Կարծում եմ, տեղյակ եք, որ Ուկրաինայում մոլեգնում է գրիպի վիրուսային հիվանդությունները: Եթե չեմ սխալվում, նույնիսկ Յուշչենկոն դատախազությանը դիմել էր գործ հարուցել Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժշկի ու իր նախկին գործընկեր, ներկայից վարչապետ Տիմոշենկոյի միտինգի կազմակերպիչներին, որ նման համաճարակի պայմաններում միտինգ են արել Կրեշչատիկում: Նաեւ, տեղյակ եք ըստ երեւույթին, որ համաձայն տարբեր հարցումների, ներկայիս նախագահ Յուշչենկոյի` երկու ամսից Ուկրաինայում մեկնարկող նախագահական ընտություններում հաղթելու հավանականությունը օր-օրի նվազում է, ու արդեն իսկ հասել է աղետալի նվազագույն մակարդակի:
Եվ ահա, այսպիսի նախապատմությունն ի նկատի ունենալով, հենց նոր աչքովս ընկավ նման մի հոդված.
KIEV, Nov 6 (Reuters) - Ukraine could delay a January presidential election until May next year if the government fails to control an outbreak of H1N1 flu, a senior official wrote on the respected news Web site Ukrainska Pravda on Friday.
Որը նշանակում է, որ խոզի գրիպի այս համաճարակի պատճառով չի բացառվում, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունները տեղափոխվեն 2010-ի հունվարից դեպի մայիս ամիսը:
Ու, իմ մոտ, գուցեեւ անկապ, բայց նման մի միտք առաջացավ` իսկ եթե այս համաճարակը պարզապես հորինվածք է` Յուշչենկոյի կողմից, որպեսզի ժամանակ շահի նախապատրաստվելու ընտրություններին: Թե չէ, մարդ ինչքան բախտ պիտի ունենա, որ երկու ամսից կրվելու է խայտառակ ձեւով, ու մեկ էլ խոզի գրիպը, որը ոչ մի պետությունում նման պայթյուն չէր տվել, գալիս է Ուկրաինա ու մեկ էլ անկառավարելի կերպով տարածվում:
Այ քեզ քաղաքականություն....
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!