Էհ… ժամանակները փոխվում են. հիմա արդեն բուժող բժիշկներին ենք բռնում և համայն հանրությանը ցուցադրում, թե ինչպիսի օպերացիա իրականացրեց մեր փառապանծ ոստիկանության 6-րդ վարչությունը:
Ձերբակալվեց առաջին «կաշառակեր» բժիշկն իր պարտականությունները կատարելիս: Շնորհավորում եմ բոլորիս - Կոռուպցիան հաղթահարված է:
Հիմա արդեն կարող ենք հանգիստ քնել և վայելել մեր հիասքանչ, ազատ, անկախ և արդար բժշկությունը:
Ի՞նչ նպատակով ես շեշտեցի կաշառակեր բժիշկ ձերակերպումը: Դե, քանի որ մինչև վերջին ժամանակներս հիմանակում բռնում էին կամ տարբեր տեղեկանքներ տվող կանանց /Վանաձորի դեպքը, և որոնց որպես խիստ վտանգավոր հանցագործների նույնիսկ չէին համաձայնվել բաց թողնել ստորագրությամբ/, կամ բանակից ազատելու համար գումար պահանջող ուրոլոգին /Հանրապետական հիվանդանոց/: Հերթը հասավ բուժող բժիշկներին: Դե ինչ… սրանից հետո կարող ենք հանգիստ և անվճար բուժվել հայրենանական հիվանդանոցներում:
Ինձ թվում է, որ կարիք կա մի փոքր ճշգրտման:
Ալկոհոլիզմը և նարկոմանիան մեր երկրում բուժում են պետպատվերի սահմաններում, և հիվանդին հիվանդանոց դիմելիս միայն հարկավոր է անձը հաստատող փաստաթուղթ, և դու ստանում ես անվճար բուժման հնարավորություն: Ի տարբերության այլ հիվանդանոցների, այս կլինիկայի հիվանդների փոքր բացառությամբ (ոչ ավելի քան 10 տոկոս) նույն մարդիկ են: Գալիս են բուժվում (ավելի ճիշտ բուժման կուրս անցնում, ալկոհոլիզմի դեպքում այն 24 օր է), դուրս գրվում, մինչև նոր հանդիպում կրկին հիվանդանոցում: Ինչու եմ այսքան մանրամասն պատմում, որպեսզի բացատրեմ, որ հիվանդների 101 տոկոսը անգիր գիտի, որ իրենց բուժումն անվճար է և որ եթե այս երկրում իրենց մասին գեթ մեկ հոգ տանող կա, ապա դա պետությունն է (ավելի հաճախ հիվանդի հարազատները հիվանդից զզված չեն էլ այցելում բուժման ընթացքում): Հիվանդանոց չգալը նաև մեկ այլ նպատակ է հետապնդում` բժշկին «չտեսնել»:
Հուսով եմ, հասկանում եք, թե ինչ կոնտինգենտի հետ գործ ունի բժիշկը:
Նման պայմաններում, երևի կարիք չկա բացատրելու, որ հատուկենտ հիվանդներ (հիվանդատերեր) ցանկություն ունեն գնահատելու կամ վարձահատույց լինելու բուժող բժշկին (մյուս կողմից կարիք կա նշելու, որ այս հիվանդները կենսամակարդակը ավելի հաճախ մոտենում է ալկաշա-բոմժային ստատուսին):
Դե հիմա եկեք մի պահ անդրադառնանք բուժող բժշկին: Աշխատավարձը կազմում է 60-70 հզ դրամ, այսքան է ստանում անգամ 20-30 տարի աշխատած բժիշկը, բաժնի վարիչը: Ոչ մի կապ չունի, թե ինչքան հիվանդ է նա բուժում ամսվա կտրվածքով, թե ինչ պայմաններում է նա աշխատում, թե՝ կա՞ն դեղեր, թե՝ ոչ:
Բժիշկները հաճախ լռում եմ, քանի որ վախենում են կորցնել իրենց աշխատանքը, բայց հարկ կա նշելու, որ ժամանակ առ ժամանակ նույն այդ պետպատվեր կոչեցյալի պայմաններում, հիվանդին բուժելու համար միայն տրամադրվում են 2-3 անուն դեղ (եթե ֆիզ. հեղուկը և գլյուկոզան նույնպես կարել է դեղ համարել):
Կարելի՞ է իմանալ իսկ ի՞նչ եք պահանջում նման պայմաններում բժշկից, եթե՝
- չի տրվում ոչ դեղ
- չկան պայմաններ (եթե տեսնեն 1-ին և 2-րդ բաժանմունքի հիվանդասենյակները, ապա կհասկանաք, որ քրեակատարողական հիմնարկներում ավելի լավ վիճակ է. վերջին վերանորոգումը եղել է 60-ական թվականներին)
- չկա վերականգնողական և ոչ մի բուժում
- և, վերջապես, չկա աշխատավարձ:
Կարելի՞ է հարցնել առողջապահության նախարարին կամ հոգեբուժական բուրգի ղեկավարին, ովքեր բժշկին տալով 60 հզ աշխատավարձ, նրանից պահանջում են աշխատել արդար`առանց կաշառքի:
Կարելի՞ է հանցնել, թե ինչ մեխանիզմ է գործում, երբ, ասենք, նախարարական Էրեբունի հիվանդանոցում նունիսկ զուգարանից օգտվելը համարվում է վճարովի ծառայություն, էլ չեմ խոսում բուժման կամ հետազոտման կամ որևէ մեկ այլ ծառայության մասին, իսկ այս նարկո-կլինիկայում ամեն ինչ մտնում է պետպատվերի տակ: Կարելի է հասկանալ, որ պետպատվերը դա ինչ-որ անցանկալի երեւույթ է: Այդ դեպքում ի՞նչու շատ հիվանդանոցներ և պոլիկլինիկաներ «ցելա են գցում» պետպատվեր ձեռք բերեու համար:
Թե՞ դա միայն ձեռնտու է Հոգեբուժական բուրգի ղեկավարությանը և ոչ հասարակ բժշկին:
Կամ թե՝ երբ այլ հիվանդանոցներում հիվանդը դրամարկղ գումար վճարելիս, այդ գումարից որոշակի մասնաբաժին հասնում է բուժող բժշկին, ինչո՞ւ նման մեխանիզմ չի գործում պետպատվերի դեպքում:
---
Լավ, ժողովուրդ բռնիք էս մի բժշկին տարաք, բա հետո՞:
Կա՞ արդյոք մեկը, ով համոզված է, որ դրանով կարելի է կանխել հիվանդից փող վերցնելը…
Ախր ի՞նչու ենք աչքակապությամբ զբաղվում. ինչպե՞ս կարելի է պատկերացնել 60 հազարով ապրող բժշկին… Իսկականից, հո ապուշ չենք…
Նույնիսկ դպրոցի դասատուն, որն նույնպես բյուջետային ծառայող է, ստանում է ավելին… Ինչո՞վ է նույն բժիշկը վատ հարկային տեսուչից, որ փայլուն կաստյում չի հագնում, կամ սուր քիթ կոշիկներ չունի:
Ախր ինչո՞ւ ենք մենք մեզ տարանջատում նույն այդ բժշկից… Ապա մի հատ ձեռներդ դրեք խղճներիդ և ասեք, դուք ձեր հիվանդին կվստահե՞ք մեկին, ով 60 հզ-ով իր հալն է քաշ տալիս.... Ո՞նց եք պատկերացնում նման տղամարդուն:
Համեմատության համար ասեմ, որ ես այսօր միայն 80 հզ միայն վճարել եմ կումունալ ծախսեր (չհաշված UCom ի գումարը), բա մնացածը… Բա էդ բժշկի երեխան դպրոց չի գնո՞ւմ: Թե՞ էլի պտի մեզ էշի տեղ դնենք, ու ասենք, որ մեր դպրոցներն անվճար հաճույք են… Կամ թե մանկապարտեզն ավճա՞ր է… Հիմա ի՞նչ՝ դնենք անուններ կամ մանկապարտեզի կամ դպրոցի համար ասե՞նք, որպեսզի պարզ լինի, որ ոչ դպրոցներում, ոչ էլ մանկապարտեզում ոչինչ չի փոխվել:
---
Արդյոք այս ԱՆՏԵՐ ԵՐԿՐՈՒՄ կա՞ գեթ մեկը, ով մտածում է, որ մեր մոտ չկա գեթ մեկ կաշառք չվերցնող ԳԱՅԻ աշխատակից: Բա ու՞ր մնաց մեր նոր ոստիկանապետի արմատական փոփոխություններ անելու ցանկությունը… Ու՞ր է կաշառակերության դեպ պայքարը:
Կարծեմ նոր ոստիականապետը գալով իր այս պաշտոնին առաջին իսկ քայլերից մեկն այն եղավ, որ պաշտոնից թռցրեց Նազարեթին (4-րդ թե 6-րդ վարչության պետին) ու մի երկար շարք գրվեց, թե ումից ինչքան փող է տարել, ինչ գործերի մեջ է նրա մատը խառը… Բա եթե այդպես է, էդ ո՞նց ստացվեց, որ նարկոյում էշություն անող բժշկին 80 հզ կաշառք վերցնող բժշկին գալիս են մասկի-շոու են անում-տանում, իսկ Նազարին ընդամենը ազատում են աշխատանքից… Էդ խի՞ որ…
Քիչ առաջ կարդացի, որ Բագլադեշի Համոյին, որին ի սկզբանե բոլորը ասում էին, որ ցուցադրաբար երկար կպահեն, արդեն ստորագրությամբ բաց են թողել, իսկ 80 հզ կաշառք վերցրած բժիշկը համարվում է խիստ վտանգավոր և կարող է փախչել… դրա համար որոշված է մեկուսացնել հասարակությունից:
--
Դե բա էսքանից հետո որևէ մեկը ուզում է, որ էս պետությանը կամ կառավարության մեկը հավատա՞:
Անձամբ ես, ոչ իմ, ոչ իմ երեխաներիս ապագան այստեղ չեմ տեսնում…
Թող այստեղ մնան իշխանական կոալիցիան և ընդիմությունը՝ մեկը-մեկին լավ արժան են…
---
Կարծում եմ, որ կարիք կա նշելու, որ «Կաշառակեր նարկոլոգի» հետ ես մտերիմ չեմ եղել, բայց նա ինձ դաս է տվել, որի համար ես նրան շատ երախտապարտ եմ:
Չէի ուզենա կարեկցանք առաջացնել, բայց իմ իմանալով մի քանի ամիս առաջ նրան կատարել էին սրտի անոթների աորտո-կորոնար շունտավորում:
Է՜հ…
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Կաշառակերության ծաղկմանը օգնում էր մեկ բժիշկ, որն այլեւս անազատության մեջ է: Կարելի է նույնիսկ ազգային տոն սարքել նրան՝ իբրեւ մեծ հանցագործի բռնելու ու մեզանից մեկուսացնելու փառապանծ օպերացիայի օրը…
Ցավալի է, բայց ինչպես այսօր իմացա նույն այդ բժշկին երեկ MI ախտորոշումով տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք՝ տարիքը, սրտի պրոբլեմները, ամոթը եվ խայտառակ շոուն իրենց դերն ունեցան…
Ինձ այսօր պատմեցին, որ որոշ ժամանակ անց նման Մասկի-Շոու էլ կազմակերպել էին Ավանի զագսի վարիչ - Քրիստիկին ձերբակալելիս: Նույն 6րդ վարչություն նման մի ցուցադրական-դաստիրակչական ակցիա էլ կազմակերպել էր այս դեպքում, բայց ի տարբերություն «կաշառակեր բժշկի» Քրիստիկը 2 ժամ անց վերադարձավ աշխատանքի: Ստատուս-Կվո-ն վերականգնվեց - Կեցցե Արդարությունը ...
10-02-12 • 14:16 PM
Jojoba, իրոք խիստ ցավոտ թեմա ես շոշափել: Եվ ամենասարսափելին այս ամբողջ պատմության մեջ երկու կետն է ըստ իս՝
- դիմակահանդեսը, երբ հանրությանը ցույց է տրվում կոռուպցիայի դեմ պայքարի “ցայտուն” 1 օրինակ, այն էլ այնպիսի երկրում, որը ոտից-գլուխ թաթախված է կոռուպցիայի մեջ: Մի երկրի համար, որտեղ կոռուպցիան ոչ թե արատավոր երեւույթ է, այլ ապրելամիջոց:
- անխնա ու դիսկրիմինացված ձերբակալելը, երբ կարող են սկզբից քաղմասում, հետո էլ Նուբարաշենում փակել 1 շիշ տանողին, 1000 դրամ տանողին, 1 ապտակ հասցնողին կամ նախագահական պատին ավտոյով կպնողին:
Եվ, այս երկուսը միասին, հասցնում են նրան, որ արդյունքում տուժում է մարդը: Իսկ հասարակությունը կազմված է առանձին մարդկանցից՝ տուժող ու նման դեպքերի վրա իրենց ներսում որոշում կայացնողներից: Այլ կերպ ասած, արդյունքում տուժում ենք բոլորս:
Վերջ, ես էլ եմ շնորհավորում բոլորիս, քանի որ կաշառակերությունը Հայաստանում այս դեպքից հետո իսպառ կանհետանա: Կաշառակերության ծաղկմանը օգնում էր մեկ բժիշկ, որն այլեւս անազատության մեջ է: Կարելի է նույնիսկ ազգային տոն սարքել նրան՝ իբրեւ մեծ հանցագործի բռնելու ու մեզանից մեկուսացնելու փառապանծ օպերացիայի օրը…