Ո՞ւր ես, վարչապե՛տ Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչը
Ապր 09

Serzh SargsyanՈվ էլ ինչ ասի, ես չեմ կարող հավատալ, որ Սերժ Սարգսյանը կարող է այսքան խոստացված «համակարգային փոփոխություններ անի»: Թեեւ, ըստ իս, դա թեորիապես այնքան էլ դժվար գործ չի՝ նա պարզապես ազատվում է իրեն սատարողներից եւ որոնում-գտնում է նոր դեմքեր: Թե չէ, Մանվել ու մի քանի օլիգարխ բռնելով ոչ մի բանի չի կարող հասնել:

Սակայն, թեորիապես ամեն ինչ հեշտ է թվում: Ախր, այդ մարդիկ, ովքեր «խայտառակել ռեսպուբլիկա», անկախ այն հանգամանքից, թե՝ ուղղակի պատվե՞ր են կատարել, թե՞ պարզապես ցանկացել են լավամարդ դառնալ, կամ էլ՝ «քամակներն են փրկել», կամովի կամ պարտադրված կերպով, հենց իրե՛նք են Սերժ Սարգսյանին դարձրել նախագահ: Եվ, շատ էլ ցանկանա, չի՛ կարողանալու նորանշանակ (նշանակված՝ այդ մարդկանց կողմից) նախագահը նրանց «հախից գալ»:

Պրակտիկորեն, Սերժ Սարգսյանը չի՛ կարողանալու «դարձի գալ» եւ «հստակ վերաբերմունք» ցուցաբերել բոլոր «մտնողների» նկատմամբ (թե ուր մտնողների, կարծում եմ, չարժե բարձրաձայնել. փրկիչ Արտաշեսն ու նորհայաստանցի Արթուրի ականջները կանչեն...): Նա կարող է պարզապես մի քանի ցուցադրական քայլեր անել, բայց՝ ոչ ավելին:

Նրա թիմը ժողովրդից խլել է ամենաթանկ հատկանիշը՝ հավատը, եւ նա առնվազն պետք է վանական դառանա, որպեսզի Տերը կարողանա «ամնիստիա» տալ:

Այնպես որ, իմ խորին համոզմամբ, մենք ընդամենը ներկա ենք լինելու գումարելիների պարզագույն փոփոխության՝ առանց արդյունքի փոփոխման որեւէ հեռանկարի:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org