Սրան սատկացնելը կփրկի
Լուրեր կան, որ լսում ես ու սարսափում.
Մի քանի օր առաջ Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի է ունեցել սարսափելի հանցագործություն. 23-ամյա Էդգար Մ.-ն բռնաբարել է 8-ամյա մի տղայի:
Երեկոյան, օգտվելով առիթից, որ մութ է, իսկ շրջակայքում մարդ չկա, Էդգարը երեխային բառի բուն իմաստով քարշ է տվել աչքից հեռու մի տարածք եւ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել նրա նկատմամբ: Երեխայի աղիողորմ ճիչերին արձագանքել է անցորդներից մեկը եւ վազել դեպի երեխան: Հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել: Երեխային հասցրել են հիվանդանոց եւ շտապ բուժօգնություն ցուցաբերել արնաշաղախ երեխային, ապա նաեւ հոգեբանական օգնություն:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ երեխան ոստիկանությունում ցուցմունք է տվել կատարվածի վերաբերյալ: Մինչ երեխան ոստիկանությունում է եղել, Նոր Նորքի 2-րդ զանգվածից մթերային խանութից գողության կասկածանքով բերման է ենթարկվել մեկը, որին երեխան անմիջապես ճանաչել եւ սկսել է լացել` նրան տեսնելուն պես:
«Սա ինքն է»,-բղավել է երեխան եւ ոստիկաններին տեղեկացրել, որ իրեն բռնաբարողը հենց բերման ենթարկված գողն է:
1986 թվականին ծնված Էդգար Մ-ն ձերբակալված է, նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով: Նախաքննությունը վարում է Նոր -Նորքի ոստիկանության քննչական բաժինը:
Մեջբերումներն Ա1+-ից