Օգ 26
Հարգելիներս, տեղյա՞կ եք. թե ի՞նչ կա-չկա մեր քաղաքական կյանքում: Ինքս Հայաստանում չեմ, իսկ հայկական կայքերում էլ ինչ որ անսովոր խաղաղություն է տիրում: Նման՝ փոթորիկից առաջ տիրող անդորրությանը: Ինքս այստեղ ինչ-որ իրարամերժ խոսակցություններ եմ «ականջիս ծայրով» լսում, ըստ որոնց.
• ամեն ինչ այնքան խաղաղ չէ, որքան փորձում են ներկայացնել հայկական էլեկտրոնային աղբյուրները. իրականում իշխանությունները լավ խառնված են իրար (ոչ թե Գյուլի չգալու, այլ հենց ներքին վիճակի համար)
• ասում են նաեւ, որ սեպտեմբերի 5-ի հանրահավաքը վերածվելու է մասսայական նստացույցի՝ ի պատասխան սեպտեմբերի 10-ից հետո եվրոպացիների Հայաստան գալուն եւ հերթական մոնիտորինգի առաքելության
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!