Լավ հիշում եմ… Օրերից մի օր մեր ներկա նախագան (չարժի էլ վերջում -հ գրել) Հ1-ով եւ մյուս ստրուկ հեռուստաՀընԳերություններով թթված դեմքով հիշում էր, թե ինչ տխուր ժառանգություն է ստացել իրեն մայրաքաղաք բերած Լեւոն Առաջինից: Եւ ինչպես են իր գլխավորությամբ մի խումբ ուղեղներ կարողացել դժվարությամբ հասնել երկնիշ աճի:
Վերջին հանրահավաքում, Լեւոնը, “դակազատ” արեց եւ բացահայտեց Քոչարյանի այս “տրյուկը” (գաղութում լիներ, կասեին՝ ավտարիտետնի փչացրեց, լավագույն դեպքում՝ վերջինիս տրամադրությունը):
Մեջբերում եմ Տեր-Պետրոսյանի խոսքը եւ անհամբեր սպասում, թե ի՞նչ պատասխան պետք է տա Ռոբերտը “իր” ժողովրդին, իր տղերքին, իր կնոջը, ու, ասենք, հայելու մեջ նայելիս, ինքն իրեն…
Քոչարյանի ժառանգած ավերված երկիրը
...Ձեզ չհոգնեցնելու համար կանդրադառնամ միայն մեզ ներկայացված եւս մեկ մեղադրանքի՝ դրանով ամփոփելով սույն ելույթում նմանատիպ հարցերի համար նախատեսված սեղմ շրջանակը։ Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, թե իբր ինքը նախկին իշխանություններից ժառանգել է ավերված երկիր, որը տաս տարվա ընթացքում վերածել է ծաղկուն դրախտավայրի։ Թեեւ կարող է տարօրինակ թվալ, սակայն ես չեմ պատրաստվում պատասխանել այս անհեթեթ մեղադրանքին, որովհետեւ դրան սպառիչ կերպով ժամանակին պատասխանել է ոչ այլ ոք, եթե ոչ ինքը՝ մեր հարգարժան նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այն էլ պատասխանել է ոչ թե սովորական հայտարարությամբ, կամ հարցազրույցով, այլ կառավարության որոշմամբ եւ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով։ Խոսքը վերաբերում է «ՀՀ կառավարության գործունեության ծրագրի մասին» օրենքին, որը 1999 թ. նոյեմբերի 30-ին իր ստորագրությամբ վավերացրել է Քոչարյանը։ Այդ պատմական վավերագրում նախկին իշխանությունների օրոք Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակի մասին ասված է բառացիորեն հետեւյալը.
«Անկախություն ձեռք բերելուց հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ունի մի շարք կարեւոր ձեռքբերումներ՝ա) բազմաթիվ փորձություններ անցած ֆինանսական կայունությունը, հետեւողականորեն իրականացվող կոշտ դրամավարկային քաղաքականությունը, վերահսկվող ու ցածր մակարդակ ունեցող սղաճը եւ բաց տնտեսության արտաքին տնտեսական քաղաքականությունը.
բ) ոչ պետական հատվածի ձեւավորումը՝ շնորհիվ զանգվածային մասնավորեցման, եւ դրա գերակշիռ դերը երկրի համախառն ներքին արդյունքի ձեւավորման գործում.
գ) տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը, դրա զարգացման համար նախադրյալների ստեղծումը.
դ) միջազգային, այդ թվում՝ ֆինանսական կառույցներին անդամակցությունը, այդ կազմակերպություններից արտոնյալ վարկեր ստանալու լայն հնարավորություններն ու այդ կազմակերպություններում Հայաստանի դրական համբավը.
ե) տարբեր պետություններից 1992 թվականից ի վեր ստացվող նշանակալի օգնությունը, որը նույնպես վկայում է Հայաստանին աշխարհում վստահելի գործընկեր ճանաչելու մասին.
զ) էներգետիկ ճգնաժամի հաղթահարումն ու Հայաստանն էներգոդեֆիցիտ երկրից էներգիայի պոտենցիալ արտահանող դարձնելը.
է) 1994 թվականից մինչեւ այժմ շարունակվող, իհարկե ոչ բավարար տնտեսական աճը.
ը) մարտունակ բանակի կայացումը, հաղթանակը Ղարաբաղում եւ 1994 թվականից պահպանվող զինադադարը.
թ) ժողովրդավարական պետության եւ շուկայական տնտեսության համար անհրաժեշտ հիմնական կառույցների առկայությունն ու կանոնակարգված աշխատանքը.
ժ) Սահմանադրության ընդունումը եւ դրանում ամրագրված համակարգերի աստիճանական ձեւավորումը.
ժա) խոսքի եւ մամուլի ազատությունը.
ժբ) այլակարծության վրա խարսխված բազմակուսակցական քաղաքական համակարգը.
ժգ) բոլոր մակարդակների ընտրությունների ավելի ու ավելի ժողովրդավարական բնույթը, պետության կառավարման գործընթացներում բնակչության պատասխանատու մասնակից դարձնելը.
ժդ) Հայաստանը ներգրավված է եւ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում միջազգային, եւրոպական, ԱՊՀ եւ տարածաշրջանային կառույցներին: Էական դրական տեղաշարժեր են արձանագրված երկկողմ եւ բազմակողմ միջպետական հարաբերությունների ոլորտում, որի արդյունքում ձեւավորվել են Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, եւրոպական, Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների, ինչպես նաեւ բազմաթիվ այլ պետությունների հետ բարեկամական փոխշահավետ հարաբերություններ։ Հայաստանը կարեւորել է տարածաշրջանային համագործակցության զուգակցումը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներին։ Մենք հետեւողական ենք մեր հարեւանների հետ խաղաղ, տնտեսական փոխշահավետ միջպետական կապերի ձեւավորման գործում»:
Ինչպես տեսնում ենք՝ ոչ մի խոսք ավերված երկրի կամ նախկին իշխանությունների օրոք դրսեւորված որեւէ արատավոր երեւույթի մասին։ Հետո ասում են, թե ներկա իշխանությունները չեն տվել նախկինների քաղաքական գնահատականը։ Սրանից ավելի լավ քաղաքական գնահատական չէր կարող երազել ոչ մի նախկին իշխանություն։ Քոչարյանին մնում է մեկ բան՝ անիծել շումերներին, փյունիկեցիներին ու Մեսրոպ Մաշտոցին, որ գիր են ստեղծել եւ իրեն դրել այսպիսի անհարմար վիճակի մեջ։ Գիրն, ի դժբախտություն Քոչարյանի, արձան է՝ հավերժական ու անջնջելի։ Պատահական չէ, որ միջնադարյան հայ գրիչների ամենասիրած պատգամը հետեւյալն էր.
Ձեռս գնայ, դառնայ ի հող,
Գիրս մնայ յիշատակող։...
Լեւոն Տեր-Պետրոսյան
16 նոյեմբեր 2007
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Քաղաքականություն | 11 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
մտածել ոչ անձի մասին…
Գիտե՞ք ինչ, պետք չէ կրակից շագանակներ հանել, փորփրել անցյալը: Թերություններ պետք չէ փնտրել, այն ամենուրեք է, մեր կողքին:
Լևոնին հնարավորություն արդեն տրվել էր՝ դրսևորելու իրեն: Նրա նոր ելույթում նորը բացակայում է:
Սրանով չեմ արդարացնում 2-րդ նախագահին և «գցում» 1-ին: Պարզապես պետք է նայել առաջ, զերծ մնալ կրծող բանբասանքներից, մտածել երկրի և ոչ թէ անձի մասին:
Փաստորեն դուք համաձա՞ն եք ՌՔ-ի այն “մարգարեական խոսքին”, թե ԼՏՊ-ն նման է “ժանգոտած գործիքի”, ճի՞շտ Ձեզ հասկացա: Անձամբ ես չեմ կարծում, թե ԼՏՊ-ի գալը նշանակում է՝ վերադարձ անցյալ: Եվ Սե՞րժն է, որ պիտի մեզ տանի դեպի “պայծառ ապագա”:
Լավ, արի մտածենք մի փոքր.
1. Պարոն Ռոբերտը ինչի՞ է խառնվել իրար: Եվ հակառակը, Ռոբերտի գալուց, Լեւոնը ինչի չէր խառնվում իրար:
2. Եթե Լեւոնը “ժանգոտել է”, ապա վերանախավ կոչեցյալ թայֆան ինչի է ՌՔ-ի ասած “հիստերիկայի” մեջ ընկել
3. Հ1-ը ինչի՞ են դարձրել 2 անձի պաշտամունքի ալիք, իրենցից բացի ուրիշ մարդ Հայաստանում չկա՞
4. Լեւոնը առաջինն ինքն է ասել, որ Սերժը ժամանակին օգտակար գործ է արել, հիմի բոլորով քյամանչիներն իրենց ձեռքները վերցրած, նույն բանն են ասում ու Սերժի գովքը անում: Կարո՞ղ ես ասել, ո՞վ է իրեն նման կերպ պահում, իր ուժերի վրա վստահ թի՞մը, թե՞ մարդիկ, ովքեր հասկանում են, որ, մկների ժողովի պես “իրենց մահը եկել է...”
Լեւոնը գոնե վերլուծում է, իսկ ներկա իշխանավորները, ասածիդ նման, մենակ բանբասանքով են զբաղված ու ամեն օր ավելի ու ավելի են բոլորին համոզում, որ իրենց ականջները դեռ հում են…
P.S. մոռացա ասել, որ շնորհավորում եմ Ձեր մուտքը մեր (արդեն նաեւ՝ ձեր) բլոգ
Փաստորեն դուք համաձա՞ն եք ՌՔ-ի այն “մարգարեական խոսքին”, թե ԼՏՊ-ն նման է “ժանգոտած գործիքի”, ճի՞շտ Ձեզ հասկացա: Անձամբ ես չեմ կարծում, թե ԼՏՊ-ի գալը նշանակում է՝ վերադարձ անցյալ: Եվ Սե՞րժն է, որ պիտի մեզ տանի դեպի “պայծառ ապագա”:
Ես ասել եմ.- Լևոնին հնարավորություն արդեն տրվել էր՝ դրսևորելու իրեն… ժողովուրդն էր տվել, տվեց ու հիասթափվեց, և ես չեմ կարծում, որ նույն ժողովուրդը ՀՀՇ-ի առաջնորդին սրտանց կամենում է տեսնել իրեն առաջնորդողի դերում:
Ես համամիտ չեմ կոշտ ձևակերպումներին ու վիրավորական արտահայտություներին, ինչն առկա է երկուստեք: Ես ասել եմ, որ չեմ արդարացնում 2-րդ նախագահին և «գցում» 1-ին: Պարզապես պետք է նայել առաջ, զերծ մնալ կրծող բանբասանքներից, մտածել երկրի և ոչ թէ անձի մասին, անկախ ո՞ւմ է ընտրելու ժողովուրդը:
Այժմ հարցերի պատասխանները.
1. Պարոն Ռոբերտը ինչի՞ է խառնվել իրար: Եվ հակառակը, Ռոբերտի գալուց, Լեւոնը ինչի չէր խառնվում իրար:
2. Եթե Լեւոնը “ժանգոտել է”, ապա վերանախավ կոչեցյալ թայֆան ինչի է ՌՔ-ի ասած “հիստերիկայի” մեջ ընկել
Ես համամիտ չեմ կոշտ ձևակերպումներին ու վիրավորական արտահայտություներին. սա հատուկ է նախընտրական բոլոր շրջաններին:
3. Հ1-ը ինչի՞ են դարձրել 2 անձի պաշտամունքի ալիք, իրենցից բացի ուրիշ մարդ Հայաստանում չկա՞
Այդպես եղել է,կա ու կմնա: Լևոնի ժամանակ նույնը չե՞ր:
4. Լեւոնը առաջինն ինքն է ասել, որ Սերժը ժամանակին օգտակար գործ է արել, հիմի բոլորով քյամանչիներն իրենց ձեռքները վերցրած, նույն բանն են ասում ու Սերժի գովքը անում: Կարո՞ղ ես ասել, ո՞վ է իրեն նման կերպ պահում, իր ուժերի վրա վստահ թի՞մը, թե՞ մարդիկ, ովքեր հասկանում են, որ, մկների ժողովի պես “իրենց մահը եկել է...”
Դրսից բոլորովին նման կարծիք չկա: Եվ չի երևում, որ սա վերջն է:
P.S-շնորհակալություն նույնպես Ձեզ:
Հարգելի պարոն Վահան Ամատունի,
Դուք ասում եք, որ չեք արդարացնում 2-ին: Դա է ասում նաև Արտաշես Գեղամյանը, Արամ Գասպարիչը, Տիգրան Կարապետյանը: Մի պահ ձեր գրառումը կարդալիս ինձ թվաց, թե նրանցից մեկի հարցազրույցն եմ կարդում:
Ասել թե նախկինները վատն էին, նորերը նույնպես, և պետք է մտածել ապագայի մասին, նշանակում է` մեծ հաշվով ասել ոչինչ: Եվ ավելին. նշանակում է հող ստեղծել Սերժի ընտրության համար: Ավելի հետաքրքիր բանավեճ կլինի, եթե դուք ուղղակի ասեք, որ ցանկանո՛ւմ եք, որ Սերժը ընտրվի ու անպայման ՀԻՄՆԱՎՈՐԵՔ դա: Հիմնավորելուց, շատ եմ խնդրում, աշոտյանա-գալուստ-սահակյանական «տրյուկներ» մի օգտագործեք:
մտածել ոչ անձի մասին…
Բա ռոբոտների մասին մտածե՞նք, թե՞ այլմոլորակայինների
Զարմանալի է, իսկ ո՞վ պետք է այդ ապագան կառուցի, մի՞թե ոչ անձինք:
Միայն դաշնակները կարող են ապանձնավորված գործել ու դրանով իսկ խուսափել պատասխանատվությունից, իրենց գործած մեղքերի ու հանցանքների համար:
Բնավ չեմ ցանկանում նմանվել ոչ մեկին, մանավանդ տրյուկներ անել: Ինձ նույնիսկ ծանոթ էլ չէ, թե ընդիմադիրները ինչպես է եղել, որ անցել են Սերժի կողքը:
Ցանկալի չէ նաև, որ մեր բանավեճը երկարի:
Վերջին հեռուստամարաֆոնի միասնական ոգին ուզում եմ բոլորիս մեջ լինի, ամենքիս մեջ մի քիչ, փոքր ինչ լինե՛նք Անդրանիկ, Նժդեհ....
Այս աշխարհում ամեն ինչ հարաբերական ու համեմատական է: Եթե Լևոն կամ Սերժ, ուրեմն վերջինս գերադասելի է: Մեկին տեսել ենք, մյուսն էլ խոստանում է, թող փորձի… ժողովուրդը դատավոր: Ես վստահ չեմ, որ ամեն բան լավ կլինի ինչպես կամենում եմ և չեմ հիմնավորի, թե ինչու անպայման Սերժը: Այդպես միայն Աստծուն կարելի է երաշխավորել, նման պատասխանատվություն ինձ վրա չեմ վերցնի… քավ լիցի :
Կարելի է խորհել. “Այնուհետև մտածեցեք ձեր Հարևանի մասին, Հայ լինի նա, թուրք լինի, ռուս լինի, վրացի լինի, ով կուզե լինի, և բարի մտածեցեք...”: Սա վերաբերվում է առաջին հերթին մեզ:
Հարգելի Վահան, լիովին համաձայն եմ Ձեզ հետ` մեզ շատ է պակասում իրար հանդուրժելու, ինչու չէ` նաեւ հակառակ կողմի կարծիքը հաշվի առնելու զգացումը: Սակայն մի հարցում Ձեզ հետ համաձայն չեմ.
Մեկին տեսել ենք, մյուսն էլ խոստանում է, թող փորձի…
1. Նախ, խոսքը կազինոյի ավտոմատ ապարատի մասին չէ, որ անունը դնենք՝ թող փորձի Այսինքն, ստացվում է՝ թող փորձի, մեկ էլ տասար - հաջողվեց: Թեեւ սահմանադրությամբ մեր նախագահին այնքան շատ բան չի մնում անելու, քան մինչեւ հիմա էր (ու է), սակայն, ի վերջո, խոսքը նախագահի՝ երկրի 1-ին դեմքի մասին է:
2. Մեկին տեսել ենք ... այո, տեսել ենք լավն էլ, վատն էլ, թեեւ ըստ իս լավն անահամեմատելի կերպով գերակշռում է վատին:
3. մյուսն էլ խոստանում է… Կներեք, սակայն, մինչեւ իր խոստանալը, չենք տեսե՞լ: Նորից կներեք. այս վերջին ընտրությունները, որին ամեն անուն կարելի է կպցնել, բացի ընտրությունից, կարո՞ղ է դուք էիք կազմակերպել: Կամ ո՞վ է երկիրը դարձրել մի քանի հոգու սուլթանություն, ե՞ս, թե՞ դուք: Սերժն էլ լավ կողմեր ունի, օրինակ՝ պաշտպանության նախարարությունը գլխավորած ժանամակ: Սակայն, ըստ իս, նրա մոտ, ի տարբերություն Լեւոնի, վատը գերազանցում է լավին:
Ահա իմ համեմատությունը:
Սերժը հիմա վարչապետ է. ո՞ւմ ստորագրությունով են ընդունվում կառավարության որոշումները, որոնք բազմաթիվ ընտանիքների անտուն են դարձնում: Մի՞թե դա հնարավորություն չէ, որ նրա տրված է:
Կասեմ ավելին, համոզված եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Սերժը և Քոչարյանը համատեղ են «կառավարել» Հայաստանը ու այն մտայնությունը թե Սերժը ինչ-որ բան կփոխի զուրկ է որևէ տրամաբանական նույնիսկ բանական հիմնավորումից: Նա դա կարող էր անել անցած 8 տարիների ընթացքում, նա դա կարող է անել հենց հիմա, բայց չի անում մի պարզ պատճառով. իսկ ինչո՞ւ անի որ: Միևնույն է` պահանջող չկա, իրակա՛ն պահանջող…
Սակայն ես հավատում եմ, որ արդեն պահանջողների թիվը շատանում է, բայց ոչ թե իրենից, այլ իր հեռացումը պահանջող…
Կարծում եմ, Քաղաքացու մոտ էմոցիաները սկսել են հաղթել սաոը բանավիճելուն… Ասենք, թե մեկ ուրիշը չի ընդունում Լեւոնին ու իր ապագա նախագահին համարում է Սերժին, դա չի նշանակում, որ Ձեր այլախոհը զուրկ է “տրամաբանական բանական հիմնավորում” կատարելու զգացումից: Համ էլ ինչո՞ւ եք ֆիքսվել այս երկու թեկնածուների վրա, չէ՞ որ այլ հավակնորեներ էլ կան՝ դաշնակներից մեկնումեկը, Մամիկոնիչը, Կարապետիչը… Իսոյին էլ ասեմ, չնեղանա ինձնից:
Հարգելի Բլոգեր եթե ուշադիր լինեք ես գրել էի
Կասեմ ավելին, համոզված եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Սերժը և Քոչարյանը համատեղ են «կառավարել» Հայաստանը ու այն մտայնությունը թե Սերժը ինչ-որ բան կփոխի զուրկ է որևէ տրամաբանական նույնիսկ բանական հիմնավորումից:
...և իմ գրառման մեջ ոչ մի զգացմունքային տարր չկա…
Կրկնում Սերժը եթե ինչ-որ բան փոխող էր թող էս 10 տարվա մեջ փոխեր: Փոխել է?
Այո շատ բաներ է փոխել իր անձնական կյանքում...ավաղ միայն դա է…
19-11-07 • 00:00 AM
Շատ լավ ելույթ էր. տրամաբանված, դիպուկ, սրամիտ:
Ձեր բերված հատվածից հետո կողքից լսեցի. “Քոչարյանի պղտորամտության* հաշվետվությունը տվեց”:
* - պղտորամտություն - մուտիլովշիկություն
(թարգմանեցի)
Մեկ էլ շատ դուրս եկավ այս հատվածը.