Մեզ պետք չեն եվրոպաները.. Ամեն ինչից անտեղյակ եիրատասարդություն...
Մայ 03

Դաշնակցականների հերթական խաղերը

Այս օրերին քաղաքի ամենատարբեր վայրերում, սկսած սրճարաններից վերջացրած տրանսպորտի միջոցներից, քննարկվում է միայն մեկ հարց՝ ինչո՞ւ դաշնակցությունը լքեց իշխանական կուալիցիան: Ամենատարբեր մարդիկ արտահայտում են իրենց կարծիքները և այդ կարծիքները լսելով կարելի գալ մի ընդհանուր եզրակացության. որ սա արդեն սովորական և «ադաթ» դարձած դաշնակցականների խաղերից է, և այն իհարկե մտնում է նախընտրական տրամաբանության մեջ: 

Բայց կան նաև մարդիկ, որոնք մտածում են, թե արդեն դաշնակներն ել են հոգնել այս իշխանություններից և որոշել են նրան անակնկալ մատուցել: Սակայն ընթերցողը հո գիտի, թե իրականում է ովքեր են դաշնակները: Թերևս սա միակ այն քայլն էր, որը սպասվում էր դաշնակցության կողմից և, եթե հիշում եք, Դաշնակցությունը ընդիմություն դարձավ 2007թ. խորհրդարանական ըտրություններից առաջ և 2008թ. նախագահական ընտրություններից առաջ և, բնականաբար, նույն բանը պետք է տեղի ունենար նաև Երևանի քաղաքապետի ըտրությունների շեմին:

Մոտ մեկ օր առաջ տեղի ունեցած ասուլիսներից մեկում Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը արձագանքելով դաշնակների որոշմանը մենկաբանեց.

«Անկեղծ ասած, մենք դեռ չենք նկատել, որ Դաշնակցությունը դուրս է եկել կոալիցիայից։ Երբ կնկատենք, կմեկնաբանենք։ Գիտեք կարելի է հայտարարել, որ դու ընդդիմություն ես, բայց իրականում ընդդիմություն դառնալու իրավունքը պետք է վաստակել»,- նշել է Զուրաբյանը։

Դե, իհարկե, ես միանշանակ համամիտ եմ պարոն Զուրաբյանի հետ և եթե դուք չեք մոռացել. սիրելի ժողովուրդ. դաշնակցության ընդիմություն լինելը մենք արդեն մեկ անգամ տեսել ենք և, այնուամենայնիվ, եթե դաշնակցությունը իրեն համարում է ընդիմություն և պատրաստ չէ համագործակցել մինչև այսօր Հայաստանում միակ կառուցողական, արմատական և իստիտուցիաոնալ ընդիմության հետ` ի դեմս Հայ Ազգային Կոնգրեսի, ապա նա ընդիմություն չի կարող լինել՝ սա բացառապես իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն է:

Մի քանի օր առաջ Դաշնակցության կողմից կայացված նմանօրինակ որոշման պատճառը ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության ընդունումն է, ինչպես նաեւ սկզբունքային տարաձայնությունները Հայաստան - Թուրքիա բանակցություններում արծարծվող որոշ դրույթների վերաբերյալ: Դաշնակների ասելով, անգամ ԱՄՆ-ում գտնվող հայ կոնգրեսականներն ել տարածել են հայտարարություն, որում մասնավորապես ասված է

«Եթե չլիներ այդ [հայ-թուրք-շվեյցարական] համաձայնագիրը, Օբաման մեծ դժվարություն էր ունենալու խուսափել «ցեղասպանություն» բառը արտահայտելուց»:

Այսինքն, դաշնակները վստահ են եղել, որ Օբաման կճանաչի հայոց ցեղասպանությունը, և որ հենց այդ շվեյցարական կողմից առաջարկված համաձայնագիրն է եղել Օբամայի մտափողության պատճառը:

Իմ կարծիքով, Դաշնակցության որոշումը նաև կապված է եղել ընտրությունների հետ, մասնավորապես, որ նրանք գիտակցել են, որ չեն կարող հաղթահարել անգամ ձայների 7%-ը և դրա համար էլ նրանք միանգամից հապճեպ կայացրել են այդ որոշումը: Ի դեպ Դաշնակցությունը թերևս չի բացառել խորհդարանական միակ ընդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հետ համագործակցությունը, իսկ «Ժառանգությունն» ել նրան ընդունել է գրկաբաց և հավելել, թե դա շատ ճիշտ որոշում էր, սակայն՝ մի փոքր ուշացված:

Սմբատ Ղահրամանյան



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org