Լուրջ առաջարկություն ԼՏՊ-ի շտաբին ՍԴՀԿ-ն սատարում է համաժողովրդական շարժումը
Փետ 22
LTP

Հենց նոր զրուցեցի ընկերներիցս մեկի հետ, ով Ազատության հրապարակում նստացույց հայտարարած քաղաքացիներից մեկն է (ինչպես ինքն է հպարտորեն ասում՝ ազատ քաղաքացիներից մեկը):

Եվ այսպես. Ազատության հրապարակ, փետրվարի 22, ժ. 1:25 կեսգիշերից հետո: Վրաններ՝ մոտ 50 հատ եւ ժողովուրդ՝ մինչեւ 2-3 հազարի հասնող: Թվում է, թե՝ հոգնած պետք է լինեն, մրսած (անկախ այն հանգամանքից, որ պարբերաբար բաժանվում է տաք թեյ եւ բուլկիներ), սակայն, հեռախոսի լսափողից լսելով ակտիվ խոսակցությունները, եւ ժամանակ առ ժամանակ մեր խոսակցությունը ընդհատվող «Հաղ-թա-նակ… Լե-վոն» միացյալ կոչերը, զգում եմ, որ տղաների արյունը եռում է: Կարեւորը՝ մարդու հոգին աշխույժ լինի, որը եւ զգացի ընկերոջս ձայնից: Մոռացա նշել անունը՝ Արսեն է (սա հատուկ՝ 02-ի օպերների համար):

Նստացույցը ժամանակ առ ժամանակ աշխուժացնում է Նիկոլ Փաշինյանը՝ իր կոչերով: Նույն Նիկոլի կոչով հրապարակում «շաբաթօրյակ» են արել ու մաքրել-մի տեղ հավաքել աղբը: Երաժշտություն, երբեմն էլ՝ պար...: Նաեւ բազմամարդ քոչարի՝ Նիկոլի, Արամի եւ մյուսների հետ:

Լեւոնն էլ է այստեղ: Իր համար մի հատ «բուդկա (վագոնչիկ)» էին ուզում բերել, սակայն ոստիկանները չեն թողել: Ամեն ինչ նորմալ է, ու ցերեկը 15:00-ին սպասվում է մեծ միտինգի շարունակություն:

Մի բան էլ մոռացա ասել. բոլորը սպասում են ինչ-որ նորության, ինչ-որ 180 աստիճան շրջադարձի…

Ի՞նչ են խոսում նստացույցի մասնակիցները...

Նախագահականում քնած չեն: Այնտեղ էլ է կյանքը եռում: Ասում են, Քոչարյանին հրաժարականի դիմումներ են ներկայացրել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ (այս թվում՝ ՀՀ Ոստիկանապետը): Ասում են, այս պաշտոնյաները 48-ժամվա ուլտիմատում են ներկայացրել… Պահանջների մասին չգիտեն, բայց, երեւի թե կապված է նոր ընտրություններ անցկացնելու հետ:

Ես մեր բլոգի անունից ողջունեցի նրանց (համոզված եմ, դեմ չեք):

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org