Կուալիցիայից դուրս են գալի՞ս Կուսակցապետ ունեմ՝ աշխարհը չունի
Մայ 03

Օդնոկլասնիկներով ապրող երիտասարդություն:

Հայ երիտասարդները այսօր բացի ինտերնետներից, չաթերից և ֆորումներից ուրիշ զբաղմունք չունեն, իսկ դա շատ բացասական գործոն է մեր ամենօրյա կյանքում:

Նրանք ուշադրություն անգամ չեն դարձնում, թե ինչ է կատարվում մեր երկրում, անգամ չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ բան է ֆինանսատնտեսական ճգնաժամը, թե ինչ է հայ-թուրքական սահմանի բացումը, թե ինչ բան էր մարտի 1-ը և այսպես կարելի է բազմաթիվ օրինակներ բերել հայ երիտասարդության անտարբեր պահվածքի վերաբերյալ: Հակառակը, նրանց միմիայն հետաքրքրում են աղջիկները, ինտերնետը, ծանոթությունները և, իհարկե, շքեղ մեքենաները՝ ահա, սա է այսօրվա երիտասարդների ապրելու զգացումը և նպատակը: Դա շատ վատ է անդրադառնում մեր երկրի թե արտաքին քաղաքականության և թե ներքին քաղաքականության վրա: Այն երիտասարդները, որոնք կազմում են մեծամասնություն, երիտասարդներ, որոնք չեն գիտակցում, որ եկել է մտածելու ժամանակաշրջանը, որ եկել է գիրք կարդալու ժամանակը և սեփական վերլուծություններն անելու ժամանակը, ինչու չէ, նաև պատասխան պահանջելու ժամանակը և ոչ թե միայն հեռուսատացույց նայելը, ինտերնետ ակումբներում ժամերով պատսպարվելը և ամենինչից անտեղյակ ապրեը և վախենալը՝ արտահայտելու սեփական կարծիքը ու խոսքը այս երկրում:

Ես միշտ զզվել եմ և տանել չեմ կարողացել այն երիտասարդներին, որոնց մի պահ թվացել է և մի գուցե նրանք համարում են, որ նրանք ճիշտ են, որ բացի թվարկածս զվարճանքներից և բազմապիսի հաճույքներից էլ ուրիշ բան նրանց չի գրավի և դրանից այն կողմ աշխարհ չկա:

Երիտասարդները անգամ չեն էլ կարող պատկերացնել, թե ինչքան դրական բան կարող են անել նրանք այս երկրում՝ ազատությանը, արդարությունը, և, իհարկե ժողովրդավարությունը հասնելու գործնթացում: Նրանք սովորել են այս երկրում տիրող վիճակին, նրանք հարմարվել են ամեն տեսակ ամենաթողությանը, նրանք չեն էլ ուզում «ոչ» ասել երկրում տիրող քրեական ամենաթողությանը, մտածելով, թե՝ «միևնույն է, ամենինչ մնալու է նույնը, մենք ի՞նչ կարող ենք անել, մեզ բանի տեղ չե՛ն դնի ,մեզ ո՞վ պետք է լսի&rauo;

Սակայն, եթե նրանք գիտակցեն, որ վաղը լինելու է այնպես, ինչպես իրենք են երազում՝ երիատասարդների կարծիքը հարցնող Հայաստան, երիտասարդների կարևորության աստիճանը զգացած Հայաստան, նրանց ասած՝ իրենց բանի տեղ դնող Հայաստան եւ ոչ թե հանցագործ Հայաստան, և որ նրանք կարողանալու են անել այն , զբաղվելու են նրանով ինչով, որ իրենք են ցանկանում զբաղվել, և այդ Հայաստանում չեն լինելու «ինչ որ մարդիկ, որոնք կսահամանափակեն նրանց օրիանական գործողությունները»:

Իհարկե, շատ-շատ երիտասարդների մտքով կանցնի, թե` ես ի՞նչ եմ ուզում ասել, թե իմ գլուխը քոր է գալիս, թե՝ հանգիստ նստի տեղդ ելի, բայց ես և իմ ընկերները կոչ ենք անում ամբողջ երիտասարդությանը՝ ըմբռնել երկրի ծանր վիճակը թե՛ արտաքին և թե՛ ներքին ասպատակություների թիրախի պայմաններում և հասկանալ, որ հայ երիտասարդը կարող է այս երկրում փոխել այն, ինչ ինքը ուզում է և ամենևին էլ պետք չի ծանր աշխատանքներ կատարել, այլ ուղղակի պետք է մի փոքր ձեր աջակցությունը՝ նորմալ Հայաստան, Ազատ Հայաստան, Անկախ Հայաստան, ամենաթողությանը «ոչ» ասող Հայաստան, ամենաթողությանը և հանրային անտարբերությանը արհամարող Հայաստան կերտելու գործում և վստահ գիտակցելու, որ հայ երիտասարդությունը տեր է կանգնելու այն երկրին, որում նա մեծացել է, որում նա կրթություն է ստացել և որից նրան ուզում են քշել, և իհարկե, որում նրան ստորացնում են և չեն հարգում:

Սմբատ Ղահրամանյան



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org