Կա այսպիսի մի առաջարկ, ինչ կասեք «Շոթան եզրակացնում է» նոր տրագիկոմեդիան
Սեպ 24

Ներող կլինեք հարգելի հոգեբուժներ, որ ջանք չգործադրի, որպեսզի գտնեմ այս համախտանիշի հայկական (ճիշտն ասած լատինականն էլ լավ տեղը չեմ բերում) տարբերակը: Ամեն դեպքում բժիշկները շատ են այստեղ, հուսով եմ, որ ինձ կհուշեն ճիշտ տարբերակը, նկատի ունեմ՝ մարդու հիվանդագին ձգտումը կատարել գնումներ…

Հա, ինչ էի ասում, քիչ մնաց մոռանայի....

Դեռեւս աղջիկ ժամանակներից նկատել եմ, որ… եթե բան ու գործ չունենամ, կամ երբ ժամանակը տաղտկալի է անցնում, ապա փորձել եմ գնումներ անել: Խոսքը հագուստ կամ ուտելիք գնելու մասին չէ… Ճիշտն ասած սիրել եմ միշտ լավ (նկատի ունեմ՝ իմ իսկ աչքերով լավ, եւ ոչ թե հարուստ կամ մոդայիկ) հագնվել կամ սնվել, բայց միշտ խուսափել եմ նման խանութներ մտնելուց, իսկ, այ, օրինակ, մտնել նվերների, տեխնիկայի, տնտեսական ապրանքների (ինքս մի բան տանը չեմ կարող սարքել, նորոգել… բայց գործիքներ կամ տան համար որեւէ բան առնել սիրում եմ), խաղալիքների (հատկապես փափուկ խաղալիքների) կամ անկապ ուղղվածության խանութ կամ շուկա միշտ սիրել եմ:

Կարծեմ մի քանի անգամ ասել եմ, որ երկար տարիներ ապրել եմ Մոսկվայում: Բախտի քմհաճույքով ապրել եմ Կրիլատսկայա թաղամասում (վարձով եմ ապրել, շատ չչարախնդաք, թե այնտեղ միայն հարուստներ եւ պաշտոնավորներ էին ապրում), եւ երբ կիրակի կամ շաբաթ բան ու գործ չէր լինում, նստում էի մետրո եւ 3 կանգառ իջնում քաղաք: Նույն գծի վրա, մի քանի կանգառ դեպի քաղաք գտնվում էր/է Գարբուշա կոչեցյալ ռադիոշուկան: Տարածքով ավելի մեծ, քան մեր Բանգլադեշի շուկան: Այն ամենը, ինչ այնտեղ վաճառվում էր այս շուկայում, ուղղակի կամ անուղղակի կապ ուներ տեխնիկայի հետ:

Որ բան ու գործ չէի ունենում, փաստորեն, միշտ գնում էի այս շուկան: Չէ, հարցը նրանում չէր, որ ես որեւէ բանի կարիք ունեի, այդ պատճառով էի գնում… Ոչ էլ տեխնիկայի մի մեծ գիտակ եմ, ուղղակի ինձ այնտեղ չգիտեմ ինչու միշտ հաճելի էր:

Հատուկ տնից վերցնում էի ինչ-որ մի «հաստատագրված» գումար (փառք աստծո այն ժամանակ գործս լավ էր, եւ կարող էի շատ չնեղել ինձ) եւ հայդա Գարբուշա…

Նկարագրել Գարբուշան հնարավոր չէ… Օրինակ, շատ հեշտ կլինի ինձ համար նկարագրել մի քանի բառով Լուժնիկի, Չերկիզովսկի կամ, ասենք, մեր Բանգլադեշի կամ Հրազդանի շուկաները, բայց Գարբուշայի հարցում մի քիչ դժվարանում եմ… Եթե թողնենք այն մասերը, որտեղ վաճառվում էր հեռուստացույց կամ սառնարան, եւ, համապատասխանաբար, գնող մասսան էլ խայտաբղետ էր, ապա տեխնիկական կամ ասենք կոմպյուտերային հատվածներում կարել էր տեսնել միայն «խփնված» (լավ իմաստով), իր գործի գիտակ կամ ֆանատիկ մարդկանց…

Երեւի չեմ ստի, եթե ասեմ, որ իմ կոմպյուտերային կամ տեխնիկական գիտակցության հիմքերը դրվել են հենց այդ շուկայում… Ի գիտություն ասեմ, որ Մոսկվայում ընդունված է, որ ցանկացած մեկը կարող է զանգել որեւէ մի խանութ կամ նույնիսկ բանկ (այո-այո բանկ… նման փորձ նույնպես առկա է) եւ սկսի հեռախոսով հարցեր տալ, թե ի՞նչ համակարգիչ են խորհուրդ տալիս, ո՞ր վիդեոքարտն ինչով է լավ, կամ, բանկի օրինակով, ո՞ր արժեթղթերը արժե գնել, ո՞րը՝ ոչ… Ինչո՞ւ են սրանք կոչվում «գալուբիյի ֆիշկի» կամ ինչո՞ւ այսօր առավոտյան Գազպրոմի կարճաժամկետ թղթերը արժեզրկվեցին 2 կետով:

Եթե փորձեք այստեղ դա անել, ապա առնվազն ձեզ կամ հիմարի կամ «կլյաուզնիկ բիձու» տեղ դնեն եւ կուղարկեն (ինչպես ռուսներն են սիրում ասել) 3 տառի: Դե պատկերացրեք, թե ինչքա՜ն բան կարող ես սովորել, եթե անձամբ մարդու հետ շփվելու հնարավորություն կա, այն էլ՝ դեմ-դիմաց… Էլ չեմ ասում այն գործոնը, երբ վաճառողը հույսեր ունի, որ վերջին հաշվով դու իրենից ապրանք ես գնելու: Խոսքս, իհարկե, Գարբուշայի մասին է:

Հա, քիչմ հեռացա բուն թեմայից: Ի՞նչ էի գնում: -)

Դե, դիսկերի մասին չեմ ասում, ամեն անգամ ամենաքիչը մի 5-10 դիսկ (համակարգչային խաղեր, ծրագրեր կամ երգի СD-ներ): Ամեն անգամ տնից դուրս գալուց ասում էի ինքս ինձ՝ «5-ից ավելի դիսկ չառնես, մեկ է ոչ խաղալու ժամանակ ունես, ոչ էլ «բռակը» հետ տալու»: Չեմ թաքցնի, վաճառվող դիսկերի 101 տոկոսը առանց ոչ լիցենզիոն էին, եւ, բնականաբար, խոտանի տոկոսը բավական բարձր էր… Տաս դիսկից ամենքիչը 2-ը ետ վերադարձնելու արժանի էին:

Գնված ապրանքը, հիմանականում այսպես կոչված «սերիի-մոխրագույն» ապրանք էր… Նկատի ունեմ մաքսատները շրջանցած կամ անօրինական ճանապարհներով երկիր մտած: Իհարկե, դա չի նշանակում, որ ամենահարգված կամ թանկարժեք խանութներում նույն հեռուստացույց կամ տնային կինոթատրոն չէր վաճառվում, ուղղակի հոգեբանորեն միշտ խուսափում էի 1000 դոլարից ավել ապրանք գնել այստեղից. ո՞վ գիտե,թե հետո ինչ խնդիրներ կարող են ծագել երաշխիքի հետ կապված:

Ամենասիրած ապրանքներիցս մեկն էր նաեւ տոստեր գնելը՝ քանի որ գինը էժան էր՝ 10-15$, պետք էր, թե պետք չէի… Համարյա թե միշտ գնում էի… Կծիծաղեք, բայց եկավ մի ժամանակ, երբ տանս կար 12 տոստեր: Որպեսզի հյուրերս չտեսություն չհամարեին, միայն 2-3 հատն էի հանում դնում խոհանոցում, մնացածները փաթեթավորված սպասում էին իրենց հերթին: Մի հատ պատկերացրեք, առավոտը վեր ես կենում, ժամանակ չունես, որ հերթով մի քանի բուտերբրոդ տաքացնես, իսկ իմ դեպքում 3-ի մեջ էլ դնում ես… եւ՝ վուալյա… պատրաստ է…

Լավ… լիրիկան թողնենք… Ինչ-որ ժամանակ անց ես նկատեցի, որ այդ ամենը ինձ մոտ դարձել է հիվանդագին մոլուցք: Եթե կիրակի օրով ես չգնամ եւ հետ չգամ առնվազն մի 50-100 ԲաՔվեցի ծախսած, ապա… ինձ վատ եմ զգում: Եկավ մի պահ, երբ ամբողջ շաբաթ սպասում էի, թե երբ է գալու հանգստյան օրերը, որ գնամ (թարսի պես էլ նրանք աշխատում էին միայն հանգստյան օրերին):

Մտնել որեւէ մի մեծ տեխնիկայի խանութ եւ փորձել այտնեղից գնել… չէր օգնում: Նախ, քանի որ՝

1. էնքան էի գնացել, որ արդեն գները անգիր գիտեի եւ լրացուցիչ գումարներ վճարելու հավես կամ ցանկություն չկար.
2. խանութներում չկա այն եռ-ու-զերն, որը հատուկ էր նմանատիպ շուկաներին (այդ տարիներին, իրար հետեվից բացվեցին մի քանի նմանատիպ շուկաներ, նկատի ունեմ կոմպյուտերային եւ տեխնիկայի ուղղվածության)
3. ...

Անցավ որոշակի ժամանակ, եւ չեմ էլ հիշում թե ինչպես կամ ինչից հետո, ես նկատեցի, որ իմ կախվածությունը որպես այդպիսին վերացել է (լավ չեմ հիշում՝ փողե՞րս էին պրծել, թե՞ հերթական դժբախտ սերն էր մեղավոր):

Հիմա ինչո՞ւ ես հիշեցի իմ կյանքի այս «դժբախտ հատվածը»… չէ, ոչ թե այն պատճառով, որ տարիքս եկել է եւ մեմուարներ գրելու հերթական անհաջող փորձս է…

Ուղղակի, նորից ինձ բռնեցի նրա վրա, որ սկսել եմ նույն բանով զբաղվել… եթե մտա ինտերնետ, եւ բան ու գործ չունեմ անելու, կամ, ավելի ճիշտ՝ գործ շատ կա, եւ հավես չկա… ապա արագ բացում եմ ինձ հարազատ ինտերնետ խանութները, մի լավ քրքրում (հատուկ ինքս ինձ մոտ տպավորություն եմ ստեղծում, որ ինձ հարկավոր է, եւ այդ նպատակով եմ միայն գնում) եւ վերջում ինձ գցում ծուղակը, նկատի ունեմ՝ գնում կատարում:

Դե, եթե խանութում էլ հեչ նոր բան չգտա ... ebay-ը կա ու կա: Միշտ կգտես մի կորած-մոլորած չինացու, որն իրենց տան տակի ցեխում ֆլեշի չիպերից եւ պլասմասայի կտորներից usb flash drive է հավաքում, հետո 2gb-ով քարտը ձգելով սարքում 8gb եւ վաճառում 8-ի համապատասխանի գնից մի քիչ էժան համատարիմ ամերիկացի եղբայրների վրա: Հիմա էլ ես եմ, usb flash drive կարիք չունեմ, բայց ամիսը մի 2 հատ գոնե պետք է առնեմ, հետո հետները «բազարվեմ»՝ «խի՞ խաբիք, paypal disput… etc» grin

Հետաքրքիր մի դեպք, մի 10 օր առաջ իբեյում Հերթական «Սնայպերն» էի փորձարկում (սրանք հատուկ ծրագրեր են ամենավերջին վայրկյանին վայրկյանական գնում կատարելու համար -): Ասի՝ ի՞նչ առնեմ… որոշեցի լավ Memory Card Reader առնեմ… տունն է, էլի, պետք կգա: Բայց գնելու մոլուցքն այնքան մեծ էր, որ նույնիսկ չնայեցի ինչից է կարդում այս Memory Card Reader-ը… միայն վերջում ուղեղիս հասավ նայել: Օհ… ի զարմանս ինձ լիքը բան է կարդում, բայց ոչ մի նման հիշողություն տանը չունեմ - SD/MMC/RS-MMC Memory Card Reader:

Անցած լինի, համ էլ գինը էնքան էժան էր, որ աչքիս չեկավ… արժե, թե ոչ .. մի խոսքով մի կլոր գումար վճարեցի սրա համար, մի առանձին էլ չինաստանից որ ինձ ուղղարկի ... մի խոսքով ընդհանուր վճարեցի $0.11 եւ հանգիստ սրտով նստեցի, որ տեսնեմ երբ է գալու հասնի… (բայց հոգուս խորքում առնվազն մի 100 դոլար ապրանք գնածի չափ գոհ էի): Ճշմարտության խաթր պետք է նշել, որ իրականում սա արժե 5-10 դոլար, ուղղակի իմ բախտը բերեց, որ չինացին շատ փորձված չէր, եւ, հավանաբար, ծրագիրը օգնեց:

Իրականում, ես կասկածում էի, որ չինացին կուղարկի… մտածում էի, որ հավանաբար չի ուղղարկի, վերջում ես կբողոքեմ, ինքն էլ ինձ հետ կվերադարձնի վճարը… գումար է, էլի… եւ օրենքի առաջ ինքն մաքուր կլինի…

Բայց դե, չինացին ուրիշ ազգ է… բռնեց եւ ուղղարկեց… հլը մենակ պատկերացրեք էդ զրթիկը հատուկ փաթեթավորված, էդ ամբողջը դրված հատուկ ծրարի մեջ (որ մեջից փափկության համար բլթիկներ են լինում) ու էդ ամենը Հայաստան հասնելով արժի $0.11, այսինքն՝ 33-35 դրամ… ու էդ ամենից հետո փոստատարը դա բերում է մեր տուն, ու կինս հանում է 500 դրամ է վճարում…

Մի խոսքով, երեկ մեր տունը կռիվ էր, ասում եմ՝ «ա՛յ աղջիկ, դու պատկերացնո՞ւմ ես… ես էդ անտերին տվել եմ 33 դրամ, իսկ դու դրա 15-ապատիկը տվել ես 200 մետր եկած փոստատարին», որն, ի դեպ ինչ-որ գործիք է ստեղծել դեղձի կորիզները հանելու համար, եւ ամեն անգամ մեր տուն գալուց առաջարկում է գնել 1000 դրամով…

Ինձ ասում է՝ ես ի՞նչ գիտեմ, թե դա ինչ արժե, հետո դա փոստատարին հետաքրքիր չէ… ինքն իր փողը տերն է…

Մի խոսքով, կամ ես պետք է հետ կանգնեմ իմ կախվածությունից եւ անցնեմ համապատասխան բուժում, կամ մեր փոստատարը մի կես տարի հետո ավտո կառնի, կամ էլ որ իմանաք, որ ես բաժանվել եմ կնոջիցս, ուրեմն իմացեք, որ 100 տոկոս այդ փոստատարն էր մեղավոր…

Ասում են, չէ՞… որ մարդու կնոջ արանքը պետք է 3-րդ անձ չլինի (էն էլ փոստատար):

Պ.ս. Ադմին ջան, ներող հավես չկա մի հատ նորից տեքստի վրայով անցնելու… հոգնած եմ .. գնամ մի հատ զիբիլ էլ առնեմ… ու հայդա: Եթե ժամանակ ունենաս, արխային կարող ես ուղղումներ անել: Դեմ չեմ:

Ադմինի կողմից. մնում էր դեմ լինեիր… բան ու գործս թողած «խ»-երդ «ղ» եմ դարձնում… smile



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org