Փաստորեն, վերեւներում որոշել են, որ Ժիրայր Սեֆիլյանը տեղ չունի Հայաստանում եւ պետք է արտաքսվի երրորդ երկիր:
Ես բառեր չեմ գտնում, պարզապես հղում եմ կատարում հայալեզու վիքիպեդիային` մեկ անգամ եւս ձեզ ներկայացնելու նման որոշման եւ դրան նախորդող դեպքերի ողջ ահավորությունը:
Ժիրայր Սեֆիլյան
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիրայր Սեֆիլյան (Jirair Sefilian, ծն. 1967, Բեյրութ, Լիբանան) հայ ազատամարտիկ է, ռազմաքաղաքական գործիչ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատարը և «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի» համակարգողը:
Լիբանանյան քաղաքացիական պատերազմի տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպանությանը:
1990 թվականից Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, որպես ռազմական հրահանգիչ մասնակցել հայկական ջոկատների կազմավորմանը:
1991-ից որպես մարտական հրամանատար մասնակցել է Արցախի մի շարք շրջանների պաշտպանությանը, 1992 թ. գլխավորել է «Շուշի» առանձնակի գումարտակը: Կարևոր դերակատարում է ունեցել Շուշիի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջանների ազատագրման գործում:
Մանակցել է ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորմանը, պարգևատրվել է Մարտական Խաչ առաջին աստիճանի շքանշանով և այլ մեդալներով: ՀՀ բանակի փոխգնդապետ է:
Նախապես անդամակցել է ՀՅԴ-ին: 2001-ից գլխավորում է Ազատագրված տարածքների պաշտպանության նախաձեռնությունը, հանդես գալիս այդ պատմական շրջանների բնակեցման օգտին:
2006 թ. մարտընկեր Վարդան Մալխասյանի հետ ձերբակալվել է, բանտարկվել. միջազգային փորձագետները գտնում են, որ նրա դատավարությունը ունի քաղաքական դրդապատճառներ: Մի շարք հայ մտավորականներ (ակադ. Ռաֆայել Ղազարյան, Մետաքսե, ևն) և կազմակերպություններ պահանջում են Սեֆիլյանի և նրա մարտընկերների ազատ արձակումը. «Նա իմ ճանաչած կենդանի սրբապատկերներից է, ինչպես Բեկորը, Մոնթեն, Սամվել Բաբայանը»,- այսպես է բնութագրում Ժիրայրին Ցվետանա Պասկալևան: