Ծեծել են Նվեր Մնացականյանին Դատավորներս՝ երկրի չոբանյաց...
Մայ 07

Ինչքան մոտենում է մայիսի 31-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրությունները, այնքան հասարակության մեջ ծնվում են նորանոր գաղափարներ և մտքեր: Մասնավորապես, հասարակության տարբեր շերտեր շատ են հետաքրքրված այս ընտրություններով, և նրանք այս ընտրությունները չեն դիտարկում որպես սովորական քաղաքային իշխանություն ընտրելու ընտրություններ: Նրանց կարծիքով մայիսի 31-ին քաղաքապետի ընտրությունները նույն 2008թ. նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է, որն, այս անգամ ավարտվելու է ՀԱԿ-ի առաջնորդ, ժողովրդի առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ջախջախիչ հաղթանակով:

Մարդկանց վստահություն է ներշնչում ՀԱԿ-ի քարոզարշավի՝ հաղթանակին ձգտելու վճռականությամբ տրված մեկնարկը և նախընտրական հանրահավաք-հանդիպումների բազմամարդությունը, որը ապացուցում է մեկ բան. այս ընտրություններում իշխանությունները պարտվելու են, ավելին, նրանց կարծիքով իշխանությունները 10:0 են պարտվելու: Դա է վկայում նրանց խուճապը, նրանց անվստահությունը: Նրանք էլ են հասկանում, որ այս ընտրություններում չի կրկնվելու նախորդ մնացած քաղաքական ընտրությունների ելքւ, նրանք չեն կարողանալու բառիս բուն իմաստով «լցնել» և չեն կարողանալու օգտագործել ամբողջ վարչական ռեսուրսը:

Մարդկանց հետ շփումների միջոցով, փորձեցի պարզել, թե ինչպիսի՞ քաղաքապետ են նրանք ցանկանում ունենալ. շատ շատերի կարծիքով, հատկապես՝ տղամարդկանց, քաղաքապետը պետք է լինի երեվանցի տղա, հետո՝ լավ մարդ, իր քաղաքը սիրող մարդ, իր քաղաքի խնդիրներին հետևող մարդ և, իհարկե, քաղաքական փորձ ունեցող մարդ:

Մարդկանցից շատերը, ովքեր ոչ ընդիմադիր էին, ոչ էլ իշխանամետ, կարծիք հայտնեցին, թե՝ քաղաքապետը լինելու է «իրենց» նշանակած մարդը, եւ ում որ իշխանությունները սատարեցին, նա էլ կանցնի: Ահա այսպես մեկնաբանեցին մի խումբ մարդիկ:

Իմ զրույցների և շփումների ըթացքում պարզ դարձավ, որ Հայ Ազգային Կոնգրեսն ի դեմս իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, շատ մեծ, կարելի է ասել՝ շոշափելի շանսեր ունի հաղթանակին հասնելու համար: Ավելին, նրանք վստահ են` նկատի ունեմ ընդիմության ղեկավարությանը, որ կոնգրեսն արդեն հաղթել է, եւ մնում է պահել այդ հաղթանակը և թույլ չտալ, որ նորից թվեր նկարվեն:

Սակայն, իմ կարծիքով, այսօրվա իշխանություններն ունեն երկու ելք. առաջինը՝ օրինական, ազատ և արդար ընտրություններ անցկացնելն է, ինչը, մեղմ ասած, շատ քիչ հավանական է, իսկ երկրորդ տարբերակը՝ նորից դիմել կրիմինալի օգնությանը եւ կեղծել, ահաբեկել եւ վախեցնել:

Ինքս չեմ կարծում, որ այսօրվա իշխանությունները կգնան օրինական ճանապարհով, որովհետև դա կնշանակի իրենց ձեռքով իրենց դիկտատուրական համակարգը կկազմալուծելը, որից հետո, կարծում եմ, կարժանանան ժողովրդի արժանի գնահատականին: Այն ժողովրդի, ով չի կարող մոռանալ և չի մոռանալու մարտի 1-ի արյունալի սպանդը իրականացնողներին` նույն այդ դիկտատուրայի պարագլուխներին: Ժողովուրդը հետևելու է, որ նրանց գործերը քննեն վաղվա հայաստանում:

Իսկ եթե, այնուամենայնիվ, ընտրությունները նորից կեղծվեն, մարդկանց ծեծեն, ահաբակեն, առևանգեն և բանը, աստված չանի, հասնի կրակելուն, այդ ժամանակ ժողովուրդը տալու է սրանց 24 ժամ հեռանալու համար, այլապես, իմ կարծիքով, եթե նման բան կրկնվի, ժողվորդին անձամբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չի կարողանալու հանդարտացնել:Նա գիտի իր անելիքը…

F5-ադմինի կողմից. տեքստը հնարավորինս ուղղված է կայքի խմբագրիչների կողմից:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org