Այս խոստումը «շաղ տալով» Սերժ Սարգսյանը «ճեմում էր» հրապարակ քշված ԻՐ ժողովրդի առջեւով…
Մեկնաբանեմ նախադասությունը…
«Շաղ տալով...», ճիշտ նկատեցիք հեգնական տոնս… Էլ ո՞նց չհեգնեմ, ստացվում է, որ «Աղքատության հաղթահարման ռազմավարական փաստաթուղթը» կազմվել եւ Հայաստանին ԱՄՆ-ի կողմից տրվել է ավելի քան 200 միլիոն դոլար ոչ այնքան այն բանի համար, որ աղքատությունը Հայաստանում հնարավորինս մեղմացվի, այլ որ մեծարգո Սերժ Սարգսյանը գլուխ գովա: Էդ երեւի միայն իր շնորքն էր, հա՞, որ ԱՄՆ-ն փող տվեց… ինքը պաշտոնյա չլիներ, Հայաստանին փող չէին տա, ու 2012-ին Հայաստանում դարձյալ ծայրահեղ աղքատներ կլինեին… Դե բա էլ ի՞նչ եք մարդկանց ուղեղը լցնում սուտ քարոզչությամբ:
«Հրապարակ քշված»… - սո՞ւտ եմ ասում: Հարցրեք էն մարդկանց, ովքեր եկել էին «պտիչկա» ստանալու՝ այն վախից, որ չգան՝ կպատժվեն: Եկել են են մտքով, որ՝ ոչինչ, գնանք, մեր շեֆերի խաթրին չկպնեն: Կամ էլ՝ գնանք, էլի, մեկ է իրեն չենք ընտրելու… Բայց որ հրապարակ ոչ թե ինքնակամ եկել են, այն պարզապես «քշվել են» (ներողություն այս կոպիտ արտահայությանս համար, բայց՝ թող չքշվեին, ես էլ չգրեի), դա փաստ է: Վկա՝ ցուցակները ձեռները կանգնած քշողների քարտուղարուհիները:
«ԻՐ ժողովրդի»… իհարկե, իրենը չի ու չի էլ կարող լինել… Էնքանով է իրենը, ինչքանով որ ինքնակամ են եկել իր դեմքը տեսնելու: Էնքանով է իրենը, ինչքան այդ հրապարակում պարող տղերքն են փող աշխատել… Ախր եթե օրը հինգ կամ հիսուն անգամ բարձրաձայն կամ մտքումդ ասում ես «Նժդեհ», դրանով հո Նժդեհ չե՞ս դառնում…
Լավ, հարցս այնպես տամ, որ հետո չասեն՝ ինքը չգիտեր, ու իր շրջապատը կամ տեղային չինովնիկները իրեն արջի ծառայություն մատուցեցին: Պարոն վարչապետ, ժողովուրդը ցանկություն չունի քեզ տեսնելու, չե՞ք հավատում, մի օր դերվիշի շոր հագեք ու մտեք ցանկացած ընտանիք… Բայց ՄԻԱԿ-ի պես չէ, դուք էլ հո Եհովայի վկա չե՞ք...
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
24-01-08 • 21:51 PM
Էս մարդը իրա շվաքից էլ է վախենում, ո՞նց դերվիշի շորեր հագնի ու ընկնի դռնեդուռ: Հենց բռնացնեն, կբռնեն մի լավ “կմշակեն”, նուրբ ասած: