Ազատություն Նիկոլին Գումարելիների տեղափոխություն
Ապր 08

Վաղը տեղի կունենա Սերժ Սարգսյանի երդման արարողությունը: Կառավարությունը հրաժարական կտա, եւ կկազմվի նորը: Այս հարցը`վարչապետի, շատ տարածված է եւ «վայելում» է մեծ ժողովրդականություն: Մեկը մեկին հանդիպելիս հարցնում է. «Ըստ քեզ, ո՞վ է լինելու մեր վարչապետը»:

Բայց ի սկզբանե այս հարցը «ունի» մի դեֆիցիտ կարծես: «Մեր վարչապետը…». իսկ ո՞վ ասաց, որ նա մեր վարչապետն է: Եթե կառավարությունը, Նախագահը, պառլամենտը ունեն լեգիտիմության խնդիր, ապա «մեր վարչապետ» ասածը չի՛ համապատասխանի իրականությանը:

Այսպես. քննարկվում են մի քանի թեկնածուներ:

• Ռոբերտ Քոչարյան
• Հովիկ Աբրահամյան
• Տիգրան Սարգսյան
• Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյան. բացառենք, քանի որ նա չունի վարչապետի այնքան պաշար, որ համապատասխանի այս պահին վարչապետի աթոռին:

Հովիկ Աբրահամյանին կարելի է կարծես իսպառ բացառել: Այս անձնավորությունը համարվում է Քոչարյանի վստահելի մարդկանցից մեկը: Նաեւ, Սերժ Սարգսյանը չի նշանակի նրան, քանի որ փոխվարչապետ Աբրահամյանը չունի հասարակական լայն աջակցություն, առավել եւս, ՀՀԿ-ից է: Նա նաեւ հասարակության մեջ հայտնի է ինչպես իր մականվամբ, այնպես էլ որպես Հայաստանի ամենակոռումպացված անձանցից մեկը:

Տիգրան Սարգսյան. ՀՀԿ-ն շատ է խոսում նրա մասին: Եւ հասարակությունը շատ է քննարկում հենց նրա անունը: Բայց,արժե նշել, որ տվյալ գործիչը հանդիսանում է ԿԲ նախագահը, եւ դոլլարի անկումը եւ ժողովրդի կեղեքումը կապվում է նախեւառաջ Սարգսյանի անվան հետ: Եւ նրա նշանակմամբ անպատասխան է մնում Ռ.Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյան. Այ, նրա թեկնածությունը շատ հավանական է եւ շատ առարկայական: Եւ, առավել եւս, այլ թեկնածուների անունները հասարակակն սպառման առարկա դարձնելը կարծես այս ամենին է ուղղված: Քոչարյանի նշանակմամբ Ս.Սարգսյանը կարծես շնորհակալ կլինի իրեն նախագահի պաշտոնում պահելու համար: Իսկ չնշանակմամբ Ս.Սարգսյանի դիրքերի թուլացումը կլինի շատ ավելի ակնհայտ եւ ամեն ինչ այդքան էլ հարթ չի կարող ընթանակ: Իսկ նշանակմամբ Քոչարյանը Սարգսյանին կդարձնի անգլիական թագուհի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Տարածված է նաեւ այն թյուր կարծիքը, որ Քոչարյանին կնշանակի վարչապետ մեկ ամիս անց: Սա բացառել կարելի է, քանզի, եթե ոչ միանգամից, ապա հետո կլինի ոչ միայն շատ բարդ, այլեւ՝ նույնիսկ անհավանական: Այդ ամսվա ընթացքում դեպքերը կարող են զարգանալ այնպիսի արագությամբ, որ Քոչարյանը չհասցնի տիրապետել վերին էշելոնի գործերին:
Սակայն,եթե կադրերը լինեն Ռ.Քոչարյանի հավատարիմ անձինք, ապա Ռ.Քոչարյանի վարչապետ նշանակվելը ոչ միայն իրական է,այլեւ առարկայական ու հաստատ…

Այնպես որ, տեսնենք, թե ինչ կլինի:

P.S. 18:36 08 Ապրիլի, 2008 by A1+

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի անդամներին է ներկայացրել ՀՀ հաջորդ վարչապետի իր թեկնածուին՝ Տիգրան Սուրենի Սագսյանին: ՀՀԿ խորհրդի 98 անդամներից 90-ը ներկա են եղել նիստին եւ 90-ն էլ կողմ են քվեարկել Սերժ Սարգսյանի առաջարկած թեկնածուին: Ի դեպ, Տիգրան Սարգսյանի թեկնածությունն առաջարկելուց հետո Սերժ Սարգսյանը հարցրել է. «Այլ թեկնածության առաջարկություն չկա՞»: Բնականաբար, ՀՀԿ որեւէ անդամ վարչապետի այլ թեկնածու ՀՀ-ում չի տեսնում, քան Տիգրան Սարգսյանը, ում դեմ խորհրդարանում նույն ՀՀԿ-ական պատգամավորները տարբեր լրագրողների ներկայությամբ խոսում էին մինչեւ այսօր ժամը 18.00-ն:

ՀՀԿ մամլո պատասխանատու Էդվարդ Շարմազանովից տեղեկացանք, որ երեկ երեկոյան էլ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ եւս հավանություն է տրվել Տիգրան Սարգսյանի թեկնածությանը:

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org