Արդար ընտրապայքարը՝ երկրումս չոբանյաց Տե՛ր կանգենք մեր ձայներին
Մայ 21

Մայիսի 31-ին տեղի ուենալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են տարբեր քաղաքական ուժեր` իշխանական կուալիցիան, ամբողջ ընդդիմադիր դաշտը, որը նաև համալրվեց «Դաշնակցություն»-ով՝ վերջերս դուրս գալով իշխանական կուալիցիայից: Առաջիկա քաղաքապետի ընտրությունների դերը և նշանակությունը, յուրաքանչյուր քաղաքական ուժ մեկնաբանում է յուրովի, անկախ նրանից, ընդիմադիր է թե իշխանամետ: 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը նաև ընդիմության՝ ի դեմ Հայ Ազգային Կոնգրեսի ընտրացուցակում առաջինն է, այս ընտրությունները համարում է շատ կարևոր քաղաքական պրոցես, որով հնարավոր կլինի վերականգնել սահմանդրական կարգը Երևանում, իսկ այնուհետև՝ ամբողջ հանրապետությունում: Ի դեպ, «Հայ Ազգային Կոնգրես» նախընտրական դաշինքը գնում է ընտրություններին հետևյալ կարգախոսով` «Փոխենք Հայաստանը, սկսենք Երևանից»:

Իշխանական կուալիցիայից ամենակարկառուն կուսակցությունը` ՀՀԿ-ն գնում է իր թեկնածուով` Կենտրոն համայնքի արդեն նախկին թաղապետ, ներկայումս նշանակված քաղաքապետ` Գագիկ Բեգլարյանով: Գագիկ Բեգլարյանը և իր թիմակիցները կարծում են, որ այս ընտրությունները, ոչ թե քաղաքական են, այլ ուղղակի սովորական քաղաքային իշխանություն ընտրելու ընտրություն: Չմոռանամ ասել, որ ՀՀԿ-ն էլ այս ընրություններում հանդես է գալիս «Քեզ Հաամար Երևան» կարգախոսով, և նրանք վստահ են, որ իրենց շանսերը շատ ավելի մեծ են, քան որևէ քաղաքական ուժի:

Ընտրությունների շեմին փորձեցի պարզել, թե ինչպե՞ս են արձագանքում այս քաղաքական պրոցեսին երիտասարդները և արդյոք գնալու են նրանք ընտրության, թե ոչ:

Ճիշտն ասած, այս հարցում երիտասարդներից շատ-շատերը վստահ են, որ ընտրություններին իրենց մասնակցելը-չմասնակցելը ոչինչ չի փոխի, և նրանցից ոմանք տարակուսում են, որ այս ընտություններն էլ է անցնելու բռնություններով: Ուսանողներից շատերը` երիտասարդներ, որոնց 18 տարին արդեն բոլորել է, ունեն իրենց համակրած թեկնածուն և գնալու են ու ընտրեն իրենց թեկնածուին: «Ես կարծում եմ, որ ընտրությունները, միշտ էլ անցնելու են, անարդար և կոպիտ պայմաններում, բայց ես ամեն անգամ գնում եմ ընտրատեղամաս, և քվեարկում իմ թեկնածույի օգտին, այնպես որ այս անգամ էլ գնալու եմ ու ընտրեմ, բայց չեմ ասի ում»- ասաց մասնագիտությամբ կոսմետոլոգ 22-ամյա Լիլիթ Ավետիսյանը: Հյուսիսային համալսարանի ուսանող Արմանն էլ ասաց. «Ես իմ ձենը տալու եմ մեր ախպորը` մեր Գագոյին, որովհետև նա լավ մաքրելա Կենտրոնը, և մեզ և մեր տղեքին, միշտ էլ հասելա»: ԵՊՀ-ի ուսանողուհի 19 ամյա Աստղիկն էլ մեկնաբանեց. «Ես ըտրելու եմ, ամենաարաժանի մարդուն, որը ըստ ինձ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Ի դեպ, չհանդիպեցի, երիտասարդի կամ ուսանողի, որը ասեր, որ ընտրելու է ուրիշ քաղաքական ուժի` օրինակ ՕԵԿ-ի կամ ԲՀԿ-ի. մեծամասնսությունը հավակնում է կամ ՀԱԿ-ին կամ ՀՀԿ-ին: ԵՊՀ-ի ուսանողուհի Դիաննան ել ասաց. - «Ծնունդս ամսի 30-ինա, գնալու եմ անձնագիրս վերցնեմ ու հաջորդ օրը գնամ ընտրելու, շատ ուրախ եմ, որ այս տարի ընտրելու եմ, և ընտրելու եմ իմ համակրած թեկնածուին, որի անունը չեմ տալիս, և չեմ ծախելու իմ ձայնը»:

Սմբատ Ղահրամանյան
ԵԻՊՔ- ի 3 կուրսի ուսանող



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org