Հայոց հրդեհի կարմիր մի բոց Քաղցկեղը, այնուամենայնիվ, կարելի է կանխարգելել
Փետ 26

Սիրելի հայրենակից,

Մարտի 1-ին լրանում է մեկ տարին այն օրից, երբ Հայաստանում իշխող հանցավոր վարչակարգը իրագործեց սպանդով ուղեկցված պետական հեղաշրջում` գրելով մեր ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկը:

Սակայն նույնիսկ այս հրեշավոր հանցագործությունն ի վիճակի չի լինելու կանգնեցնել հայ հասարակությանն իր իրավունքների համար պայքարում: Այս պայքարի կարևոր հանգրվան է մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը: Բոլորին կոչ ենք անում միահամուռ մասնակցել հանրահավաքին, որովհետև`

  • մենք ավարտելու ենք այն գործը, որի համար կյանք տվեցին մեր ընկերները
  • մենք հասնելու ենք նրան, որ արդարադատության առաջ կանգնեն մարտիմեկյան սպանդի պատասխանատուները
  • մենք հասնելու ենք այն բանին, որ ազատ արձակվեն մեր պատանդ ընկերները
  • մենք պաշտպանելու ենք հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներին, ում դեմ վարչախումբը հայտարարել է հարկային ու տնտեսական պատերազմ
  • մենք չենք ընկրկելու այն ապօրինությունների դեմ, որ ամեն օր տեղի են ունենում մեր երկրում

ՄԱՐՏԻ 1-ին, ժամը 15.00-ին բոլորս դեպի ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Պայքար, պայքար մինչև վերջ…

ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է ՙԺողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին՚ օրենքի 12.6 հոդվածի ուժով:

------------
Մի քանի ամիս առաջ խոսակցություն ունեցա իրավաբանի հետ՝ հարկավոր էր ճշտել, արդյոք կան լծակներ պատասխանատվության կանչել Սպամերին.

Պատասխանն եղավ՝ ոչ .. քանի որ ՀՀ օրենսդրությունում չկա հոդված Բարոյական Վնասը գնահատող: Այսինքն կա Բարոյական վնաս հասկացողություն, բայց գոյություն չունի սանդղակ, որով կարելի է լինի գնահատել այդ վնասը:

Ես այնքան էլ համաձայն չեմ սրա հետ, քանի որ սպամը բացի վնասից հասցնում է նաեվ ֆինանսական վնաս.

Մի քանի օր առաջ լսում էի ինչպես ռուսական ՌԲԿ գործակալությունը կատարել էր նման հաշվարկ՝ որպես չափանիշ վերցնելով մարդկանց աշխատավարձը, սպամը վրա վատնված ժամանակահատվածն եվ մի քանի այլ չափանիշներ. Նրանց գնահատումների փարձել են, որ մեկ հատ սպամի վրա ռուսները ծախսում են մոտ 7 վայրկյան /ի տարբերություն ԱՄՆ-ում սա մոտ 14 վայրկյան է/.

Հիմա ես այս սպամի վրա ծախսեցի մոտ 20-22 րոպե /ներառյալ հոդվածն/ .. պատկերացնում եք ինչ գումար պետք է պահանջեմ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ-ից /ի միջայլով կայք էլ նույնիսկ ունեն վերջիններս -anc.am/ գրանցված ոմն Avetis Avagyan, Komitas 54/1, apt. 48, Yerevan 0051, -ի անունից.



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org