Մարդ պտի սենց բախտ ունենա Ում էր պետք ուկրաինական համաճարակը
Նոյ 07
image

Նոյեմբերի հինգին Օրանժը բարեւեց երեւանցիներին: Բարեւեց մոտավորապես այնպիսի շուխուռ-ղալմաղալով, ինչպիսին չէինք տեսել Արմենթելի կողմից իզի-քարտերը ծախելու ժամանակ: Ես անցնում էի Կորույնի փողոցով, ու մեկ էլ տեսա՝ մարդկանց բազմությունը դուրս է եկել մայթից ու գրավել փողոցի 1-ին ուղին: Մի խոսքով, համարյա պանիկա: Այնպիսի տպավորություն, կարծես Գագիկ Ծառուկյանը փող է բաժանում (ու կանգնածներն էլ Հայբուսակի ռեկտորն է, Վանուշը Խանամիրյան ու սենց...): Մի բրդբրդոց, մի աժիոտաժ, չեմ կարծում, թե Վերջին օրերի սրբերի նկարագրած վերջին օրը նման շառնաշփոթ կլինի:

Լավ, եկեք տեսնենք, թե ինչպես է գալիս օրանժը: Նկատի ունենք՝ տեղեկատվությունը, որ նրանք փոխանցում են հանրությանը: Քանի որ կարծում եմ, որ հենց տեղեկատվության պակասն էր, որ մարդկանցից շատերին ստիպել էր ժամ առաջ գնալ Օրանժի գրասենյակներ: Ես, որպես ինտերնետին օրվա ահագին ժամանակը տրամադրող անձնավորություն, փորձեցի առցանց տեղեկություններ ստանալ:

Բացում եմ orange.ամ կայքէջը.

ORANGE
Under Construction
Coming Soon…
Please, send your suggestions to: e-mail address
For advertising contact with us:

Բացում եմ orangearmenia.ամ կայքէջը.

Բարև,
Ընդամենը հաշված օրերից Orange-ը կմեկնարկի Հայաստանում: Սակայն արդեն կարող եք ընտրել և գրանցել 055 կոդով Ձեր նախընտրած Orange հեռախոսահամարը: Դա շատ հեշտ է: Պարզապես հաջորդ էջում ուշադրությամբ կարդացեք նախնական գրանցման պայմանները և հետևեք ցուցումներին:
Այցելեք մեր խանութներից մեկը սկսած նոյեմբերի 5-ից 15 օրվա ընթացքում` համարը ստանալու եւ Orange-ի բաժանորդ դառնալու համար: Չմոռանաք Ձեզ հետ վերցնել անձը հաստատող այն փաստաթուղթը, որի տվյալներն այժմ կօգտագործեք համարը գրանցելու համար:

Հ.Գ. Երեւի կայքէջի պատասխանատուն տեղյակ չէ, որ սեւ ֆոնի վրա նարնջագույններն արդեն իսկ Երեւանում են:

Ու ամենակարեւորը՝
ՈՉ ՄԻ ՆՈՐՄԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ: Մեկն ասում է՝ ամիսը հինգ ժամ անվճար, մյուսն ասում է՝ մի դրամով մոդեմ, երրորդն ասում է՝ անվճար այ-ֆոն (բնականաբար՝ չինական) հեռախոսներ…
Իմ կարծիքով, հենց տեղեկտվության պակասն էր, որ մարդկանցից շատերին ստիպել էր ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՆ գնալ եւ խցվկել նարնջագույն հերթերում:

Հ.Գ.-2 Իմ համար, համենայն դեպս, օրանժի բարեւն այնքան էլ լավ մտածված բարեւ չէր: Ու զարմանալի է, միլիոններ են ներդնում մինչեւ դուռդ թակելը, ու դուռը բացելիս՝ ինչ-որ չկամությամբ ներս մտնում:
Ամեն դեպքում՝ բարե՛ւ, Օրանժ, ու հուսանք, որ քո գալով բիլայնը ու մտս-ն ավելի կբարձրացնեն իրենց որակը, կբազմազանեն իրենց ծառայությունները ու կնվազեցնեն սակագները (ես, համենայն դեպս, բիլայնցի եմ...)

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org