Այս մի քանի օրերին, ամբողջ ազգը` հասարակության էստրադային և շոու բիզնեսյան տարրերը իրենց ուշադրությունը կենտրոնացրել էին մի «արտակարգ, չտեսնված միջոցառման վրա, այսինքն թե` ինչպես էին Արշակյան քույրերը տռճիկ տալու Մոսկվայում, եվրոպացիների համար»:
Չե սխալ չհասկանաք, ես անձամբ ոչ մի բան չունեմ այս քույրերի նկատմամբ, ուղղակի ինձ զայրացնում է նրանց քաղաքացիական դիրքորոշումը , և այս պարագայում, հայերին նրանք են ներկայացնում և այդ պատճառով էլ մի փոքր էլ անդրադարձ եմ կատարում նրանց:
Ամբողջ Հայաստանով մեկ տեղի են ունենում բացառիկ քաղաքական իրադարձություններ, իսկ «նրանք» անհամբեր սպասում էին, թե ի՜նչ հրաշք են գործելու այդ «չքնաղ» քույրերը: Ճիշտն ասած ես զարմանում եմ, թե ինչպես այդ մարդիկ` ի նկատի ունեմ այն մարդկանց, որոնք երեկ գիշեր չեին քնում, աղոթում էին Արշակյանների համար, մտածելով, թե իրենց հաղթանակը դա նաև բոլոր հայերիս հաղթանակն է:
Իսկ ես ձեզ հարց եմ տալիս «Այդ ինչպե՞ս եղավ, որ մի հասարակ միջոցառման համար իրար գլուխ եք կոտրում, իսկ Արցախում կռված, Արցախի համար իրենց կյանքը տված մարդկանց պահում են բանտերում և թույլ էլ չեն տալիս, որ ընտանիքի ադամները գան իրենց տեսության: Բացատրեք հասկանամ՝ ինչո՞ւ, երբ Արցախում կռված ազտամարտիկներին ծեծում են, նվաստացնում են, ահաբեկում են և ստիպում, որ իր հրամանատարի դեմ կեղծ ցուցմունք տա, եւ այս ամենի հանդեպ այդչափ անտարբեր եք«:
Երբ երիտասարդներին ծեծում են ու բերման ենթարկում «մենթանոցներ«, սա ձեզ չի հետաքրքրում, երբ ծեծում են են հայ կանանց և ծաղրում նրանց, սա ձեզ չի հուզում, երբ հայրենիքի ապահովության ու պաշտպանության համար Արցախի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին չեն շնորհում քաղաքացիություն, դուք մնում եք անվրդովվ, և, ի վերջո, երբ քաղաքի կենտրոնում գնդակահարվում են մեր 10 եղբայրները, դա էլ ձեզ հետ ոչ մի կապ չունի…
Դե դուք այդ ժամանակ ձեր որջում Հ1-ում երգում էիք, ոռնում էիք, մարդկանց դոդացնում էիք ձեր անիմաստ երգերով, իսկ Երեվանի կենտրոնում մարդիկ էին սպանվում: Իսկ դուք հիմա եկել ու ասում եք՝ Անուշ և Ինգա: Որտեղ էին այդ ձեր Անուշը և Ինգան մարտի 1-ին, որ իրենց նման հազարավոր հայ աղջիկներ բռնության էին ենթարկվում Մյասնիկյանի արձանի մոտ, իսկ նրանք այդ ամենից հետո իրենց համարում են հայ իսկական կնոջ կերպար: Կերպարները և իսկակակ հայրենիքը ներկայացնող մարդիկ մարտի 1-ին ճամփա բռնեցին երկինք և նրանք վառ պահեցին ՀՀ քաղաքացու իրավունքները և ազգային արժանապատվույունը:
Սմբատ Ղահրամանյան