Տերը՝ ծառայի մասին Սերժը տեղյակ չի՞ իր իսկ հանրահավաքներից
Փետ 06

Ու ո՞վ է կազմակերպիչը: Ի՞նչ եք կարծում: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարի եղբորորդին՝ Ջոնիկ Աբրահամյանը: Դե արի ու մի ասա՝ այ մկներ, մկնդեղի հոտ եք առել, իրա՞ր եք խառնվել:

Կարդում ենք A1+-ում:

[15:03] 06 Փետրվարի, 2008

Այսօր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ իրականացվել է մահափորձ. նրա ուղղությամբ է նետվել հսկայական սառցե կտոր. բարեբախտաբար առաջին նախագահը չի վնասվել: Փոխարենը նրա անվտանգության ծառայության պետի տեղակալն է մարմնական լուրջ վնասվածքներ ստացել. նախնական տեղեկություններով՝ կոտրված է նրա ծնոտը:

Այս պահին նա գտնվում է Արարատի ոստիկանությունում, որտեղ ցուցմունք է տալիս դեպքի կապակցությամբ: Իսկ ամեն ինչ սկսվել է հանրահավաքի ժամանակ: Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման եկած բնակիչները մատնացույց են արել մի քանի կնոջ, ովքեր 5000 դրամի դիմաց պարտավոր էին սադրանք կազմակերպել, ինչը բարեհաջող իրականացրել են: Դրանից հետո առանց պետհամարանիշի ավտոմեքենայից իջած երիտասարդներ սկսել են քարեր նետել դեպի հարթակ, նույնիսկ բետոնի կտորներ: Ապա կռվի են բռնվել թիկնապահներից մեկի՝ Սարգիսի հետ, ում հասցրել են ծանր մարմնական վնասվածքներ:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակի բարձախոսով հայտարարել է. ՚Սա ուղղակիորեն մահափորձ էր իմ դեմ, եւ այն ինչ կատարվեց՝ Մխչյանի Մկան կազմակերպածն էՙ: Հետագայում պարզվել է, որ անկարգություններ սադրողը Ջոնիկ Աբրահամյանի որդին է՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին: Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն պահանջելէ քրեական գործ հարուցել փաստի առթիվ:

Ի դեպ, առանց պետհամարանիշի ավտոմեքենաների առկայությունը տեսել են տեղում գտնվող մի քանի ոստիկաններ, որոնք չեն պաշտպանել կարգուկանոնը: Տեր-Պետրոսյանը դիմել է մարզպետին՝ Ալիկ Սարգսյանին, ասելով, որ ինքն է պատասխանատու կատարվածի համար: Մարզպետը բարձրացել է հարթակ եւ հայտարարել, որ ես չեմ նկատել այդ անկարգությունը, իսկ երկու-երեք ոստիկանները չեն կարող տեսնել ամեն ինչ. ամեն ինչ ավարտվելուց հետո մարզպետը հայտարարել է. «այս պահից ես եմ պատասխանատու կարգուկանոնի համար» եւ կոչ է արել զսպվածության:

«Սիրելի արտաշատցիներ, այս ընտրապայքարում ցանկացած քաղաքական ուժ կարող է իր դիրքորոշումը, իր նկատառումները արտահայտել այսպիսի հանրահավաքների ընթացքում: Խնդրում եմ բոլորիդ` զգոնություն ցուցաբերել, ոչ մի սադրանքի, պրովոկացիայի ենթարկվել պետք չէ, այդպիսի ցուցում իշխանությունների կողմից երբեք չի եղել, որ որեւիցե մեկը փորձի հավաքվածներից ընդդիմանալ կամ որեւէ խոսք ասել: Ես հետեւելու եմ այստեղից, ես ճանաչում եմ բոլորին, չի կարող լինել մի արտաշատցի, որին չճանաչեմ, չի կարող լինել մի արարատցի, որին չճանաչեմ: Ես ինքս անձնապես պատասխանատվություն եմ կրում: Խնդրում եմ` թողեք թող նորմալ, հանգիստ հանրահավաքը անցնի»,- ասել է Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը:

Բայց նույնիսկ դրանից հետո լեզվակռիվը շարունակվել է:

Տեր-Պետրոսյանը գնացել է Արտաշատի ոստիկանություն եւ տեղեկացրել անձամբ ոստիկանապետին, որ նա պարտավոր է պաշտպանել իրենց անվտանգությունը: 

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org