Նիդերլանդներ են ժամանել Ճապոնիայի կարատեի ասոցիացիայի Հայաստանի կարատեի (JKA) ազգային հավաքականի մարզիկները (JKA ARMENIA): Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի օդանավակայանում նրանց դիմավորել, այնուհետև հյուրանոց են ուղեկցել Մաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնքի անդամներն ու ատենապետ Լևոն Սարգիսը:
Մեր հավաքականի 4 անդամները ՝ Արթուր Ավետիսյանը, Արթուր Բայրամյանը, Արտյոմ Վանեսյանը և Սահակ Ազատյանը Ապրիլի 1-ին Սիտարդ քաղաքի «Fitland XL» մարզահարթակում մասնակցելու են JKA կարատեի Եվրոպայի 2017թվականի գավաթի առաջնությանը: Մասնակցության համար հայտեր են ներկայացրել Եվրոպայի ուժեղագույն 23 երկրների թիմեր: Հայաստանի պատվիրակությունը (ֆեդերացիայի նախագահ Սևակ Հակոբյան, մարզիչ Ռաֆայել Մկրտչյան)լավ արդյունք ունենալու համար վճռական ու մարտական են տրամադրված, մանավանդ, որ այստեղ առկա են լինելու մեր հայրենակիցների բարոյական աջակցություն ու օժանդակությունը:
Ի դեպ ՝ այս առաջնությանը մասնակցող Նիդերլանդների JKA կարատեի ազգային հավաքականը մարզում է մեր հայրենակից Վազգեն Սարգիսը՝ «Անի» հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսի որդին (նկարում ձախից առաջինը):
Կիրակի օրը Հայաստանի կարատեի (JKA) ազգային հավաքականի պատվիրակությունը կմասնակցի հայկական «Սուրբ Կարապետ» Եկեղեցու Պատարագի արարողակարգին, կհյուրընկալվի Անի հայ համայնքի անդամներին, կծանոթանա քաղաքի տեսարժան վայրերին:
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:
Գրառման հեղինակ՝ Ազիան | Բաժինը՝ Մարզաշխարհ | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը