Վրաց-օսեթ-ռուսական պատերազմ
Եկեք քննարկենք վերջին մի քանի օրվա ընթացքում բոլորիս տապագնապի մեջ պահած ռազմական գործողությունների եւ ՀԱՏԿԱՊԵՍ այդ դեպքերի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցների պահվածքի վերաբերյալ:
Իմ խորին համոզմամբ, ռուսները լրատվադաշտում շարունակում են ծանր պարտություն կրել: Հանրահայտ բոլոր գործակալությունները` BBC, CNN… խոսքները մեկ արած դարձել են Սահակաշվիլու հանրային դատապաշտպանները: Եթե հիմնվես միայն արեւմտյան տեղեկատվության վրա, ապա վրացիք իրենց համար հանգիստ քնած էին, Սահակաշվիլին էլ խորհում էր Վրաստանի դեմոկրատացման հերթական քայլի վրա ու… օսթեները վրա տվեցին: Վրաստանը արիաբար պաշտպանվում էր ու անգամ գրանցում որոշ հաջողություններ` սեպարատիստներին «հանդարտացնելու» ուղղությամբ, մինչեւ որ ռուսական կայսրությունը, ով իրականում սանձազերծել էր այս պատերազմը, չխառնվեց, չբացեց իր խաղաթղթերը եւ չսկսեց խեղճացնել Կովկասում ժողովրդավարական կղզի համարվող սուվերեն Վրաստանին: Մոտավորապես այսպես: Դե, ռուսներից մինչեւ հիմա կիսահղի մնացած Ուկրաինան, Լեհաստանը եւ մերձբալթյան երկրները եւ նրանց այժմյան հայր ԱՄՆ-ն ու մյուս գերտերություններն էլ «փորձում են» կարգի հրավիրել ռուսական արջին:
Իրոք, ինչպիսի խեղկատակություն: Ինչպիսի դիմակահանդես: Ինչ վարպետ խաղեր: Միջազգային «մուտիլովկան» տվեց-անցավ բոլոր սահմանները: Խաղաղությունից են խոսում պետական այրեր, ովքեր գիշերը սաունայում կամ ստրիպտիզ ակումբում նստած տրոհեցին Հարավսլավիան ու եվրոպայի սրտում ստեղծեցին մահմեդական պետություն: Խաղաղասեր ճոռոմ ճառեր են ասում քաղաքագետներ, ովքեր հենց այս պահին հանգիստ դիտում են, թե ինչպես են ամերիկյան նավերը մտնում Պարսից ծոց: Խելառ Բուշն էլ Պեկինից մատ է ուզում թափ տալ Պուտինի վրա` իրեն դրած միջազգային ոստիկանապետի տեղ:
Այսօր զրուցում էի ԱՄՆ-ի ընկերոջս հետ: Ասում է` ամերիկյան բոլոր ալիքները եւ բոլոր թերթերը զբաղված են ռուսներին դատապարտելով ու Սահակաշվիլիի պաշտպանությամբ: Այս ինչ է կատարվում… Ով է ճիշտ եւ ով է սուտ…
---------------
Ավելացրեց Jojoba-ն