Մայքլ Ջեկսոնը եվ այն ամենը ինչի մասին քիչ է խոսվում Մարդկային զոհերի թիվն հասավ 184-ի
Հուլ 11

Նույնիսկ հասկանալով, որ ձեզ «իրար գալու /տալու» միակ եւ ռեալ հնարավորությունը Լեւոնին հայհոյելն է, այնուամենայնիվ «հույսս մի կողմ կդնեմ» եւ կփորձեմ հպանցիկ անդրադառնալ համաշխարհային կարեւորության իրադարձություններին:

Չեմ զարմանա, որ սա ոչ մի էմոցիա չառաջացնի ձեր «ազգայնամոլացված հոգում», ուր մնաց թե ալեկոծեր մարտի մեկից հետո «մթագնած ձեր ուղեղը»… Բայց դե մենք էլ Չինաստան չենք, որ ասենք՝ թքած մնացածի վրա: Այնպես որ, ստիպված հիշում ենք, որ մենք Հայաստանում ենք, եւ մեր քաղաքականությունն ընդամենը համաշխարհային գլոբալ քաղաքականության այլասերված արտացոլումն է ...

Լավ ... վերջացնեմ բառաօնանիզմը եվ քանի որ նախկին փորձից ելնելով հավես չկա երկար բարակ գրելու ... միտքս ներկայացնեմ նկարներով.

Հասկացողը կհասկանա, էն մի մասն էլ կփորձի հասկանալ, ոմանք, իհարկե փորձեր կանեն դիմադրելու իրենց բանականությանը, իսկ դե «ազգի վիժվածքն», ինչպես միշտ, կմնա «բորտին» /փորձեցի օգտագործել նոր քաղաքագիտական տերմինը/ grin

Լավ ... գնացինք





Իսկ նրանց համար, ովքեր ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը, ասեմ մեկ-երկու խոսքով.

Այսօր Իտալիայի Ակվիլա քաղաքում մեկնարկել է Մեծ ութնյակի երկրների լիդերների գագաթաժողովը, որի հիմնական մասնակիցներն են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ճապոնիայի վարչապետ Տարո Ասոն, Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը:

Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, գագաթաժողովի անցկացման վայրը պատահական չի ընտրվել: Իտալական Ակվիլա քաղաքն այս տարվա ապրիլի 6-ին զոհ դարձավ ավերիչ երկրաշարժի: Այն 300 մարդու կյանք խլեց, իսկ 40 հազար մարդու անօթևան թողեց: Գագաթաժողովը կշարունակվի երեք օր, որի ընթացքում մասնակիցներին կմիանան եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաններ ու այսպես կոչված մեծ հնգյակի, նաև Եգիպտոսի, աֆրիկյան ու եվրոպական երկրների, ՄԱԿ-ի, ԱՄՀ-ի, ՀԲ-ի, Առևտրի և զարգացման միջազգային կազմակերպության, ինչպես նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կողմերը քննարկելու են հարցերի ամենալայն շրջանակ, սակայն բոլոր երեք օրերին էլ օրակարգի հարցերում կարմիր թելի պես անցնելու է ողջ աշխարհն ընդգրկած ֆինանսական ճգնաժամը: Մասնակիցները, բացի արդեն ավանդական դարձած այդ հարցից, կքննարկեն նաև գլոբալ տաքացման վերաբերյալ հարցեր և օգնության կարիք ունեցող երկրների խնդիրները, միջազգային քաղաքականությունը, անվտանգության և քաղցի հիմնախնդիրները:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org