Այսօր Մարտի մեկն է
Գիտեմ, որ գյուտ չարեցի, բայց այսօր Մարտի մեկն է. Շատերի համար գարնան առաջին օրը, մնացածների համար մեզ քաջ ծանոթ դեմքերի տարեդարձն, մարդկանց մի ստվար մասի համար Գորբաչովի ծննդյան նախօրեն, միգուցե կգտնվեն մարդիկ ում համար այսօր կամ ավելի ճիշտ այսօրվա միտինգը կլինի վերջի սկիզբն եվ այլն.
Անձամբ ինձ համար վաղը /հիմա դեռ գիշեր է, չնայած որ Մարտի 1-ն է արդեն / դա առաջին հերթին իմ հոր եվ ընկուհուս ծննդյան օրն է. Հորս ծնունդն այսօր շնորհավորեցինք /վաղը աշխատանքային օր է, համ էլ մարդը իրավունք ունի մի քանի օր ծնունդ նշելու՝ մի օր երեխաների ու թոռների հետ, հաջորդ օրը աշխատանքի տեղն .../. Ծավոք չկարողացա ընկերուհուս շնորհավորել, քանի որ վերջին անգամ նրա հետ խոսել եմ 6-7 տարի առաջ, եվ այն ժամանակ նա արդեն երկու հասուն երեխա ուներ, մի հատ էլ ամուսին. Այժմ չգիտեմ էլ որ երկրում է, այնպես որ ... :-(
Լավ, գլուխներդ չտանեմ իմ անձնական պրոբլեմներով.
Հոդվածիս իրական նպատակն մի քիչ այլ է. Ուզես, թե չուզես հիշեցի, թե ինչ եղավ 2 տարի առաջ. Չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչ եղավ կամ ինչպես եմ ես այն վերապրել. Սա չէ հոդվածիս նպատակն.
Նպատակն այն է, որ անցյալից մենք ընդանրապես ոչինչ չքաղեցինք.
Մի քանի զոհեր, մի քանի քաղբանտարկյալ, մի քանի տուժացներ եվ հազարավոր հուսախաբ եղած մարդ. Սխալ ինձ չհասկանաք, բայց այ այս վերջիններս ինձ ավելի են հուզում, քան մնացածն.
Երբ մի քանի օր առաջ ՀԱԿ-ի երիտասարդներն բախվել էին ոստիկանների հետ, ոչ մի իշխանամետ կամ իրեն անկախ հռչակած հեռուստակայան դրա մասին նույնիսկ 10վրկ-ոց ռոլիկով չհիշատակեց. Գիտեք ի՞նչ է վատ, որ այս դեպքում մտածում ես, որ կամ նման ընդհարումներն չեմ եղել կամ մեր մոտ սովորական երեւույթ է սա /որ ամեն անգամ դրա մասին խոսելն անիմաստ է/, կամ էլ այնպիս քաղաքակրթության աստիճանի ենք հասել, որ սա մեր համար արդեն առօրյա է դարձել.
Դե ի՞նչ եղավ որ.
Մի երկու լակոտի փորին զարկին, մի երկու կին վատացավ, մի երկու մարդ էլ նայեց եվ վախից հեռացավ լուսամուտից, որ հանկարծ քյոռ գյուլեն իրենց էլ չկպչի.
եվ ՞
Եվ , ոչինչ.
Մեր անկախ հեռուստատեսությունը հերթական անգամ հաստատեց, որ կոպեկի արժեք չունի.
Չէ, խոսքն նրա մասին չէ, որ միտինգ ցրելն ամեն անգամ ուղիղ եթերով պետք է ցուցադրել, բայց դե սա միջադեպ է այս անտեր քաղաքում. Եվ համողված եմ, որ ավելի կարեւոր միջադեպ, քանց ասենք Պերույի երկրաշարժն, կամ ասենք ինչ է ասել Ազերիների հերթական նախարարն հերթական անգամ հայերի մասին.
Կներեք, բայց երբ այսօր /շաբաթ, կիրակի օրերին/ փորձում էի նայել անցյալ շաբաթվա անցուդարձն հեռուստատեսությամբ, ապա չգիտես ինչու բոլոր հեռուստակայաններն միաբերան երկու փաստի մասին էին խոսում.
1. Նախագահն ընդունեց ինչ որ Տ.Գ.Դ-ի, ով գլխավորում է Հայերեն-Անգլերեն-Հայերեն -Անգլերեն-Հայերեն(արևմտ.) -Արևելահայերեն օնլայն թարգմանչի աշխատանքներն. /translator.am/
Գ. Դ-ի անունն է Էդուարդ Նշանի Մանուկյան եվ պրոյեկտին մասնակցում են քսանից ոչ պակաս մարդ /http://translator.am/am/aboutus.html/
2. Երկրորդն, թե ինչպես Արմինե անունով մի կին եվ տեղեկատվական մի փորձագետ ներկայացրեցին իրենց կայքն, որը նպատակ է հետապնդում բացահայտել Խոջալուի դեպքերի հետ կապված ադրբեջանական ֆալսիֆիկացիաներն. Կարծեմ Խոջալու.նետ հասցեով.
----------
Երկու դեպքն էլ իմ կարծիքով հույժ կարեւոր են /առանց հեգնանքի/.
Չնայած, որ չեմ կարծում, որ պրեզիդենտ իր սփյուռքի նախարարի հետ միասին էլ ուրիշ բան-ու-գործ չունեին, որ հանդիպեին «որոշ գրանտային ծրագրերով» կատարվող translator.am-ի անձնանակազմին. Մի ծրագիր, որն մեղմ ասած շատ սաղմնային փուլում է դեռ գտնվում.
Չէի ուզենա շատ խորանալ այս պրոյեկտի մեջ, ինձ համար այդպես էլ գաղտնիք մնած 2 փաստ.
ա/ ինչ կապ ունի այս ֆայլն օնլայն թարգմանությունների հետ / http://www.translator.am/am/images/hhk.gif/ եվ
բ / ինչու են մարդիկ իրենք իրենց հացի վրա քար գցում.
Մարդիկ կայք են բացել, եվ փոխանակ ուրախ լինեն, որ բոլոր search engine-երը իրենց մասին իմանան եվ ինդեքսեն իրենց ինֆորմացիան, հակառակն են անում. Հենց առաջին էջի վրա ռեդիրեկտ են դնում from http://translator.am to http://translator.am/am/translate.html եվ կարեորն այն է , որ դնում եմ մի լեզվով, որը չեն հասկանում հիմնական search engine-երը /javascript/.
Եթե վերածեմ սա մարդկային լեզվի, դա նույնն է, որ մարդը Ատամնաբուժարան բացի, մեծ գումարներ ծախսի դրա վրա, գովազդի, բայց դռան վրա մեծ տառերով գրի «Ինձ մի այցելեք, ես տեղում չեմ, եվ ընդհանրապես ձեզ տեսնելու ոչ մի ծանկություն չունեմ». Գաղտնիք չէ, որ հաճախորդների 70-80 տոկոս կայք են գալիս search engine-ից. Տվյալ դեպքում իրենց սխալ լեզվով ռեդիրեկտի պատճառով կայքն իրեն զրկում է շատ եվ շատ այցելուներից.
------
Հիմա անդրադառնամ երկրորդ կայքին՝
Ի սկզբանե, Խոջալու.նետ-ի մասին իմ գրառումներս մաս էին կազմում այլ հոդվածի. Բայց Philosopher-ի խնդրանքով /ես ինքս էլ եմ համաձայն են նրա հետ/ կայացվեց որոշում առանձնացնել 2 հոդվածներն.
Հոդվածի այս մասն առանձնացվեց, որպես առանձին թեմա - Խոջալու.նետ /xocali.net/ -Լավ մտահաղացում, բայց խայտառակ սխալներով