(ՖԵԼԻԵՏՈՆ , կամ մենախոսություն մեկ դրամայով)
... հաճախ Ամատունու մեկնաբանություններում կնկատենք, խոսում է քո անձի` հարմարվողականության տեսակի մասին. ինչն ինքնին պախարակելի երևույթ չէ, այլ պարզապաես այլ տեսակ է:
Իսկ դու, ինչպես հաճախ անում են Աշոտյանը, Շարմազանովը, ՀՅԴ-ի որոշ ներկայացուցիչներ, շրջանցել ես իմ միտքը: Ու, ի վերջո, դու պետք է ընդունես, որ քո առաջարկած մեթոդները չաշխատող են, քանի որ դու դասվում ես հարմարվող մարդկանց շարքին: Դու խուսափում ես կոնկրետ դեպքերը քննարկելուց և մենու-աշոտյանական ոճով խուսափում խոսակցությունից:
...կարո՞ղ եք մի քիչ կոնկրետանալ: Ժամերով գրում եք թե ինչ չեք ուզում: Բայց համարյա չեք գրում, թե ինչ եք ուզում:
...Այ սա՛ է քո ու որոշ նեո-նացիստների ասածը` ի դեմս աշոտյանա-մենուական պնակալեզների:
...դու արդարացնում ես ներկայիս կեղտը անցյալի կեղտով ու ոչ մի իրական քայլ չես անում ներկայիս կեղտը մաքրելուն, բացի խոսելուց:
...Հա չմոռանաս էդ էրեխեքին հաջողություն ասելուց ավելացնել, որ աղբը փողոց չեն թափում:
...(հա, մեկ էլ չմոռանաս փողոցում աղբ չթափել, դա հաստատ օրերից մի օր կբերի ապօրինի ձերբակալությունների դադարեցմանը. ասենք մի 50 տարի հետո):
Դե ես էլ էդ եմ ասում, էլի, что я про Ивана, а ты про болвана. Այլ բառերով,
...Հ.Գ. իմ ասածն էլ էդ ա էլի, գետնին թուղթ գցել-չգցելուց այն կողմ էլ ոչ մի իրավունքի համար պետք չի պայքարել:
... որոշ մարդիկ մեր երկրի ամենամեծ պրոբլեմը դրանում են տեսնում ու երբ որ իրանց կոնկրետ` մարդկանց կյանքի հետ կապված հարց եմ տալիս, իրենք սկսում են հեքիաթներ պատմել:Ամատունին արդեն շատ վաղուց դեմագոգիայով է զբաղվում, դա գրեթե բոլորի համար փաստ է` անկախ նրա ու իմ քաղաքական հայացքների տարբերություններից:իմ ասածը պարզապես նշանակում է, որ դեմագոգիան խանգարում է իրական քայլերին.
Իսկ, ընդհանրապես, մի հատ էլ քեզ տեսակավորեմ. դու շատ հոռետես ու սովետական մարդ ես: Հոռետեսը էդ պեսիմիստն է, իսկ սովետական ասելով էլ նկատի ունեմ քո քննադատողամոլությունը:
...Փաստորեն օգոստոսի 1-ից մոտ 6 օր մոռանում ենք ամեն ինչի մասին, աշխատանք, ուսում, ընտանիք ու լծվում ենք Հայաստանում սահմանադրական կարգի վերականգմանը:
...Եթե չունեք այդ հարցերի պատասխանը, ապա մի՛ խանգարեք ուրիշներին իրենց ցանկությունների իրագործմանը (ի դեպ, որի դեպքում շահելու եք նաև դուք) :
Եկեք անցնենք Սերժի մեղայականին ու որոշենք, թե ի՞նչ պատիժ նա պետք է կրի իր անմիջական տիրակալ Ռոբերտի հետ և ինչի համար: Պատիժ կրել էլ ասելով ի նկատի չունեմ, թե հեսա էսօրվա միտինգով հաղթեցիքն, վաղը Սերժին դատում ենք:
...Ну ты даеш философ ты наш… Ի՞նչ է նշանակում՝ սա ուրիշ քննարկման թեմա է: Դա հենց այս քննարկման թեման է և ՎԵՐՋ: NO COMMENT!
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին: