Կարդում ենք Ա1+-ում.
Հայ ֆուտբոլիստները շարունակում են անպարտելի մնալ Երեւանում: Արդեն 6 միջազգային խաղում անընդմեջ մեր հավաքականները եւ ակումբները «Հանրապետական» մարզադաշտում պարտություն չեն կրել: Սա աննախադեպ արդյունք է:
«Փյունիկ» - «Դերի Սիթի» մրցավեճում այս ռեկորդը շարունակվեց: Հայաստանի չեմպիոնը հաղթեց 2:0 հաշվով, իսկ մինչ այս հաջող էին հանդես եկել Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները, «Արարատը» եւ «Բանանցը»: Վերջին 6 խաղերում մեր թիմերը դարպասը ընդամենը 1 գնդակ է խփվել, փոխարենը հայ ֆուտբոլիստները 7 անգամ գրավել են մրցակիցների դարպասը:
Գրանցված դրական արդյունքները արդեն պարզապես ստիպում են ֆուտբոլասերներին վերադառնալ մարզադաշտ եւ վերջին հանդիպումներում «Հանրապետականը» գրեթե լեփ-լեցուն է: Կա ոգրեւորություն եւ ամենակարեւորը` հավատ: Ֆուտբոլասերի աջակցությունը իրոք շատ կարեւոր գործոն է, որը վերջին տարիներին բավական ցածր մակարդակի վրա էր: Այժմ պատկերը փոխվել է, քանի որ ֆուտբոլասերը մարզադաշտից չի հեռանում պարտված եւ հիասթափված:
Կոնկրետ «Փյունիկ» - «Դերի Սիթի» խաղին ներկա էին մոտ 11 հազար երկրպագուներ, որոնք մեծ ակտիվությամբ աջակցում էին չեմպիոնին, որը վարձահատույց եղավ խփած 2 գոլերով: Պատահական չէ, որ հանդիպումից հետո շատ ֆուտբոլասերներ չէին հեռացել մարզադաշտից եւ սպասում էին «Փյունիկի» ֆուտբոլիստներին եւ արդեն մարզադաշտից դուրս շնորհավորելուն:
Հուսանք, որ ոգեւորության` գնալով մեծացող ալիքը կշարունակվի առաջիկա հանդիպումներում, որտեղ մեր թիմերին լուրջ փորձություններ են սպասվում: Մասնավորապես` հաջորդ երեքշաբթի դարձյալ ՚Հանրապետականումՙ ՚Փյունիկըՙ մրցելու է Դոնեցկի «Շախտյորի» հետ, իսկ 2 օր անց «Միկան» ընդունելու է հունգարական «ՄՏԿ»-ին:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!