Բայց էս Դավիթ Հակոբյանը ինչքան անառողջ դեմք է… Թողնես, մենակ պարի կամ ռուսախառն ինչ-որ տաֆտալոգիաներ ծնի:
ՀԱԿ անդամ, մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել վերցնել Երեւանի ավագանու իր մանդատը, որ իրեն բաժին է հասնում ՀԱԿ ցուցակով, որտեղ Դավիթ Հակոբյանը 22-րդն է: ՀԱԿ-ը ընտրության պաշտոնական արդյունքով ստացել է 13 մանդատ, սակայն հայտարարել է դրանցից հրաժարվելու մասին: Հակոբյանը ԿԸՀ դիմում է ներկայացրել, որով հայտնում է, թե տեղի չի տա ՀՀՇ-ին եւ “պատրաստ է ստանձնել ավագանու մանդատը ի փառս ժողովրդի եւ հայրենիքի”: Մարքսիստը հայտարարում է նաեւ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իր դիմումի մեջ, որ ընդդիմությունը ռեւանշիզմի դաշտ չէ, այլ գաղափարական զրահ եւ մտքի ալտերնատիվ շտեմարան:
Մի հարցնող լինի` այս զրահի ու նման երկաթների շտեմարան. ՀԱԿ-ը չլիներ, դու ինքդ որպես հանրահայտ պարող, քանի ձայն էր բերելու:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…