Վաղու՞ց եք դեղ գնել: Եթե ոչ, ապա փորձեք մտնել մոտակա դեղատուն եվ հետաքրքրվել դեղերի գնով: Վերջերս մտա դեղատուն եվ ի զարմանս ինձ պարզեցի, որ դեղն, որ ես ընդունում եմ արդեն երկար ժամանակ թանկացել է շրջակա բոլոր դեղատներում /եթե նախկինեում ես այն գնում էի 1400-1500 դրամով, ապա ամենաէժանը հիմա 1700 դրամ էր/:
Երբ փորձեցի պարզել ինչի հետ է կապված թանկացումը, ապա մի քանի դեղատներում թափ տվեցին գլուխները, բայց պնդեցին, որ ամառվա վերջին ամսվա ընթացքում մեծ թվով դեղերի գինը բարձրացել է՝ միջինը 10 տոկոսով:
Միգուցե՞ ինչ որ մեկը կփորձի պարզաբանել ինչի հետ է կապված այս թանկացումը;
Գրառման հեղինակ՝ David | Բաժինը՝ Հասարակություն | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը