«Ժամը 22-ից հետո գիշերային լռության կանոնները խախտելու համար խնդրում ենք 10 րոպեի ընթացքում ազատել Ազատության պողոտան»,- ուղիղ ժամը 22.03-ին Հյուսիսային պողոտայում հայտնվեց մի ոստիկան եւ բարձրախոսով սա հայտարարեց: Քանի որ նա շփոթեց եւ Հյուսիսային պողոտայի փոխարեն ասաց Ազատության պողոտա բառը, ընդ որում` երկու անգամ, պողոտայում գտնվողները նրա խոսքին սուլոցներով արձագանքեցին:
Քիչ անց Հյուսիսային պողոտա ներխուժեցին մի քանի տասնյակ ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ, որոնք պատ կազմած Ազատության հրապարակի կողմից սկսեցին մարդկանց հրել եւ հեռացնել Հյուսիսային պողոտայից: Մի քանի ոստիկան մտան հացադուլավոր կանանց ձեռքները եւ հրելով հանեցին պողոտայից: Նրանց նստեցրին ոստիկանական մեքենան: Ավելի ուշ պարզվեց, որ կանանց նրանք բաց են թողել «Այրարատ» կինոթատրոնի մոտ:
Ի դեպ, Հյուսիսային պողոտայում ժամը 21-ից արդեն անջատել էին լուսավորությունը: Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր ոստիկաններով, եւ Հյուսիսային պողոտայում գտնվողներն արդեն ենթադրում էին, որ ինչ-որ բան է լինելու: Այս պահին ոստիկանները շրջապատել են Հյուսիսային պողոտայի սկզբնամասը եւ որեւէ մեկին թույլ չեն տալիս մտնել այնտեղ:
[01:21] 10 Սեպտեմբերի, 2008
Ա1+
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!