Al Jarreau-ն Երեւանում է
Երեւան է ժամանել համաշխարհային ջազ-ոռք աստղ Al Jarreau-ն: Վաղը նա համերգով հանդես կգա Օպերայի շենքում:
Ինքս այս հիրավի անկրկնելի երգչի երկրպագուն եմ սկսած բարձր դպրոցական տարիքից: Այն տարիներին գժվում էի նրա ձայնի ու կատարման վարպետության համար: Հիմա՝ նույնպես: Այն ժամանակ Al Jarreau Երեւանում լսող համարյա չկար, ես էի ու իմ նման եւս մի քանի տասնյակ երիտասարդներ: Մյուսները «լռվել էին» Տոտո Կուտունիոյի ու նման պրիմիտիվ երգերի վրա: Թող չվիրավորվեն իմ նման որակման համար, սակայն չեմ կարծում, որ Al Jarreau հասկացող եւ սիրող անձը կարող է Տոտո, Պիպո կան այլ -ո-էր լսել ու հաճույք զգալ:
Ինչեւիցէ: Իմանալով, որ այս աստղը Երեւանում է, ինձնից ուրախ գնացի տոմս առնելու: Շախ-ով գնացի ու մատ եղած հետ եկա: Ասացին, որ 30-հազարանոց տոմսերը սպառվել են, ու մնացել են միայն 60-հազարանոց տոմսերը: Շատ տխրեցի, որ ի վիճակի չէի ինձ թույլ տալ մի քանի տոմս գնել: Սակայն ուրախացա, որ, թեկուզ տասնյակ տարիներ անց, Հայաստանում սկսել են Al Jarreau լսել, ու տոմսերն էլ սպառվում են: Իրոք, ուրախ եմ այս փաստի համար…
Իսկ ես… ոչինչ, կբավարարվեմ այսպես, վիրտուալ տեսնելը եւ լսելը այս ջազ-ռոքի արքային…
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!