Ես չեմ տալու Ղարաբաղը, իսկ ով փորձի տա այն, ես նրա ձեռքը Անտերության մատնված հայկական կայքէջեր
Հուլ 25

Մի քանի շաբաթ առաջ ինտերնետում մեծ շուքով եւ պատվով քննարկվում էր այս թեման, որն իմ անձնական կարծիքով ավելի շատ «ՊՌ ակցիա» բնույթ էր կրում, քան իրականում կար.

Ես հատուկ չէի անդրադարձել նրան, քանի որ պատմությունից եւ գրականությունից միշտ թույլ եմ եղել, եւ ինձ երբեք թույլ չէի տա քննարկել մի թեմա /նույնիսկ անուղղակի հիշատակել/, որից ինքս, մեղմ ասած, կաղում եմ:

Ուղղակի այսօր պատահականորն ձեռքս ընկավ մեկ լինկ, որի կողքով չկարողացա անտարբեր անցնել.

Ճիշտ ասած հիմա ինձ անկեղծորեն ուրիշ թեմա է հուզում, որի մասին հավանաբար կհիշատակեմ մոտ օրերս՝ «ՀՄԴ ակցիա կամ թոզ ենք փչում ազգովին» վերնագրով.

Եթե 2 խոսքով ասեմ, ապա վերջին մի քանի օրերս ես բացակայում էի հանրապետությունից, իսկ գալուս օրվանից թաղված եմ ռեմոնտային գործերի մեջ: Եվ այդ ամբողջ ընթացքում, ես դեռեւս մեկ ՀՄԴ կտրոն, սչյոտ ֆակտուրա, նակլադնոյ կամ որեւէ կասովի չեկ չեմ կարողացել պահանջել այն կազմակերպություններից, ումից գնումներ եմ կատարել:

Տոմս եմ գնել մոտ 1100 ԱՄՆ դոլարի - ոչ մի չեկ /«տենս բան մենք չենք տալիս, եւ վոոբչե ոչ մեկ չի տալիս հանրապետությունում»/:

4 տոննա ցեմենտ եմ առել գործարանից - վրես խնդացին, որ չեկ ուղեցի: Պանել գնելիս 800 դ. փող եմ վճարել /տարադրամով/ եւ նույնպես` ոչինչ: Եվրոլուսամուտներ հայտնի կազմակերպությունից, որն սաղ օրն դրած իրեն ճղում է ՏՎ-ով գովազդելով - եւ ինձ ամոքելու նպատակով միայն մեկ ստացական տվեցին:

Վերջինս իրենից ներկայացնում էր Ա4 ֆորմատի թղթի 1/3 հատված, որի վրա գրված էր իմ անունս, դիմացն ստորագրությունս, աշխատակից աղջկա ստորագրությունը /անուն ազգանուն չկար, եւ նրա դոշին էլ ոչ մի բեյդժ չկար .. այնպես ոչ կարող է պատահի, որ նա սկի տեղ չէր էլ աշխատում/ եւ գումարը թվերով.

Ոչ մի շտամբ, ոչ մի կնիք… ընդհարնապես.

Մի կողմ, որ բյուջեն չի լցվի, դրա վրա ես անկեղծ ասած թքած ունեմ, բայց եթե ինձ վաղը վերջիններս խաբեն եջ չտրամադրեն իմ հասանելիք լուսամուտները… լավագույն դեպքում, ես կարող եմ միանալ Հյուսիսային փողոտայում ցույց անողներին, քանի որ չունեմ ոչ մի ԻՐԱՎԱԿԱՆ փաստաթուղթ, որ ես կանխավճար եմ կատարել:

Ահա այս ամենն է, որ հիմա ինձ մտահոգում է

Այնուամենայնիվ, անդրադառնամ թեմային.

Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ինտերնետ են մտնում պոռնո կամ էրոտիկա փնտրելու նպատակով… ինքս էլ, ինչ թաքցնեմ մեղքս, մեկ-մեկ աչքի տակով նայում եմ. grin

Հասկանում եմ, որ որոշ մարդկանց արտահայտվելու համար պահանջվում են որոշակի լեքսիկոն /Զադորնովը ասում էր, որ ռուսերենում ՄԱՏ-ը (հայերեն ՔՖՈՒՐԸ) կիրառում են խոսքն շարադրելու նպատակով. Եթե նման մարդկանց ստիպես խոսել առանց ՔՖՈՒՐԻ, ապա նրանց խոսքը դառնում է անընթեռնելի .../.

Բայց այս ամենը ռուսերենում: Անձամբ ինձ համար ռուսական ՄԱՏՆ ինչ որ տեղ ընդունելի է, քանի որ այն համառորեն ներխուժել է եւ գրականություն եւ խոսակցական առօրյա կյանք: Չեմ ասում, որ ես այն ողջունում եմ, բայց չեմ էլ խարազանոււմ:

Բայց հայերենում այն չի հնչում… չգիտեմ, ինչպես կոչել այն մարդկանց, ովքեր իրենց դրել են հայկական Լիմոնովների տեղ ու դրած… քֆրտում են աջ ու ձախ:
----------

Նույնիսկ բառեր չեմ գտնում, որպեսզի արտահայտեմ միտքս ....

Նման էջերն, ուր քֆուրն բացահայտ է .. .պետք է դառնան պոռնո կամ սեքս կայքերին համազոր, նկատի ունեմ, որ լինի զգուշացում մտնողների համար ՝ Տվյալ էջի վրա կա ոչ նորմատիվ բառեր կամ արտահայտություններ.

Թե չէ դրել են մարդ ու կնիկ… ով ինչ ուզի գրում է…

----
Ներող, եթե միտքս չկարողացա արտահայտել հստակ…



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org