Սեպ 16
Հակահանրապետական Տիգրանը
Նորություններ | Հեղինակ՝ Մտահոգ Մեկնաբանել
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն այսօր հրաժարական դիմում է գրել` ՀՀԿ շարքերը լքելու մասին, իսկ ԱԺ առաջիկա քառօրյա նիստին կներկայացնի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը:
ԱԺ նախագահի փոփոխությամբ խորհրդարանի արդյունավետության բարձրացման մասին վերջին օրերին խոսում էին Թորոսյանի կուսակիցները: Այսօր բոլոր նրանց հարց ուներ ԱԺ նախագահը, թե հատկապես ինչ առումով արդյունավետության մասին է խոսքը: «Չի կարելի պատգամավորների անհատական արդյունավետությունը պայմանավորել խորհրդարանի նախագահով: Պատգամավորների արդյունավետության մասին պետք է մտածել ցուցակները կազմելիս»,- փաստորեն կուսակցական ղեկավարներին, «ցուցակ կազմողներին» կշտամբեց Տիգրան Թորոսյանը: