Այս օրերին ամբողջ ազգը շնչում է համաներման հարցով: Սա ողջունելի է, որ ազատազրկված անձանց, այդ թվում՝ քաղբանտարկյալների հարցը դարձել է օրակարգային: Բայց շատ ցավալի է, որ այս ամենը թափ առավ միայն Սերժ Սարգսյանի “հրամանից հետո"՝ “էլ, դու, հասարակություն, ես ինքս գիտեմ ինչ եմ անելու, կամ էլ՝ անելու եմ թե չէ, բայց թե հլը մի հատ տեսնեմ դու ինչ մտքի ես...”:
Ամենաահավորն այն է, որ այս շինծու դատական պրոցեսներին հետեւելուց հետո, ու դրան հաջորդող ինչ-որ մամուլի ասուլիսներից հետո, միայն մի միտք է առաջանում իմ մեջ՝ ինչպիսի տափակ իրավիճակ, ու ինչպիսի “առողջ” մտքեր՝ տարբեր մարդկանց, այդ թվում իրենց մարդու տեղ դնող արարածների կողմից:
Ուրեմն սենց է ստացվում: Ստեղծվել է ինչ-որ մի “եքա” կառույց, անունն էլ դրել են հանրային խորհուրդ: Մի հատ նախկին “աբիժնիկի” (թեեւ, ճիշտն այն է, որ “նախկին աբիժնիկ” չի լինում) դրել են էդ պալատի նախագահ, մի քանի պալատականների էլ “լցրել են” սրա կողքերը, թե՝ դուք պետք է հասարակության խոսքը հասցնեք ամենայն հայոց արքունիք: Ու էս կույտը, լուրջ ընդունելով իրենց պաշտոնները, իրենց դրել են մտածող մարդկանց տեղ: Ասենք, նույն Սոս Սարգսյանը, որը, լինելով դերասան, չգիտեմ ինչու տարիներ առաջ դաշնակների կողմից ՀՀ նախագահի թեկնածու էր խաղում, նույն Գաբրիելյան Էմիլը, որը լինելով ականավոր ակադեմիկոս, իրեն թվում է, թե դեղերն ու մարդիկ նույն բաներն են, կամ նույն, ասենք, անվտանգության հանձնաժողովի նախագահ նախկին ԿԳԲ-ական Կառլոս Պետրոսյանը… Էլ չեմ ասում մազութախտից վերջապես սեւացած Արշակ Սադոյանը, որը մի հատ կենցաղային հարց չի կարողանում լուծել իր հարազատ եղբոր հետ ու դատի է տալիս նրան, հիմա կանգնել է հանրության հարցերն է ցանկանում բարձրաձայնել: Ու այս պալատը, որի կեսից շատը հանրապետական են, իբր թե ներկայացնում են մեր ժողովրդին:
Ու հիմա, հենց Սերժ Սարգսյանը մի հատ շվացրեց, թե՝ հանրային պահանջ կա՞, թե՞ չկա, էլ պալատական նախիրը խառնվեց իրար, մի հատ խորհրդակցություն են անում, ժամը վեցից հետո մնում քննարկումներ անելու ու վերջում տալիս եզրակացություն՝ դարձյալ իբր թե հայաստանցիների անունից: Բա սա անասնագոմ չէ, ի՞նչ է…
Կուսակցություն կոչեցյալներն են իրար խառնվել: Օրերս լսեցի, որ ԲՀԿ-ն է իր իդեաները հանձնել Սերժ Սարգսյանին: Լավ, պետք է Սերժը մի հատ շվացներ, նոր հասկանայի՞ք, թե ինչու է պետք համաներում անել:
Իրոք, այս ամենի մեջ կեղծիքից ու շինծու-անասնական բնազդից բացի, ուրիշ ոչ մի բան չեմ տեսնում:
Իսկական անանսնագոմ…