Ապրիլի 17-֊ին Ստրասբուրգում կքննարկվի Հայաստանում ստեղծված իրադրությունը
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում՝ ապրիլի 17֊-ին քաղաքական խմբակցությունների ղեկավարների առաջարկով արտահերթության կարգով կքննարկվի Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառնությանը նվիրված հարցը:
Որպես համազեկուցողներ, ամենայն հավանականությամբ, հանդես կգան մոնիթորինգի հանձնաժողովի անդամներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլումբիեն: Քննարկման արդյունքում ընդունվելու է բանաձեւ:
Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այսօր հաստատեց, որ քննարկումը կապված է Հայաստանում հետընտրական գործընթացների հետ:
Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ քննարկման արդյունքում Հայաստանը զրկվի անդամության մանդատից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Հավանական չեմ համարում: Տեսականորեն, իհարկե, կարող է լինել, կարող են առանձին պատվիրակներ բարձրացնել այդ հարցը»:
Ռոբերտ Քոչարյան. «Արտակարգ դրությունը երկարացնելու համար առիթ չեմ տեսնում»
.... Խոսելով ընդդիմության հանրահավաքների հնարավոր վերսկսման մասին, նախագահը շեշտել է. - «Ընդհանրապես հանրահավաքների նկատմամբ իմ վերաբերմունքն այնպիսին է, որ ինչ-որ ժամանակ պետք է ուղղակի հանրահավաքներ ու երթեր չկազմակերպել: Եթե նույն տեղում հավաքվեն նույն մասնակիցները եւ ոստիկանությունն ապահովի այդ մասնակիցների անվտանգությունը (վիրավորների մի մասը նույնիսկ դեռ ամբողջությամբ չեն ապաքինվել), ապա մենք չենք կարող խոսել երկրի կայունության մասին: Նման քայլերը խաթարում են երկրի կայունությունը: Բացի այդ, դեռ հետախուզման մեջ են գտնվում այն մարդիկ, որոնք զենք եւ պայթուցիկ նյութեր են կիրառել ոստիկանության նկատմամբ: Եվ որեւէ երաշխիք չկա, որ այդ մարդիկ, պատասխանատվությունից խուսափելու համար, չեն փորձելու սադրանքների գնալ, վիճակն ավելի խառնել: Պատկերացրեք, որ հանրահավաք է եւ ինչ-որ մեկը մի պայթուցիկ նյութ է կիրառում իշխանություններին մեղադրելու նպատակով: Այդ դեպքում ո՞վ պետք է պատասխանատվություն կրի: Նաեւ այդ նպատակով փոփոխություններ կատարվեցին հանրահավաքների մասին օրենքում»:
Հասարակական 23 կազմակերպություններ պահանջներ են ներկայացրել Հայաստանի իշխանություններին
ասարակական 23 կազմակերպություններ այսօր Երեւանում ընդունել են հայտարարություն, որով պահանջում են իշխանություններից դադարեցնել «վհուկների որսը», ապահովել քաղաքացիների իրավունքները եւ մամուլի ազատությունը:
«Պահանջում ենք անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել «վհուկների որսը»` ԱԱԾ-ի եւ ոստիկանության համատարած հետապնդումներն ու ահաբեկումները ՀՀ բնակչության հանդեպ, վերացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված` բռնատիրության իրավական ամրապնդմանն ու մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակմանն ուղղված փոփոխությունները եւ դադարեցնել ստահոդ, սադրիչ, անհանդուրժողականություն սերմանող եւ միակողմանի լուսաբանումները լրատվամիջոցներում, ինչն արդյունք է իշխանությունների կողմից դրանց անօրինական եւ ամբողջական վերահսկողության»,֊ - ասված է հայտարարությունում:
Հասարակական կազմակերպությունները նաեւ դիմել են միջազgային հանրությանը, հորդորելով «անցկացնել անկախ միջազgային քննություն` բացահայտելու մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուներին, եւ միջոցներ ձեռնարկել կանխելու Հայաստանում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումները, նպաստել իրական ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող հանրակարgերի կայացմանը:
Այս հոդվածները ներկայացրել էր azatutyun.net -ը
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…