Ի՞նչ անել, եւ ո՞րն է ելքը... Հրատապ - Ֆ5բլոգի ադմինը անազատության մեջ
Մայ 14

Ստացել եմ էլ. փոստով ու կարծում եմ, որ գաղափարը էդքան էլ վատը չի: Ու այն տեղադրելով այս բլոգում հաստատ համոզված եմ, որ այն բավականին բուռն արձագանք է ստանալու:

Ասե՛ք ոչ Սիրուշոյին…

Եվրատեսիլը առաջիկայում լավագույն միջոցն է հայկական «աստղերին» ապացուցելու համար այն պարզ իրողությունը, որ նրանց իրական տերը հայ ժողովուրդն է, այլ ոչ թե մի քանի իշխանավոր, որոնց նրանք սպասարկում էին թե՛ մինչև ընտրություններն ու դրա ընթացքում և թե՛, համոզված կարելի է ասել, մարտիմեկյան իրադարձություններից հետո: «Պատասխանատու» աստղերը պետք է լավ իմանան, որ եթե Սփյուռքը հանկարծ մի օր ցանկանա այլևս չգնել նրանց շրջագայությունների համերգների տոմսերը, ապա նրանք ստիպված կլինեն երգել միայն Տավուշի կամ Արարատի հեռավոր գյուղերում: Ուստի կոչ ենք անում Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին չքվեարկել Սիրուշոյի օգտին մայիսի 20-24 Բելգրադում կայանալիք Եվրատեսիլի մրցույթի ընթացքում` դրանով իսկ աջակցելով այդ ոլորտի առողջացմանը և համերաշխություն հայտնելով անօրենությունների դեմ պայքարող Հայաստանի Ձեր հայրենակիցների մեծամասնությանը: Չէ որ այդ նույն «աստղերն» իրենց «լուման» ունեն այսօրվա իշխանության ձևավորման գործում: Ձեր ՈՉ-ն իսկական պատասխան կլինի ապօրինություններ գործող Հայաստանի իշխանություններին և նրանց սպասարկող «աստղերին», քանի որ վստահ կարելի է ասել, որ Հայաստանի համար այս բախտորոշ փուլում Սիրուշոյի փոքր ինչ հաջողությունն իշխանությունները կշահարկեն` երկրում տիրող խայտառակ իրավիճակից բոլորի ուշադրությունը շեղելու համար:

Քննարկումների և Ձեզ հուզող հարցերի պատասխանները գտնելու համար կարող եք այցելել` arabyanboycottinitiative.wordpress.com

Քաղաքացի-ի ստորագրությունը

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...

http://www.himaam.info



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org