Երկար բարակ բացատրությունների կարիք չկա - ասեմ, որ ականատես եղա մի հարսանեկան արարողության հենց ծովափին:
Նորապսկաներ, զագսի կամ համապատասխան կառույցի ներկայացուցիչ, լուսանկարիչ, երկու ընկեր, երեք միջին գիրության ընկերուհի եվ հարսի մաման, հա քիչ մնար մոռանայի մի հատ էլ ռեպպեր-Ճստո (մինի Snoop Dogg), իրա ձեւերով ու շարժումներով հանդերձ:
Ու էդ բոլորը սպիտակի եվ կարմիրի « մեջ՞»
Մարդ պետք է սեւ լինի՝ ոչ դարդ, ոչ հոգս, ոչ էլ ...
Գրառման հեղինակ՝ David | Բաժինը՝ Հասարակություն | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը