Մի քանի տարի առաջ տուն էի գնում: Երկար փնտրտուկներից հետո ընտրանքիս մեջ թողեցի միայն 2 բնակարան, եվ ինչպես միշտ նման դեպքերում լինում է - չգիտեի, թե որ տան վրա կանգ առնեմ: Չեմ էլ հիշում, թե ինչպես կատարեցի ընտրություն եվ որոշեցի գնել նրանցից մեկը: Տան տերը պնդում էր, որ իր բնակարանը xxքմ2 մակերես ունի վկայականով, բայց քանի որ իրենք հետագայում բնակարանը մեծացրել են, ապա իրականում + 4 քմ2 է, որն էլ նրա պնդմամբ տան առքուվաճառք անելուց անպայման կատարվող չափագրման ժամանակ կավելացվի ընդհանուր մակերեսին: 4 քմ2 դա քիչ տարածք չէ, եվ կենտրոնի բնակարանների պարագայում ամեն մի քմ2 արժե մոտավորապես 1000 ԱՄՆ դոլար: Դե ես էլ հավատալով տան տիրոջը որոշեցի գործարքը կտուրն չգցել եվ այդ օրն երեկոյան բեհ տալ եվ պայմանագիր կնքել /կամ ինչպես իրավաբանորեն ճիշտ կոչվում է - «Նախավճարի պայմանագիր»/:
Գոնե լավ է, որ բեհը տվեցի 500 ԱՄՆ դոլարի չափով, եվ ինձ ապահովագրեցի թղթագրությամբ՝ բրոկերային մի կազմակերպությունից առքուվաճառքի պայմանագիր վերցրեցի, որում նշվում էր 2 կողմերի պարտականությունները եվ իրավունքները /ինչպես նաեւ տույժերը/:
Ամեն ինչ նորմալ ընթացավ՝ ես տվեցի գումարը, ստորագրեցինք, տան տերն, ով շատ զբաղված բիզնեսմեն էր /Մալաթիայի շուկայում ինչոր մեծ բիզնեսի տեր էր, եվ շատ դժվարությամբ էր կարողանում ցերեկով հանդիպել/ խոստացավ, որ կվճարի գույքահարկի պարտքերը, որոնք նա համառորեն հրաժարվում էր վճարել վերջին մի քանի տարիներին, եվ կադաստրից «կալանքի թուղթ» ստանալ, որից հետո էլ նախատեսվում էր մտնել Նոտար՝ գործարքը վավերացնելու նպատակով:
Մի քանի օր անց նա ինձ զանգեց եվ հայտնեց, որ բորոլ թղթերը պատրաստ են՝ գույքահարկը վճարված է, եվ կալանքի թուղթը վերցրել է, բայց իմ հարցիս «Արդյո՞ք չափագրել են բնակարանը», պատասխանեց, որ չգիտես ինչու ոչ մի չափագրում չեն արել:
Չգիտես ինչու սիրտս հանգիստ չէր, եվ հաջորդ օրն հենց գնացի կադաստր հստակ նպատակ ունենալով՝ մաքսիմալ չափով ինֆորմացիա ստանալ տվյալ բնակարանի վերաբերյալ: Իսկ քանի որ կադաստրում ոչ մի ծանոթ- բարեկամ չունեի, իսկ վերջին 10 տարիների ընթացքում էլ տվյալ կազմակերպությունը դարձել է զինվորական զորամասի նման «փակ» /ոչ թողնում են մտնել, ոչ հարցնել, ոչ էլ .../ ապա միայն երեսի զոռով եվ հրաշքով ինձ հաջողվեց պարզել, թե ո՞վ է զբաղվում այդ բնակարանով, ի՞նչու չափագրում չի կատարվել, արդյո՞ք իրականություն է, որ բնակարանը մեծացվել է, թե՝ ոչ, մակերեսը մե՞ծ է:
Ինչպես կարել է ենթադրել այս ամենը սուտ էր /չեմ կարող ասել միտումնավոր, թե՝ ոչ/: Ամեն դեպքում ահավոր մանթրաշի մեջ էի:
Երեկոյան հանդիպեցի տան տիրոջը՝ պարզելու համար թե ինչ է տեղի ունեցել: Չեմ ուզում վրաս մեղք վերցնել եվ պնդել, որ նա ստում էր: Առավել հավանական էր, որ տան տերը իրականում համոզված էր նրանում, որ իր տունը մեծ է, կամ «մեծ է եղել» ... ամեն դեպքում դա ինձ քիչ էր հուզում: Ինձ ավելի շատ մտահոգում էր մեր պայմանավորված գինը, որ այս պարագայում ստացվում էր մոտ 4000ԱՄՆ դ. ավելի, քանի որ ես վճարելու էի քիչ մակերեսի դիմաց:
Տան տերը պնդում էր «Ես քեզ քմ2 չեմ վաճառում, այլ բնակարան, իսկ այս տանը գինը սա է» : Ցավալին նրանում էր, որ նա ճիշտ էր, բայց դե ախր նույնիսկ փոքրիկը գիտե, որ տան գնի որոշիչ ֆակտորներից մեկն հենց նրա մակերեսն է: Առավել ցավալի էր, որ ես նույնիսկ իրավաբանորեն պաշպանված չէի, քանի որ իմ պայմանագրիս մեջ նշված էր մոտավորապես այսպես
«Քաղաքացի Ա.-ն խոստանում է գնել Ք. Բ-ից ք.երւան, ԱԱԱԱ փողոցի, ԲԲԲ. բնակարանը այսքան գնով», եվ ոչ մի խոսք չկար այն մասին, որ այս բնակարանը ունի այսքան մակերես: Հետեւապես ես կարող էի միայն նրանից «տղայական ձեւով» պնդել, իսկ վերջինս արդեն «համարյա» հրաժարվում էր իր խոսքերից, որ ինքը որեւէ բան է ասել տան ավելացված մակերեսի մասին: ՄԻ խոսքով «քքք» վիճակ էր:
Կամ պետք է կռիվ-ղալմաղալ անեի, կամ փորձեի նրան թողնել 500 դոլարը եվ հեռանալ, կամ գլուխս կախ գնեի այս բնակարանը մոտ 4000 ավել գնով: Դե վերջին տարբերակն իսկզբանե անհիմն էր՝ ավելի լավ էր կորցրել 500 կանաչ, քանց թե 4000: Կռիվ սարքելն նույնպես սխալ տարբերակ էր, քանի որ նախ 100 տոկոսով ոստիկանություն տվող էր, փողը պետք է կորցնեի, դե իսկ պրոբլեմներս էլ կավելանաին:
Դե իսկ ես արդեն մտքումս որոշել էի, որ դուրս եմ գալիս այստեղից եվ միանգամից գնում եմ մյուս հավանած բնակարան: Ինձ մնում էր միայն տարբեր ուղիներով ազդել նրա տղամարդկության, թասիբի վրա, որպեսզի գումարը հետ ստանամ:
Շատ չերկարացնեմ՝ դժվարությամբ բայց նա որոշեց հետ վերադարձնել գումարը մասամբ՝ իր տան գույքահարկի վերջին 6 տարիների գումարը արդեն վճարվել էր /որի պատճառով նա շատ դժգոհ էր, քանի որ մի անգամ վճարելով նա ստիպված պետք է լինել հետագայում նույնպես վճարել/ եվ կալանքի թղթի վճարը մնաց իմ վրա: Եթե չեմ սխալվում ինձ վերադարձվեց մոտ 420 ԱՄՆ դոլար, ես շնորհակալություն հայտնեցի եվ ուղիղ գնացի մյուս բնակարան /որն էլ բարով-խերով գնեցի/:
Չեմ ասի, որ այդքան հեշտ հրաժարվեցի իմ 80 դոլարից, բայց դե սա իմ էշություն արժեքն էր /քանի որ պայմանագրում չէի նշել մակերեսը, եվ հիմարաբար հավատացել էի դիմացինիս/: Դե իսկ քանի որ դեպքերը դրանից հետո բավականին արագ զարգացան, ապա որոշ ժամանակ անց մոռացվեց այս ամենը:
Միայն մի քանի օր առաջ, երբ ընկերոջս օֆիս էի գնում, միջանցքում տեսա «իմ վաղեմի բարեկամիս» /այն տան տիրոջը/, ով չգիտես ինչու վիճում էր մեկ այլ օֆիսի աշխատակիցների հետ, ովքեր հրաժարվում էին վճարել նրան իր ծառայությունների համար: Պարզվեց, որ նա ինտերնետ-տելեֆոնիայով /զանգեր արտասահման ինտերնետով/ զբաղվող ինչոր կազմակերպությունում փող հավաքող է աշխատում:
Նա ինձ վրա նույնիսկ ուշադրություն չդարձրեց եվ չճանաչեց, բայց ...
---
Առանց մեկնաբանությունների ....
Գրառման հեղինակ՝ David | Բաժինը՝ Տարբեր | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը