Վերջերս շատերն են դժգոհում Ճանապարհային Ոստիկանության կողմից ուղարկված տուգանքներից: Հաճախ դժգոհությունները ու բողոքները կրում են տրադիցիոն բնույթ: Այսինքն՝ մարդիկ կատարած լինելով խախտումը, այդուհանդերձ, բողոքում են տուգանքի ուղարկումից կամ գումարի չափից: Սակայն նկատեմ, որ տուգանքներ ուղարկելը ավելի ցիվիլ երևույթ է, քան փողոցում ճանապարհային ոստիկանի հետ առևտուրը: Բայց…
Արագաչափերի ու տեսախցիկների տեղադրումը որքան էլ ցիվիլ ճանապարհ է, այն անխախտ չէ, ավելին, հաճախ նաև՝ սխալական է: Բավական է հիշել Ռուբինյանց փողոցի վրա գտնվող արագաչափի շուրջ ծավալված աղմուկը, երբ արագաչափի վերաբերյալ տեղեկացնող նշանը տեղադրողները հմտորեն թաքցրել էին ծառի սաղարթի տակ՝ տուգնանքների մի ալիք սփռելով շատերի վրա: Բողոքների ծավալը այնքան մեծ էր, որ հարկադրված տուգանքները չեղյալ հայտարարվեցին, իսկ նշանը տեղադրվեց տեսանելի վայրում: Մի քանի օր առաջ էլ խոսվեց արագաչափերի 3 կմ/ժ տատանման խնդիր ունենալու մասին, ինչը թեև հերքվեց վարչապետի ու ոստիկանապետի կողմից, բայց խնդիրը կարծես դեռ լուծված չէ:
Վերջերս իմացա, որ Շրջանայինում՝ դեպի Աբովյան փողոց ներքևից վերև ուղղությամբ տեղադրված է մի տեսախցիկ, որ նկարում է հայտնի Սև Շենքի ճանապարհը ու դրա մոտ կանգնող ավտոմեքենաներին: Ինքս ենթարկվեցի էդ տեսախցիկի հարձակմանը: Էսպես, այսօր նամակ եմ ստանում ՃՈ-ից, թե իբր կանգառ եմ կատարել արգելված տեղում, ուստի տուգանվում եմ 5000 դրամով: Նամակից տեղեկանում եմ, որ կանգառ եմ կատարել Կորյուն-Աբովյան խաչմերուկի հատվածում: Հարգելիներս, էդ երբվանից է Սև Շենքը գտնվում Կորյուն-Աբովյան խաչմերուկո՞ւմ: Աբսո՛ւրդ: Երկրորդ, էնտեղ, որտեղ ես եմ կանգնել նկարահանման պահից հետո ու ամեն օր կանգնում են հարյուրավոր մեքենաներ, հաճախ նույնիսկ՝ երկրորդ շարքով: Էդտեղով օրվա մեջ մինիմում 10 անգամ անցնում են ՃՈ մեքենաներ, միթե որևէ մի ոստիկանի մտքով չի անցել ի կատար ածել օրենքը, ու մաքրել կանգառի համար արգելված վայրում կանգառ կատարած տասնյակներով հաշվվող այդ մեքենաները: Միգուցե օրենքը չկիրառելը ավելի լավ է, քանզի կարելի է մարդկանց անհեթեթաբար տուգանել: Վերջապես, որտե՞ղ է գտնվում համապատասխան նշանը, որով արգելվում է այդ տեղում կանգառ կատարելը: Վարորդը ինչպե՞ս պիտի իմանա տվյալ տեղում կանգառ կատարելու արգելքի մասին, եթե նշանը կամ բացակայում է, կամ էլ նրբորեն թաքցված է՝ հետաքրքիր նկատառումներից ելնելով:
Ասեմ, որ պատրաստվում եմ բողոքարկել այս որոշումը ու բողոքիս չբավարարման դեպքում, անհրաժեշտության պարագայում՝ անցնել դատական բոլոր ատյաններով: Եթե որևէ մեկը տեղյակ է, կուզեի իմանալ, թե որտեղ են բողոքարկում այդ չարաբաստիկ տուգանքները՝ նախարարությունում, թե այն ԳԱԻ-ում, որտեղ գրանցված է մեքենան:
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Առօրյա | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ես կայանել եմ Աբովյան փողոցի վրա, հայտնի Սև Շենքի դիմաց… ԷԴտեղ գրպանիկ կա, որտեղ մեքենաները կողքի վրա են կանգնում, իսկ ես կանգնել եմ գրպանիկից ներքև՝ ուղիղ դիրքով: Սև շենքը Բժշկականի վերևն ա էլի:
Նշանի պահով՝ նշան կա դրված խաչմերուկի վրա՝ անմիջապես Կորյունից գալուց եթե ձախ ես բարձրանում կամ էլ Հերացիի վերջում աջ անելու դեպքում՝ աջով բարձրանալուց: Էդ նշանը ԳԱԻ-ում ասացին, որ վերաբերում է ամբողջ փողոցին՝ խաչմերուկից խաչմերուկ: Ստացվում ա, որ Աբովյանի էդ հատվածում ոչ մի տեղ իրավունք չկա կանգնելու: Բա էդ դեպքում ոնց ա պատահում, որ հարյուրավոր մեքենաներ են կանգնում ու ՃՈ աշխատակիցները ոչ մի անգամ չեն մաքրում փողոցը: Վերջին հաշվով, էդ մեքենաները որտե՛ղ կանգնեն: Համ էլ երբ բարձրանում ես դեպի վերև, էդտեղ աջով տեղ կա մտնելու՝ Բժշկականի բակ: Էդ աջի ճանապարհը ինքնին վերացնում ա նշանի ազդեցությունը դեպի վեր ընթացող հատվածի համար:
Բողոքարկեցի մի քնաի օր առաջ, դեռ արձագանք չկա: ՃՈ-ում սակայն ասացին որ անհույս ա բողոքարկումս: Տեսնենք:
Ես կայանել եմ Աբովյան փողոցի վրա, հայտնի Սև Շենքի դիմաց… ԷԴտեղ գրպանիկ կա, որտեղ մեքենաները կողքի վրա են կանգնում, իսկ ես կանգնել եմ գրպանիկից ներքև՝ ուղիղ դիրքով: Սև շենքը Բժշկականի վերևն ա էլի:
Նշանի պահով՝ նշան կա դրված խաչմերուկի վրա՝ անմիջապես Կորյունից գալուց եթե ձախ ես բարձրանում կամ էլ Հերացիի վերջում աջ անելու դեպքում՝ աջով բարձրանալուց: Էդ նշանը ԳԱԻ-ում ասացին, որ վերաբերում է ամբողջ փողոցին՝ խաչմերուկից խաչմերուկ: Ստացվում ա, որ Աբովյանի էդ հատվածում ոչ մի տեղ իրավունք չկա կանգնելու: Բա էդ դեպքում ոնց ա պատահում, որ հարյուրավոր մեքենաներ են կանգնում ու ՃՈ աշխատակիցները ոչ մի անգամ չեն մաքրում փողոցը: Վերջին հաշվով, էդ մեքենաները որտե՛ղ կանգնեն: Համ էլ երբ բարձրանում ես դեպի վերև, էդտեղ աջով տեղ կա մտնելու՝ Բժշկականի բակ: Էդ աջի ճանապարհը ինքնին վերացնում ա նշանի ազդեցությունը դեպի վեր ընթացող հատվածի համար:
Բողոքարկեցի մի քանի օր առաջ, դեռ արձագանք չկա: ՃՈ-ում սակայն ասացին որ անհույս ա բողոքարկումս: Տեսնենք:
էս հարյուր անգամ կոմենտ եմ թողել, չի դրվել կայքում, հիմա սկի չգիտեմ դրվելու ա թե չէ
12-10-12 • 18:29 PM
լավ չհասկացա, հիմա որտե՞ղ ես դու կանգնած եղել ... եվ մի՞թե իրականում ոչ մի կանգառն արգելող նշան չկա այդ վայրում