Այս հոդվածը ես գրում եմ անպատրաստ կերպով: Այսինքն` եթե միշտ մտքերս ժողովում էի ու նախoրոք գծված սցենարով էի նյութս կառուցում, ապա հիմա այդպես չէ, ու հայցում եմ յուրաքանչյուրիդ ներողամտությունը` մի քիչ հախուռն մտքերիս համար:
Եվ այսպես` այսօր տեղեկացա, որ «Ժառանգությունը» չի միանում Հայ Ազգային Կոնգրեսին ու մի ցուցակ է առաջ քաշել, որի համաձայնության դեպքում էր միայն հնարավոր միավորումը: Այդ ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյան, երկրորդը Լևոն Տեր-Պետրոսյանն է, երրորդը` Զարուհի Փոստանջյանը, չորրորդը` Ստ.Դեմիրճյանը:
Բոլորդ պետք է հիշեք, որ դեռ նախորդ ցուցակը գլխավորում էր Արմեն Մարտիրոսյանը ու իբր նրա` ցուցակի առաջինը լինելու դեպքում այդ միավորումը կհավաքեր առավել շատ ձայն: «Ժառանգությունը» բացականչում էր, թե Արմեն Մարտիրոսյանը շատ «խոստումնալից» գործիչ է ու կարող է շատ ձայն հավաքել: Փաստորեն, նրանք պնդում էին, որ Տեր-Պետրոսյանն ավելի թույլ գործիչ է, քան` Մարտիրոսյան Արմենը: Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանը մինեւ ՀԱԿ-ի որոշումը, ասում էր, որ իրենք պատրաստ են առաջին հորիզոնականը զիջել ՀԱԿ ներկայացուցչին: Ակնհայտ է, որ մի քանի օրից հետո ինքը հասկացավ, որ ինքն է ավելի «խոստումնալից» գործիչը: Ու հիմա փոխեցին ու «խոստումնալից» դարձավ Րաֆֆին: Այ քեզ պատահականություն. «խոստումնալիցները» միայն «Ժառանգության» մեջ են:
Ո՞ր մի խելամիտ ուժը թույլ կտար, որ իր ցուցակը գլխավորի մի այլ մարդ, որը անգամ չկա էլ այդ միավորման մեջ: Ու Րաֆֆին դեռ համառում էր: Ես նրա նկատմամբ միշտ էլ ունեցել եմ թերհավատություն, դեռ նրա` պառլամենտ մտնելու ժամանակներից սկսած: Ու նույն Րաֆֆին միայն կատարում էր պահեստային հաճախորդի դերը` նպատակ հետապնդելով եւս մի պահի դավաճանել:
Ֆենոմենը ինձ մեղադրեց նրանում, թե ինչու եմ դիմակ պատռում: Այո՛, Ֆենոմեն, ես պատռեցի նրա դիմակը ու դա կլինի բոլորի հետ, ով որ դավաճանում է ժողովրդին, ով ժողովրդին դարձնում է իր ձեռքում խաղալիք ու դա բացատրում է ինչ-որ ցուցակով, ինչ-որ ապուշ գաղափարներով: Նույնը արեցին Դհոլը, ԱԽՔ-ը ու մի քանի այլ հաճախորդներ: Ու հիմա էլ դա անում է Րաֆֆին:
Դեռ հրապարակված չէր Հայ Ազգային Կոնգրեսի մասնակցության լուրը, երբ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ «Ժառանգությունը» չի միանա ՀԱԿ-ին, քանի որ արդեն քաղել է այն պտուղները, որը հնարավոր էր: Ու դրա համար էլ չի միանալու:
Փաստորեն, ստացվում է, որ երբ մի դավաճանական քայլ է լինում, իշխանությունները միշտ նախապես տեղյակ են լինում: Այդկերպ էր նաեւ, երբ հաճախորդ Բաղդասարյանը չմիացավ, Սերժ Սարգսյանը ասաց, որ ինքը իր հաճախորդներին լավ է ճանաչում:
Ահա սա էր խոսքս: Այժմ` խորհուրդս բոլոր գիտակից մարդկանց. մի կրկնեք 1998, 2003, 2007, 2008-ի սխալները եւ ձայն տվեք Կոնգրեսին, ու սոսկ այն պատճառով, որ ինքնին դեմ կանգնեք «հաճախորդականությանը» և «դավաճանությանը», որ դեմ կանգնեք ու ցույց տաք ազգի «տականք հատվածին», որ նա չէ մեծամասնությունը:
Հ.Գ. Մտածում էի, թե ինչքան ապաշնորհ ազգ ենք, որ այսքան դավաճաններ ունենք մեր մեջ: Տականքությունը չի պակասում, ինչպես քեֆ անողին քեֆ չի պակսում: Որեւէ ազգ չեք գտնի, որ այսքան դավաճան ու հաճախորդ ունենա:
Հ.Գ 2 Անահիտ Բախշյանը, որը պառլամենտ մտավ իր սպանված ամուսնու հեղինակությամբ, մարտի մեկի հանրահավաքից հետո նեղսրտում էր, որ Տեր-Պետրոսյանը ընդդիմության առաջին շարքերում չնշեց Ժառանգության անունը: ԵՎ հիմա եմ հասկանում, որ Տեր-Պետրոսյանը վաղօրոք էր տեղյակ այս մասին:
Հ.Գ 3 Ժառանգության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյան անունով մի տղա կա, որը վերջին մի քանի օրերին այնպիսի այլանդակ տոնով էր խոսում ու այնպիսի դիրքերից էր հանդես գալիս, որ եւս մեկ անգամ ցույց էր տալիս, թե կանխապես ինչ դիրք է բռնել Րաֆֆիի կուսակցությունը:
Հ.Գ 4 Միայն մի տող հղեմ այդ կուսակցությանը ու նրա ղեկավար մի քանի նորմալ մարդկանց. Զարուհի Փոստանջյան, Վարդան Խաչատրյան, Ստեփան Սաֆարյան. մի՞թե դուք համամիտ եք այս թյուրիմացության հետ, ինչ արեց Ձեր ղեկավար Րաֆֆին: Մի՞թե պատրաստ եք ցեխի մեջ խորտակել Ձեր այդքան մեծ ջանքերով ձեռք բերված հեղինակությունը:
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ