Մի տեսեք, թե ով է խախտումներ գտնում Մահախոսական
Հուլ 01

Այսօր ժամը 15-ի սահմաններում Նիկոլ Փաշինյանը երեք փաստաբանների ուղեկցությամբ ներկայացավ ՀՀ գլխավոր դատախազություն: 

Անցած տարվա մարտի 2-ից «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ընդհատակում է:

Նա հանգիստ մտավ դատախազության շենքի ներսը, ներկայացավ, որ ինքը Նիկոլ Փաշինյանն է եւ խնդրեց հրավիրել մարդկանց, որ իրեն ձերբակալեն: Երեք ոստիկաններ մոտեցան նրան, ցույց տվեցին համապատասխան փաստաթղթեր, որով հավաստում էին, որ Կենտրոն ոստիկանությունից էին, եւ նրան տարան ոչ թե հատուկ քննչական ծառայություն, այլ Կենտրոն ոստիկանություն:

Մինչ ոստիկանների մոտենալը, Նիկոլ Փաշինյանը հասցրեց պատասխանել լրագրողների հարցերին: Մասնավորապես ասաց, թե ներկայացել է այսօր եւ ոչ թե վաղվա հանրահավաքին, որպեսզի չկարծեն թե ինքը պատրաստվում է հայտնվել իր համակիրների թիկունքում: Ավելին, վստահեցրել է, որ պայքարը շարունակվելու է:

Նա նաեւ նշել է,թե վստահ է’ իր նկատմամբ համաներումը չի կիրառվելու, սակայն նախընտրում է բանտը, որովհետեւ գտնում է, որ շատ քաղբանտարկյալներ ազատության մեջ են եւ ինքը կարող է իր պայքարը շարունակել բանտում:

Ի դեպ, նրան ուղեկցող փաստաբաններին թույլ չեն տվել նստել այն նույն մեքենայի մեջ, որով տարել են Նիկոլ Փաշինյանին:

“Ա1+"-ի լրագրողը գտնվում է Կենտրոն ոստիկանությունում եւ մանրամասներ կհայտնի ավելի ուշ:

Աղբյուր` Ա1+



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org