F5 բլոգի երրորդ (եւ վերջին) ձեւավորումը Հոր արտաքինի նշանակությունը աղջիկների որոշումներում
Հուն 24

Համբույրը՝ ամենահաճելի պաշտպանությունն է ստրեսի և կարիեսի դեմ...

Դրանք ուղղակի բառեր չեն, այլ գիտական փաստարկներ, որոնք մեզ ներկայացնում են գերմանացի գիտնականները:

Բազմաթիվ ատամնաբույժների կարծիքով, հաճախակի և երկարատև համբույրները նպաստում են կարիեսի վերացմանը:

Մեր շուրթերը գրեթե 100 անգամ ավելի զգայուն են, քան մեր մատների ծայրամասերը: Իսկ համբույրները գործի են դնում ավելին քան 34 մկաններ (այդ թվում. 12՝ շրթունքների շրջանում և 17՝ լեզվի վրա):

Կրքոտ համբույրներն ընդունակ են հասցնել սրտի կծկումները մինչև 1 րոպեում 150-ի, ինչը խթանում է թթվածնով գլխուղեղի համապատասխան բաժինների մատակարարումը: Արդյունքում մարդու մոտ որոշակի ժամանակով արագանում են մտածողական գործողությունները և, ինչու չէ, նաև նպաստում է ուշադրության կենտրոնացմանը: Համբուրվողի արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, ինչն էլ իր հերթին ակտիվացնում է մտավոր և ֆիզիկական գործունեությունը:

Հիշողության մարզում

Բեռլինյան համալսարանի հոգեբանները ապացուցել են, որ առավոտյան 20-վայրկյան տևողությամբ կրքոտ համբույրն ընդունակ է ամբողջ օրվա ընթացքում ապահովել ռոմանտիկ և կայուն տրամադրություն:

Համբույրները նպաստում են կնճիռների վերցամանը

Համբույրն առաջացնում է դիմային մկանների բավականին ուժեղ կծկումներ, ինչը նպաստում է արյունափոխանակ8յանը և նույնիսկ կնճիռների վերացմանը…

Համբուրվեք երկար, մեկ-մեկ էլ դիմացինի աչքերին նայելով
(եթե նույնիսկ նա ԱՆԹԵՐԻ ԳԵՇ է © Վահագն )

Նորից բեռլինյան համբուրատենչ հոգեբանները ստեղծել են «Առողջարարական համբույրի» մի ֆորմուլա: Տարբեր տարիքի և հարյուրից ավել զույգերին հետևելով իրենց թույլ են տվել հայտարարել, որ իդելական համբույրի տեվողությունն է 3 րոպե: Ինչպես նաև ասում են, թե ցանկալի է այդ ժամանակ նայել զուգընկերոջ աչքերի մեջ, էմոցիաները առավելագույնի հասցնելու նպատակով:

ՓԱՍՏ

Եթե ձեր զուգընկերն ունի ալերգիա…

Գոյություն ունեն նաև բավականին տհաճ և իհարկե անցանկալի երևույթներ, որոնցից է, օրինակ՝ համբուրվելիս փռշտալը, կարմրելը, հուզվելը, իսկ երբեմն էլ շնչահեղձ լինելը:

Ի ԴԵՊ

Ի՞նչպիսի հիվանդություններով կարելի է վարակվել այդ ճանապարհով

Համբուրե՛նք զմիմյանս, սակայն նաև նկատի ունենանք, որ այդ գործողության ժամանակ կարելի է վարակվել բազմաթիվ հիվանդություններով։

question Հարցրեց.  Իսկ ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս թեմայի շուրջ հարգելի հյուրեր և մշտական անդամներ։

ՎաՎա-ի ստորագրությունը



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org