Եվրոտեսիլը` քաղաքական «քամակմտնության» առիթ «Գագոն մեր ախպերնա»
Մայ 19

Տաս-տասնմեկ օրից ավարտվում է Երեւանի ավագանու ընտրարշավը: Որքան օրերը մոտենում են այս մրցավազքի եզրափակիչ կետին, այդքան իմ մոտ կասկած է առաջանում՝ կարո՞ղ է ասպարեզում մնացել են Գագիկ Բեգլարյանը, Գագիկ Ծառուկյանը, չէ, կներեք, շփոթվեցի՝ Քուշկյանը, եւ, վերջապես, Հեղինե Բիշարյանը: Վերջ: Մյուսները՝ կամ չկան, կամ էլ հրաժարվել են հետագա պայքարից: Այս կասկածն առաջանում է՝ հեռուստաընկերությունների շնորհիվ, ովքեր երկրումս չոբանյաց իրենց պահում են ամենանվաստ ու անպատիվ ստրուկների պես:

Անունը դնում են՝ «Շանթ»-ի նորություններ, ու այդ նորությունների հալալ կեսը ցուցադրում են Գագիկ Ծառուկյանի աստվածաշնորհ խոսքը, ձեռքի հետ էլ՝ մեկ-երկու հերթապահ խոսքեր՝ Քուշքյանի բերանից: Ի՜նչ ընդունելություն, ի՜նչ հաց ու աղ, ի՜նչ օրհնանքներ… Նայում ես, նայում, ու զարմանում՝ լավ, մի՞թե սա լրատվություն է: Մի՞թե սա՛ է լրատվությունը: Ասում եմ՝ «Շանթ», իսկ դուք հասկացեք մյուս բոլոր ալիքները: Հ-մեկ չեմ ասում, քանի որ վաղուց է չենք միացնում այս ալիքը:

Նույնը, ասենք՝ «Արմենիայով», «ՏՎ-հինգով»… դե «Կենտրոն»-ը չեմ ասում, քանի որ դա ԲՀԿ-ինն է: «Կենտրոն»-ի նորություններով ԲՀԿ-ն է, ու մի քանի մանր-մունր լուրեր, ասենք՝ Քենիայում եսիմ ինչ է եղել, խոզի գրիպը տավար ձեւով տարածվում է…

ՕԵԿ-ն էլ պակաս չէ: Ու ես արդեն չեմ էլ կասկածում, որ ՕԵԿ-ի նման հեռուստասփռումը նախապատրաստում է նրանց… 7%-ոց կեղծիքին:

Գագիկ Բեգլարյանն էլ՝ ինչ-որ մի թաղում խոստումներ կտա, եւ դա համարյա ամբողջությամբ կամ մոտ մի 5-7 րոպեով կմոնտաժվի, կսիրունացվի, կպլպլացվի ու կտեղադրվի բոլոր հեռուստաալիքների քիչ է մնում breaking news-ում:

Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է խոսել տարբեր հարցերի շուրջ, իսկ իրենք կբռնեն ցույց կտան միայն այն հատվածը, երբ նա պատմում է, թե ինչպես է իր հայրը մի օր իրեն իջեցրել Հրազդանի կիրճ: Իսկ Բեգլարյանից՝ միայն հոգումնատենչ խոստումները… քաղաքապետարանի վերջին օրերի ակտիվությունը եւ այլն:

Իսկ ահավորն այն է, որ մենք, ամեն օր, երբ մոտենում է նորությունների ժամը, դարձյալ միացնում ենք հեռուստացույցը, շուռ տալիս նորությունների որեւէ հաղորդում գտնում ու համառ լսում նորությունները մեր երկրի չոբանյաց… Ու այսպես՝ ամեն օր…

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org