Մարդը... շշի մեջ Քաղաքական պոռնիկները՝ դատավոր
Հուլ 11

«Ես եկել եմ կամուրջներ կապելու, ոչ թե այրելու: Կամուրջներ այրելը հեշտ է, կապելը դժվար»,- այսօր կառավարության նիստերի դահլիճում «Ժառանգության» 5-րդ հերթական համագումարի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով կառավարությունից միակն էր, որ ներկա էր համագումարին եւ ողջունեց այն: Սարգսյանը բարձր գնահատեց «Ժառանգության» դերը երկրի զարգացման հարցում եւ քաղաքական կյանքում, հատկապես այն պարագայում, երբ այն միակ ընդդիմադիր ուժն է խորհրդարանում:

«Սրանով ավելի է մեծանում պատասխանատվությունը թե ընտրողների, թե արտախորհրդարանական ուժերի, թե երկրի առջեւ»,-ասաց վարչապետը եւ հայտարարեց, որ երկրին պետք է ուժեղ ընդդիմություն:

«Ուժեղ ընդդիմություն՝ ուժեղ իշխանություն, ուժեղ հասարակություն, ուժեղ պետություն»,- ընդգծեց Տիգրան Սարգսյանը եւ կոչ արեց համագործակցության՝ կրկնելով փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանի արած առաջարկությունը:

Նա նկատեց, որ իրենց պետք է իրական ժողովրդավարական երկիր եւ դրա համար առաջարկեց հիմնվել ոչ թե բաժանող, այլ իրար միավորող կետերի վրա:

«Մեզ ջրբաժաններ քաշելու ժամանակը չէ, այսօր համագործակցելու ժամանակն է»,- ասաց Տիգրան Սարգսյանը, ում ելույթը պատվիրակները ընդունեցին ծափողջույններով: 

Դահլիճում ներկա էին Համաժողովրդական շարժման անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարներն ու ընդդիմադիր գործիչներ, ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:

Տիգրան Սարգսյանի ելույթից հետո Ժիրայր Սեֆիլյանի խոսքի պահին, հանկարծ դահլիճ մտավ ՀՀ առաջին նախագահ, Համաժողովրդական շարժման ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա անմիջապես մոտեցավ նախագահության անդամներին, ողջունեց Րաֆֆի Հովհաննիսյանին, Վարդան Խաչատրյանին, Անահիտ Բախշյանին, ելույթ ունեցող Ժիրայր Սեֆիլյանին, ապա նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Սեֆլյանի ելույթից հետո, որով նա շնորհակալություն էր հայտնում «Ժառանգությանը» 80 քաղբանտարկյալների անունից՝ իրենց հետեւողական պայքարի համար, խոսքը տրվեց Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նա համագումարի ողջույնի խոսքում խիստ կարեւորեց «ժառանգության» դերը վերջին շրջանի իրադարձություններում. ինչպես նաեւ նախընտրական եւ ընտրական գործընթացներում:

«Ընտրություններում առանց «Ժառանգության» աջակցության, արդյունքները շատ ավելի համեստ կլինեին»,- ասաց Տեր-Պետրոսյանը եւ ընդգծեց նրանց անընդհատ եւ անդադար աշխատանքը ոչ միայն մարտի 1-ին, այլեւ դրանից հետո եւ հատկապես, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության հարցում: Նա նաեւ ընդգծեց «Ժառանգության» գործունեությունը ԵԽԽՎ-ում. «Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ պայքարում էր բյուրոկրատական ապարատի դեմ»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ավելացրեց, որ այդ «կորպորատիվ կլուբում» իսկապես դժվար է աշխատել եւ պաշտպանել ժողովրդի շահը: Դա բավականին դժվարին աշխատանք համարելով` Տեր-Պետրոսյանը կարեկցեց Հովհաննիսյանին, կարեկցեց նաեւ ՚Ժառանգությունՙ խմբակցությանը, որ ստիպված է գործել մի խորհրդարանում, որը բոլորովին կապ չունի ժողովրդի հետ եւ բաղկացած է կկրիմինալ տարրերից:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը պարբերաբար ընդհատվում էր ծափահարություններով, բայց երբ նա կարեկցանքի խոսք ուղղեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, դահլիճը որոտընդոստ ծափերով ընդունեց այն. «Ձեզ էլ եմ կարեկցում, որ աշխատում եք այդպիսի կառավարության հետ, եւ ձեր գործն առաջին հերթին պետք է լինի Կառավարության ավգյան ախոոռները մաքրելը»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը Տիգրան Սարգսյանին: Նա հիշեցրեց, թե ինչ կարեւորագույն ինստիտուտ է կառավարությունը եւ որ Տիգրան Սարգսյանը, իբրեւ պրոֆեսիոնալ, լուրջ տնտեսագետ հասկանում է այդ ինստիտուտի կարեւորությունը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ խոսեց շարժման եւ դրա գործը շարունակելուն կոչված համազգային ուժերի կոնգրեսի մասին՝ ընդգծելով, որ դրա առանցքային ուժերից մեկը պետք է լինի նաեւ «Ժառանգությունը»:Իր խոսքում Տեր-Պետրոսյանը նաեւ նկատեց, որ շարժման հզորությունը պայմանավորված էր 1998 թվականին Կարեն Դեմիրճյանի առաջադրումով, 2003 թվականին Ստեփան Դեմիրճյանի շուրջ ձեւավորված շարժումով, 2004 թվականի ապրիլյան դեպքերով, որոնք հանգեցրին ժողովրդի համբերության հատմանը: Նա նաեւ կարեւորեց երիտասարդների դերը, եւ շեշտեց, որ եթե իշխանությանը թվում է, թե կարող են կոտրել երիտասարդներին եւ ստրկացնել, ինչպես դա նրանց հաջողվել է վերջին 10 տարիների ընթացքում, սխալվում են, այսօր Հայաստանում ձեւավորվել է հզոր քաղաքացիական շարժում:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ամբողջությամբ լսեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը մի փոքր անհարմար վիճակում էր հայտնվել. ոչ կարող էր հեռանալ դահլիճից, ոչ էլ լսել 10 տարիների իրենց իշխանության ժամանակ տեղի ունեցածի մասին: Ելույթից անմիջապես հետո, առանց սպասելու Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթին, Տիգրան Սարգսյանը լքեց կառավարության նիստերի դահլիճը:

Աղբյուրը Ա1+

P.S. Հուսով եմ, որ այս գրառման ներքո, գոնե կստացվի բլոգը բերել նախկին` քաղաքական ակտիվության շրջան:

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org