացա Խոջալու.նետ-ի իրական հասցեն անգլերեն լեզվով.

ՏՎ-ով պարզ երեւում էր , որ պրեզենտացիա իրենք անում էին իրեն լոկալ ֆայլերով - C://Documents and Settings/....., իսկ xojalu or xojali.net կայքերում մեր ուզած կայքն չկար.

Իսկ քանի որ հայկական մամուլն էլ զերծ չէր մնացել այս փաստն գովաբանելուց, ապա թերթերից մեկում գտա իրական հասցեն http://xocali.net

Ես ադրբեջաներենի գիտակ չեմ, տվյալ գծով ինձ փորձագետ էլ չեմ համարում, բայց իմ կարծիքով Խոջալու անգլերեն երեւի մի քիչ այլ տրասկրիպցիա ունի. Բայց լավ, սա այնքան էլ կարեւոր չէ ... չնայած եթե ուզում ես, որ քեզ գտնեն եվ քո կայքի տեղն իմանան, ապա հարկավոր է ճիշտ գրել քո հասցեն, վերնագիրն ...

Նախ չեմ թաքցնի ՏՎ-ով նայելուց մի քիչ զարմացրեց ներկայացնող կնոջ խոսելաոճն.

«Եթե ձեր ներկայացրած փաստերն սրանք են, ապա սրանք չանցան. ՈՒ՞րիշ»

Ցավում եմ, որ բառացի չեմ կարող ցիտել նրան եվ ներկայացնել խոսելու տոնը, բայց հաստատ համոզված եմ, որ եթե Պոլիտեխնիկի եվ Ժողի դիմացի այգում ինչ որ ռազբորկա լինի, ապա մի քանի տղաների նա հաստատ սխալ կհանի.

Հիմա անդրադառնամ կայքին.

Հավատացեք, սա իրականում շատ կարեւոր է.

Թողնենք մի կողմ կայքի designը and developmentը, անդրադառնամ մի քանի կոպիտ սխալների.

1. Կայքն ինչքան ես հասկացա տեղեկատվական պայքարի համար է ստեղծված, հետեւաբար չեմ հասկանում ինչ նպատակ է հետապնդում կայքի ստորին մասում տեղակայված web host provided by .... հայտարարությունը.

Նման հայտարարություն դնելն խոսում է միայն մեկ բանի մասին, որ հոստերին փողի քիչ են տվել, կամ ընդհանրապես չեն վճարել, այլ փոխարենը խոստացել են իր վրա backlink դնել. Հակառակ դեպքում հոստերի ավելորդ գովազդ այստեղ անիմաստ ճոխություն է.

Հետո ի՞նչու բոլորին տեղեկացնել, ով է քո հոստերն. Որ ջարդելուվ հակերն ավելորդ ջանք չգործա՞դրի ստուգելու քո IP կամ DNS-ներն.

Ինչու է ընտրված մի հոստեր, ով ակնհայտ overselling-ով է զբաղված /UNLIMITED HOSTING for a $2.49/. Սա նշանակում է, որ ոչ մի հարվածի նա հաստատ չի դիմանա ... իսկ դրան սպասել արժե նմանատիպ կայք տեղադրելիս.

Միգուցե կայքի ադմինիստրացիան որոշե՞լ է օգտվել free web hosting-ից /ներող չէի տեսել այս առաջարկն/ եվ այդ է պատճառն, որ ամենուրեք հետագա էջերի վրա էլ առկա է հոստերի գովազդն /տեղ-տեղ մի քանի անգամ մի էջի վրա/

Լավ, սա էլ մի կողմ.

Ի՞նչպես կարելի է անվանել մեկ մարդու, ով օդանավակայանում սահման կամ մաքսային հսկողություն անցակետը հատելիս գրպանում զենք ունի /հատկապես, եթե հաշվի առնենք, որ ոչ ի պաշտոնե իրավունքներ, ոչ էլ բարեկամական կապեր չունի նախագահի ախրանի կամ Ազգային անվտանգության տղերքի հետ/

Դե էդ դեպքում ինչպես բացատրել, որ այս կայքի հարգելի webmasterը բռնել եվ հենց առաջին էջի վրա մի կանոն է խախտել, որի համար մեղմ ասած կայքը դուրս է թռնում բոլոր search engine-երի index-ից.

Խելոքն /այլ կերպ դժվար է անվանել սրան/ բռնել է եվ առաջին էջի վրա տեղադրել է անտեսանելի տեքս /բացեք հենց առաջին էջն - http://xocali.net/ եվ նայեք նրա «պեյդջ սուրսը» -.

Սրա համար գօօգլը եվ Յահոն մի վայրկյանում են կայքին ԲԱՆ դնում. /Ես մտադրաբար եմ օգտագործում հայերեն բառեր, որ գոնե հակառակորդներն դա չկարդան./

Գեթ մեկ նամակ -բողոք Գուգլին - եվ կարելի է մտածել նոր կայք գրանցելու մասին.

2. Ամենամեծ երկրորդ սխալն կայանում է նրանում, որ եթե դու փորձում ես մեկին մի բան համոզել, ապացուցել - ապա բարի եղիր ներկայանալ.

Տվյալ դեպքում ես այդպես էլ չհասկացա, թե ով է կանգնած կայքի ետեւոմ. Դա ինձ հարկավոր չէ, այլ նրանց, ում կայքի ադմինիստրացիան ուզում է համոզել, որ Խոջալու չի եղել /անձամբ ես այլ կարծիք ունեմ, բայց դա կարեւոր չէ/ կամ այդպես չէ եղել.

3. Երրորդ Սխալն .. /եվ բավարարվենք այսքանով/

Կայքն նույնիսկ չի գրանցված որեւէ մեկ ռեալ մարդու կամ կազմակերոպության անունով.

Whois տալուց մենք հասկանում ենք, որ կայքի տերն չի ցանկացել բացահայտել իր ով լինելն. Տվյալներն ՓԱԿ ԵՆ

Ես արդեմ մեկ անգամ դրա մասին ասել եմ /Հայկական Սպամերների թեմայի հետ կապված/, որ նման կերպ մարդն հիմնականում վարվում է եթե խախտում է որոշակի կանոններ եվ օրենքներ, եվ ցանկություն չունի, որպեսզի գրվեն իր տվյլաներն./օրենքի հետապնդումից կամ այլ վիճահարույց պահերից խոսափելով/.

Դե այսքանից հետո միայն հիմարն կարող է հավատալ մեկի խոսքին, ով նույնիսկ իր անունն է թաքցնում.

----
Վերջում,
Անձամբ ես ՏՎ-ով իրենց պրեզենտացիան դիտելիս համոզված էի //կարծեմ Կոնգրես հյուրանոցում էր կազմակերպված/, որ կայքն ավելի մեծ բովանդակություն է պարունակում. Դե, ինչ իմաստ ունի, 3-4 փաստի համար կայք բացել, եվ այդքան փող ծախսել նման դահլիճ վարձելու եվ կազմակերպչական հարցերի վրա.

Չէ, կայք ամեն դեպքում արժե բացել, բայց դե ընկերոջդ ասելուց առաջ արժե գոնե մի քիչ ինֆորմացիա լցնել ... թե չէ այսպես ....

Լավ ... չգիտեմ ...

Им виднее !!!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org