Պատմություն գյուղի տղերքի ու ջրի մասին Գեներալ Մանվելը, փաստորեն, Լեւոնի կողմից էր...
Մար 14

Եվրոպական խորհրդարանը երեկվա լիագումար նիստում ձայների 60 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ հարաբերակցությամբ բանաձեւ է ընդունել, որում Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերացնել արտակարգ դրությունը:

Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են.

Նախագահական ընտրությունների արդյունքները խաղաղ կերպով վիճարկող ընդդիմության կողմնակիցների նկատմամբ ոստիկանների կողմից գործադրված ճնշումները, ի վերջո, հանգեցրին 8 մարդու մահվան եւ տասնյակ վիրավորների: Մարտի 1-ին հայտարարվեց արտակարգ դրություն, եւ լրատվամիջոցների ազատությունը երկրում սահմանափակվեց:

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում անհապաղ կազմակերպել մարտի 1-ի դեպքերի թափանցիկ, անկախ եւ անկողմնակալ քննություն: Սխալ պահվածքի ու քրեական բռնարարքների համար պատասխանատուները պետք է դատարանի առջեւ կանգնեն:

Եվրոպացի խորհրդարանականները Հայաստանի կառավարությանը կոչ են անում վերացնել արտակարգ դրությունը, վերականգնել լրատվամիջոցների ազատությունը, ինչպես նաեւ ազատել բոլոր այն մարդկանց, ովքեր ձերբակալվել են հավաքների ազատության իրենց իրավունքից օգտվելու պատճառով:

Եվրախորհրդարանը դիմում է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին` կոչ անելով զսպվածություն ցուցաբերել, հրապարակային հայտարարությունների ավելի հանդարտ տոնայնություն որդեգրել` ներգրավվելով արդյունավետ ու կառուցողական երկխոսության մեջ, որի նպատակը, ըստ եվրոպացի խորհրդարանականների, լինելու է երկրի ժողովրդավարական կառույցների ամրապնդումը:

Անդրադառնալով Եվրոպական հարեւանության ծրագրին, որում ընդգրկված է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, պատգամավորները Եվրամիության գործադիր մարմնին` Եվրոպական հանձնաժողովին կոչ են անում կենտրոնանալ հատկապես հայաստանյան դատական համակարգի անկախության ապահովման ու ոստիկանական ուժերի մարզումները կազմակերպելու անհրաժեշտության վրա:

Հայաստանի իշխանություններին Եվրախորհրդարանը կոչ է անում նաեւ արագորեն կյանքի կոչել այն բոլոր փոփոխությունները, որոնք բխում են Միջազգային դիտորդական առաքելության վերջին եզրակացություններից:

Ըստ Ազատություն ռ/կ-ի

Պ.ս. եթե նկատեցիք, առ այսօր չեն աշխատում

առավոտ.ամ
ա1պլյուս.ամ
լրագիր.ամ
hzh.am
chi.am

մի մասը դեռ on hold են, մի մասի էլ հոստը վերականգնած չի



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org