Մի ալարեք եւ ընթերցեք Առավոտից այս մեջբերումը: Հուսով եմ, որ ընթերցելուց հետո, Ձեր սերը երկրի տերերի նկատմամաբ կբազմապատկվի:
Տուժողը հուզված էր
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում, Արմեն Դանիելյանի նախագահությամբ, երեկ սկսվեց ջութակահար Արամ Մելիքյանի բողոքի քննությունը: Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողն անցյալ տարվա փետրվարի 27-ին Ծաղկաձորի «Ռիպա» հանգստյան տան 3-րդ հարկից ցած էր ընկել: Բազրիքն ամրացված չի եղել: 2-րդ կարգի հաշմանդամ դարձած Ա. Մելիքյանին մահամերձ հասցրել են հիվանդանոց: Բազմաթիվ վիրահատությունների արդյունքում փրկվել է նրա կյանքը: Քրեական գործը փակվել էր, եւ տուժողը վիճարկել էր նախաքննությունն իրականացրած Կոտայքի մարզի ոստիկանության քննիչի գործողությունները: Երկու անգամ նախաքննություն էր իրականացվել ու ավարտվել: Տուժողը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սակայն նրանք էլ գտել էին, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չի եղել: Այսինքն, հանգստյան տունը որեւէ պատասխանատվություն չի կրել տեխնիկական անվտանգության բացթողումների համար:Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում տուժողն այնքան հուզված էր, որ չէր կարողանում պատասխանել դատավորի հարցերին: Երբ դատավորը նրան ասաց. «Գնա ջութակ նվագի», նա չկարողացավ նույնիսկ ներկայացնել իր առողջական վիճակը, ցույց տալ իր չշարժվող մատները: Սա այն դեպքում, երբ, իսկապես, Արամը զրկվել է ջութակ նվագելու հնարավորությունից: Տուժողն ասաց, որ չի հիշում, թե ինչպես է ընկել, թե ինչպես է հենվել հանգստյան տան բազրիքին:
Դատական նիստը կշարունակվի մայիսի 15-ին:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…