Ողջույն բոլորին,
ես եվ իմ ընտանիքի անդամենրը մեր ձայնը տալու ենք Արթուր Բաղդասարյանին, ով, ի տարբերություն այլ թեկնածուների, չի սպասել, մինչեւ իրեն պաշտոնանկ անեն կամ բռնի կհեռացնեն իշխանությունից: Նա ինքը չհանդուրժեց անօրինականությունները, որովհետեվ ինքը հենց օրինականության միակ պաշտպանն է ու կյանքի կոչողը: Փորձեցին թուլացնել, ջլատել, սակայն չստացվեց: Ով առնետ էր, փախավ, եվ ավելի լավ, դրանցի տուժեցին միայն այն կուսակցությունները, ովքեր ծաղիկները ձեռքները ընդունեցին այդ փողամոլներին: Դրանից մենք մաքրվեցինք, ու հիմա ավելի հաստատակամ ենք:
Բաց արեք Ձեր աչքերը եվ ուշադիր զննեք յուրաքանչյուր թեկնածուի: Ծանոթացեք նրանց անցյալին, ընթերցեք ուշադիր նրանց նախընտրական ծրագրերը եվ ինքներդ կհամոզվեք, որ Արթուրից լավը չկա: Մարդ, որը իրավաբան է եվ օրինականության պահաման, մարդ, որը չի հանդուրժում ոչ կեղծիք, ոչ էլ կաշառվածություն, մարդ, որը ետ շպրտեց իշխանությունից օգտվելու եվ ի նպաստ իրեն օգտագործելու մտքերը, մարդ, որը ամեն ինչ արեց սոցիալական ծանր վիճակում հայտնված ընտանիքներին նեցուկ լինելու:
Ես ընտրելու եմ Արթուրին, ու իմ որոշումը անկոտրում է…
Հայաստան առանց աղքատության, Մատչելի բնակարան յուրաքանչյուրին, Աշխատանք և արժանապատվություն, Մրցունակ և զարգացած Հայաստան, Վերադարձ Հայրենիք...
Գրառման հեղինակ՝ FRIEND | Բաժինը՝ Ընտրություններ-2008 | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հարգելի FRIEND, շուրջբոլորս Արթուր Բաղդասարյանի կողմնակիցներ են (ես դեռ տատանվում եմ), հարեւաններս, ընկերուհիներիս մեծ մասը… սակայն, առավել շատ կողմնակիցներ կունենք, եթե ապացուցեք, որ Արթուրը Սերժի հետ նույն թիմում չեն: Դա շատ կարեւոր է, նաեւ՝ ինձ համար, եւ հենց այս հարցի պատասխան չունենալն է, որ ինձ ետ է մղում դեպի Արթուրը կողմնորոշվելուց:
24-01-08 • 22:48 PM
Ընկեր ջան ողջույն,
Ես էլ միգուցե հաշվի առնեի Արթուրի թեկնածությունը, եթե այլ գերխնդիր չունենայի: Իսկ իմ գերխնդիրը հիմա մեկն է՝ փրկել ՀՀ պետականությունը զավթյալ բռնակալներից: Հետևաբար ես ընտրություններին նայում եմ այս տեսանկյունից ու ընտրում եմ նրան, ով իրատեսորեն կարող է կյանքի կոչել իմ, ու կարծում եմ ոչ միայն իմ գերխնդիրը: Հիմա ես ոնց չափում-ձևում եմ, Արթուրն էդ գործը գլուխ բերել չի կարող, չնայած որ բավականին եթերաժամանակ է իրեն հասել մինչ ընտրարշավի սկիզբը:
Ես լիովին ու ամբողջովին համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանի հետևից գնալը կփոխի իրավիճակը ու իմ խնդիրը կլուծվի, իսկ Արթուրը և մյուսները միայն կշահեն դրանից, քանի որ չեն կնքի իրենց քաղաքական մահկանացուն, այլ ընդհակառակը՝ ամբողջական հնարավորություն կստանան զարգանալու քաղաքականության մեջ` իրենց ուժերի ներածի չափով:
Մեր ժողովուրդը մի հատ շատ մեծ թերություն ունի: Նա դարերի ընթացքում այնքան է զրկանքներ կրել ու ականատեսը եղել ուրիշների կողմից իրեն վերաբերող արմատական որոշումների կայացմանը, որ մինչ հիմա հավատում է, թե ինչ որ մեկը կարող է ամեն ինչ միանգամից լուծել: Ես խորապես համոզված եմ, որ դա այդպես չէ: Ավելին, համաշխարհային պատմությունն էլ է դա ցույց տալիս: Հակիրճ լինելու համար ասեմ, որ կարծում եմ, որ ազգերը պետք է ըստ ժամանակի պահանջի առաջնահերություններ դնեն իրենց առջև և ամեն ջանք գործադրեն մեկ առաջնահերթությունը լուծելու ու մյուսին անցնելու համար: Բայց երբեք եւ ոչ մի պարագայում չպետք է խառնվեն այդ առաջնահերություննները: Իսկ ժամանակը հիմա միայն մեկ բան է պահանջում՝ կատարել ամեն ինչ, որպեսզի բռնակալները փախչեն Հայաստանից: Այնպես որ՝ հաղթանակ մեզ այդ գործում: