ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2013 զեկույցը մեծ ֆուռոռ առաջացրեց հանրապետությունում: Ոմանք մեկը մյուսից առաջ ընկնելուվ քննադատում էին, մի մասը փորձում էին հերթական անգամ աստվածացնել Կ. Անդրեասյանին /ինչպես նախորդ տարիներին էին անում անցած-գնացած պաշպաններին/: Ի՞նչ կատարվեց իրականում: Ըստ իս իրականում ոչինչ էլ չեղավ: ՄԻՊ ներկայացրեց մի զեկույց, որն մի փոքր տարբերվում էր նախորդ տարիների զեկույցներից, բայց բովանդակային բեռը նույնն էր՝ իհարկե առանց կոնկրետ անունների եվ կոնկրետ անձանց:
Դե իսկ հակառակ կողմն էլ փորձեց ցեխ շպրտել, քանի որ «խաղի կանոնների համաձայն» հարկավոր էր հակադարձել, հակառակ դեպքում ինչպե՞ս հավատալ, որ ամեն ինչ նախորոք չէր կազմակերպված:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արձագանքը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի վերաբերյալ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» արտահերթ զեկույցը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի։ Առաջին մասը նվիրվել է դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմներին և կաշառքի սակագներին։ Այս հատվածը իրավական տեսանկյունից հիմնավորված չէ, քանի որ հրապարակման մեջ խոսքը գնում է քրեականացված արարքների մասին, ինչպիսիք են կաշառք տալը, կաշառք ստանալը և կաշառքի միջնորդությունը՝ առանց կոնկրետ փաստերի և կոնկրետ սուբյեկտների վկայակոչման։ Մինչդեռ անանուն աղբյուրներից ստացված հանցավոր արարքների մասին այսպիսի տեղեկություններ հրապարակելը պաշտոնատար անձի կողմից ոչ միայն արդյունավետ չէ, այլ նաև հասարակության մոտ խորացնում է հիասթափությունը արդարադատության համակարգի նկատմամբ։
Դե իհարկե սա հիմնավորված չէ եվ չկան կոնկրետ անուն՝ հակառակ դեպքում դատախազությունը ստիպված պետք է լինել գործեր կազմել, կամ գործ չկազմելու համար երկար ու բարակ բացատրություններ տալ - ինչպես արվեց Հաշվիչ Պալատի հայտարարություններից հետո: Ի՞նչ եք կարծում Իշխան Զաքարյանը դարձել էլ հակակոռուպցիոն շարժման առաջնորդ: Իհարկե ոչ, ոչ էլ Կ. Անդրեասյանն է այդ գեգեմոնը: Ընդամենը ամեն մեկը իր գործն է անում, ավելի ճիշտ ամեն ոք իր ԴԵՐՆ Է ԽԱԽՈՒՄ:
Կա՞ այս երկրում գեթ մեկը, ով մտածում է, որ դատական համակարգը մեր երկրում անկաշառ է աշխատում: Ես հասկանում եմ, որ այս պնդումն իրավական հարթության վրա չէ, բայց դե ախր պարտադիր չէ, որ ամեն անգամ մենք փորձենք պնդել այն ինչ ակնհայտ է: Էդ նույնն է, որ ամեն մի նոր Կրթության նախարար կամ քաղաքապետարանի համապատասխան բաժնի վարիչ ամեն անգամ պնդում է, որ դպրոցներում դրամահավաք չկա: Նույն հաջողությամբ կարելի է պնդել, որ մեր երկրում ոչ մի ոստիկան, մասնավորապես ՃՈ աշխատակից փող չի վերցնում:
Հետաքրքիր է հարցնել Կրթության նախարարին - իսկ այն դասարանում, որտեղ իր տղան էր սովորում դեռեւս անցյալ տարի /Նիկոլ Աղբալյանի անվ դպրոց/ դրամահավաք կա՞ր
Այո, ամեն մի դատական պրոցես չէ, որ փողի միջամտություն է պահանջում - դե ամեն մարդ փող չունի, որ տա եվ հետո էլ կան բացահայտ գործեր, որոնք դեպքում փողը կամ անզոր է, կամ կարիք կա ՄԵԾ ԳՈՒՄԱՐների կամ իշխանական միջամտության /որպես օրինակ Լիսկայի վերջին գործը/: Հա բայց դե ամեն մի հանդիպում էլ ՃՈ-ի հետ գումարով չի ավարտվում՝ կամ համոզում ես, կամ իր ձայնագրությունը լիարժեք չի լինում կամ-կամ ... /վերջին մեկ տարվա ընթացքում ես դեռ փող չեմ տվել ՃՈ-ին, չնայած մի քանի հանդիպում եղել է/:
Ասել կուզեմ, որ անիմաստ է ժամանակ ծախսել մի բանի վրա, որն ակնհայտ ճշմարտություն է - դե ես էլ անիմաստ էսքան գրեցի-մրեցի ))
Գրառման հեղինակ՝ David | Բաժինը՝ Հասարակություն | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը