Ազգայնական, հակասիլամիստական հայացքներով աչքի ընկնող Ազատություն (PVV) կուսակցության առաջնորդ Գերդ Վիլդերսը, ով քաղաքական գործունեություն է ծավալում’ սկսած 1997 թվականից և հայտնի է կտրուկ գործելաոճով, օրերս այցելել է Ալմելոյի հայ համայնքին և այցելել Եվրոպայում ամենամեծ Հայոց Ցեղասպանության հուշհամալիր ծաղկեպսակ դրել’ հարգելով անմեղ զոհերի հիշատակը:
Քաղաքական այս գործիչը’ ինչպես տեղեկացնում է nos.nl նիդերլանդական հեռուստակայանը, ավելի ուշ դիմել է Նիդերլանդների վարչապետ Ռութեին և թագավոր Վիլհեմ Ալեքսանդրին’ ապրիլի 24-ին Հայաստան այցելելու, հարգելու համար 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»
Լուսանկարներում. Վիլդերսը Ալմելոյի հայ համայնքում: Ծաղկեպսակ է դրվում անմեղ զոհերի հիշատակին:
«Գնա´ Երևան և մի´ վախեցիր թուրքական կառավարությունից». Կուսակցության նախագահի կոչը Նիդերլանդների վարչապետին
Մարտի 2-ին Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցի այցելեց Նիդերլանդների «Ազատության համար» (PVV) կուսակցության նախագահ Գերտ Վիլդերսը, այս մասին «Հայերն այսօրին» Ալմելոյից տեղեկացնում է Մանուկ Մկրտչյանը:
Կուսակցությունը ունի իր ներկայացուցիչներն ինչպես Նիդերլանդների պառլամենտի վերին և ստորին պալատներում,այնպես էլ Եվրոպառլամենտում:
Գերտ Վիլդերսը ծաղկեպսակ դրեց Ալմելոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում,այնուհետև ելույթ ունեցավ Եկեղեցու սրահում, որտեղ հավաքվել էին հարյուրավոր հայրենակիցներ:
Իր ելույթում կուսակցության նախագահը նշեց, որ չնայած առաջին անգամ է հյուրընկալվում համայնքում, բայց իրեն զգում է ինչպես մի հարազատ վայրում: Վիլդերսը Հայոց Ցեղասպանությունն անվանեց համաշխարհային պատմության սև էջերից մեկը և նշեց, որ մարդկությունը պետք է միշտ հիշի և հարգի անմեղ զոհերի հիշատակը:
Նա նաև նշեց, որ այս տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը և այդ առիթով ոչ միայն Նիդերլանդների, այլ նաև ամբողջ աշխարհի մարդկությունը ապրիլի 24-ին պետք է ոտքի կանգնի և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Վիլդերսը կոչ արեց վարչապետ Մարկ Ռուտտին «ցուցաբերելու առավելագույն հարգանք» և ապրիլի 24-ին թագավորի հետ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան գնալ.
«Գնա´ այնտեղ և մի վախեցիր թուրքական կառավարությունից»,-այսպիսի կոչով նա դիմեց Նիդերլանդների վարչապետին:
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:
Գրառման հեղինակ՝ Ազիան | Բաժինը՝ Քաղաքականություն | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
05-03-15 • 05:48 AM
Ադմինին եմ ուզում,խնդրում եմ արձագանքի: